Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Երա­նի՜ մեր բո­լոր հոգևո­րա­կան­նե­րը հետևեն տեր Ա­ՀԱ­ՐՈ­ՆԻ օ­րի­նա­կին` գի­տակ­ցե­լով, որ չի կա­րե­լի լռել

Երա­նի՜ մեր բո­լոր հոգևո­րա­կան­նե­րը հետևեն տեր Ա­ՀԱ­ՐՈ­ՆԻ օ­րի­նա­կին` գի­տակ­ցե­լով, որ չի կա­րե­լի լռել
22.05.2020 | 00:04
Ե­րա­նի՜ մեր բո­լոր հոգևոր հո­վիվ­ներն այն­պի­սին լի­նեին և լի­նեն, ինչ­պի­սին է Գո­րի­սի տա­րա­ծաշր­ջա­նի հոգևոր հո­վիվ տեր Ա­ՀԱ­ՐՈՆ քահա­նա ՄԵԼ­ՔՈՒ­ՄՅԱ­ՆԸ: Նա՛, ով չեր­կն­չեց բար­բա­ռել ճշ­մար­տու­թյան մա­սին` «Որ­պես­զի մեր հայ տեսակն ըն­դա­ռաջ ել­նի ճշ­մար­տու­թյա­նը, պետք է նախ սու­տը հե­ռաց­նի իր կող­քից» վեր­տա­ռու­թյամբ հրա­շա­լի հար­ցազ­րույց տա­լով «Ի­րա­տես» թեր­թին:
Ե­րա­նի մեր բո­լոր հոգևո­րա­կան­նե­րը հետևեն տեր Ա­ՀԱ­ՐՈ­ՆԻ օ­րի­նա­կին` գի­տակ­ցե­լով, որ չի կա­րե­լի լռել, երբ քրիս­տո­սա­մերժ ու վայ իշ­խա­նու­թյուն­նե­րը (սա դեռ իմ ա­մե­նա­մեղմ բնո­րո­շումն է…) խախ­տե­լով «Աստ­ծու­նը` Աստ­ծուն, կե­սա­րի­նը` կե­սա­րին» հայտ­նի սկզ­բուն­քը, սահ­մա­նա­զանց կեր­պով մտ­նում են հոգևո­րի տի­րույթ: Այն տի­րույթ, ո­րը Աստ­ծունն է, քան­զի Լան­զա­րո­տի կոն­վեն­ցիա­յի վա­վե­րաց­մամբ (11.05.2020 թ.), ինչ­պես նաև Ստամ­բու­լյան կոն­վեն­ցիա­յի վա­վե­րաց­մամբ, ո­րը նա­խա­տես­ված է, ՀՀ իշ­խա­նու­թյուն­նե­րը սպառ­նա­լիք­ներ են ա­ռա­ջաց­նում հոգևոր ո­լոր­տում, հար­վա­ծի տակ դնում մեր ազ­գա­յին և քրիս­տո­նեա­կան ար­ժե­հա­մա­կար­գը, մար­դու հո­գին, ստեղ­ծում մարդ­կանց դեռ դե­ռա­հա­սու­թյան տա­րի­քից ճիշտ և ա­ռողջ ճա­նա­պար­հից շե­ղե­լու, վա­ղա­ժամ և ա­նա­ռողջ սե­ռա­կան հե­տաք­րք­րու­թյուն­ներ ա­ռա­ջաց­նե­լու, մո­լո­րեց­նե­լու, գայ­թակ­ղե­լու, պղ­ծե­լու, այ­լա­սե­րե­լու, հա­սա­րա­կու­թյա­նը Սո­դո­մի և Գո­մո­րի ճա­նա­պարհ ուղ­ղոր­դե­լու, ի վեր­ջո, շատ մարդ­կանց հո­գին Սա­տա­նա­յի բա­ժին դարձ­նե­լու և կոր­ծա­նե­լու լիար­ժեք նա­խադ­րյալ­ներ: Ա­հա թե ին­չի դեմ է հան­դես ե­կել տեր Ա­ՀԱ­ՐՈՆ քա­հա­նա ՄԵԼ­ՔՈՒ­ՄՅԱ­ՆԸ:
Տեր Ա­ՀԱ­ՐՈ­ՆԻ նկատ­մամբ ցան­կա­ցած քայլ հա­մա­րե­լու ենք քայլ ան­ձամբ հա­վա­տա­ցյալ­նե­րի նկատ­մամբ, և, Աստ­ված մի ա­րաս­ցե, մեր համ­բե­րու­թյան բա­ժա­կը լց­վի։ Տեր Ա­ՀԱ­ՐՈ­ՆԻ նկատ­մամբ ցան­կա­ցած քայլ ի­րենց նկատ­մամբ ոտ­նձ­գու­թյուն են հա­մա­րե­լու հա­զա­րա­վոր քրիս­տո­նյա եղ­բայր­ներ ու քույ­րեր` աշ­խար­հիկ թե հոգևո­րա­կան, Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նում թե Սփյուռ­քում: Շատ պար­զո­րոշ զգու­շաց­նում ենք` թող հա­մա­պա­տաս­խան ան­ձինք լավ պատ­կե­րաց­նեն, թե երբ սկ­սի շարժ­վել ու գոր­ծել նրանց բա­նա­կը, ինչ է հա­ջոր­դե­լու դրա­նից հե­տո: Այն ժա­մա­նակ կերևա, թե ով է Աստ­ծուն ծա­ռա­յում, և ով` Սա­տա­նա­յին:
Ա­սում են` Երևա­նի կենտ­րո­նում հրեշն իր պո­չը շար­ժել է: Մի՛ վա­խե­ցեք, հոգևոր հայ­րեր, կարևո­րը միաս­նա­կան ու միա­կամ լի­նենք, հրե­շի պոչն էլ ենք կտ­րե­լու, գլուխն էլ: Բա՛վ է:
Մեր առջևում մեր և Քրիս­տո­սի թշ­նա­մի­ներն են կանգ­նած, նա­հան­ջե­լու տեղ և ի­րա­վունք չու­նենք, քա­նի որ մեր թի­կուն­քում մեր սր­բու­թ­յուն­ներն են:
Ար­թուր ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱՆ
Դիտվել է՝ 6645

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ