Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Վեց ֆուտ­բո­լիստ է միայն «ան­ձեռնմ­խե­լի»

Վեց ֆուտ­բո­լիստ է միայն «ան­ձեռնմ­խե­լի»
26.05.2020 | 01:11
«ԲԱ­ԼԸ» ԹԱՆԿ Է
Կո­րո­նա­վի­րու­սը՝ կո­րո­նա­վի­րուս, սա­կայն հե­ռագ­նա հաշ­վար­կով թի­մե­րը չեն կա­րող ի­րենց հե­տա­գա ճա­կա­տագ­րի մտա­հո­գու­թու­նը չու­նե­նալ։ Տես­նենք, թե մո­տա­կա տրանս­ֆե­րա­յին պա­տու­հա­նը ինչ փո­փո­խու­թ­յուն­ներ կա­րող է բե­րել հա­մաշ­խար­հա­յին ֆուտ­բո­լի գրանդ­նե­րից մե­կի՝ «Բար­սե­լո­նի» կյան­քում, ո­րոնք այդ նույն հա­մա­վա­րա­կի կնիքն են կրում ու շատ բա­նե­րով դրա հետևանքն են։
Ակն­հայտ է, որ ո­րո­շա­կիու­թյուն է միայն «կապ­տանռ­նա­գույն­նե­րից» վե­ցի ճա­կա­տագ­րում։ Նրանք են՝ Մե­սին, Տեր Շտե­գե­նը, Ան­տուան Գրիզ­մա­նը, Ֆրեն­կի դե Յոն­գը, Ան­սու Ֆա­տին, Ժե­րար Պի­կեն (ա­ռա­ջին եր­կու­սի հետ հա­մա­գոր­ծակ­ցե­լու հար­ցում ա­կում­բի ղե­կա­վա­րու­թյունն ա­ռանձ­նա­պես է շա­հագր­գռ­ված, քա­նի որ մո­տե­ցել է նրանց հետ պայ­մա­նագ­րի եր­կա­րաց­ման ժամ­կե­տը, ու, ինչ ի­մա­նաս, թե այս գե­րաստ­ղե­րին ի­րենց կազ­մում ու­նե­նա­լու հա­մար հա­մաշ­խար­հա­յին մյուս գրանդ­ներն ինչ խե­լա­հե­ղու­թյուն­նե­րի են պատ­րաստ)։ Մնա­ցած­ներն ի­րա­զեկ­ված են, որ ա­կում­բը կա­րող է հար­կադր­ված հրա­ժար­վե­լ նրանց ծա­ռա­յու­թյուն­նե­րից, ե­թե, ի­հար­կե, ստա­նա հա­մար­ժեք ա­ռա­ջարկ։ Բա­ցառ­ված չէ, որ ո­րոշ մար­զիկ­ներ կա­րող են մաս կազ­մել Լաու­տա­րո Մար­տի­նե­սի («Ին­տեր») կամ Մի­րա­լաեմ Պյա­նի­չի («Յու­վեն­տուս») ձեռք­բեր­ման գոր­ծար­քի։
Վա­ճառ­քի գու­մա­րից «Բար­սե­լոնն» ակն­կա­լում է նվա­զա­գույ­նը 130 մի­լիոն եվ­րո­յի ձեռք­բե­րում։ Սա մո­տա­վո­րա­պես այն գու­մա­րի չափն է, որ թիմն ու­նե­նա­լու է կո­րո­նա­վի­րու­սի հասց­րած վնա­սի պատ­ճա­ռով։ Այդ վնաս­նե­րի մեջ են խա­ղե­րի, ա­կում­բա­յին թան­գա­րա­նի չվա­ճառ­ված տոմ­սե­րը, հե­ռուս­տա­հե­ռար­ձա­կում­նե­րից չս­տա­ցած գու­մար­նե­րը, լե­գենդ­նե­րի մաս­նակ­ցու­թյամբ մի­ջո­ցա­ռում­նե­րի, մար­զադպ­րոց­նե­րի, խա­նութ­նե­րի չբե­րած ե­կա­մուտ­նե­րը և այլն, և այլն։
Տես­նենք՝ ով­քեր են լի­նե­լու կա­տա­լո­նյան ա­կում­բը լքե­լու ա­մե­նա­հա­վա­նա­կան թեկ­նա­ծու­նե­րը։
Նրանք են՝ կի­սա­պաշտ­պան­ներ Ար­թու­րո Վի­դալն ու Ի­վան Ռա­կի­տի­չը, դար­պա­սա­պահ Նե­տոն, պաշտ­պան Սա­մուել Յում­տի­տին, հար­ձակ­վող ՈՒս­ման Դեմ­բե­լեն, ինչ­պես նաև ե­րի­տա­սարդ խա­ղա­ցող­ներ Ժան-Կլեր Տո­դի­բոն, Ժու­նիորն ու Մու­սա Վա­գեն։ Սրանց զու­գա­հեռ, մա­յի­սի 23-ին հայտ­նի է դար­ձել, որ պաշտ­պան Նել­սոն Սե­մե­դուն մոտ է անգ­լիա­կան «Ման­չեստր Յու­նայ­թեդ» տե­ղա­փոխ­վե­լուն, իսկ հա­կա­դարձ ուղ­ղու­թյամբ, ա­մե­նայն հա­վա­կա­նու­թյամբ, շարժ կա­նի Ժոաու Կան­շե­լուն։
Միա­ժա­մա­նակ, կար­ծես թե, նախ­նա­կան հա­մա­ձայ­նու­թյուն կա նաև «Յու­վեն­տուս»՝ Ար­թու­րո­յի ու «Շալ­կե» կամ «Է­վեր­տոն»՝ Տո­դի­բո­յի փո­խադր­ման պա­րա­գա­յում։ Հե­տաքր­քիրն այն է, որ թվարկ­ված բո­լոր ֆուտ­բո­լիստ­ներն էլ դեմ չեն «Բար­սե­լո­նում» մնա­լուն, սա­կայն, հա­մա­վա­րա­կի բե­րած վնաս­նե­րի պատ­ճա­ռով, ա­կում­բը նրանց պա­հե­լու հնա­րա­վո­րու­թյուն չու­նի։ Մա­մու­լում վեր­ջերս հան­դես է ե­կել ֆրան­սիա­ցի պաշտ­պան Կլե­ման Լանգ­լեն՝ հայ­տա­րա­րե­լով, որ հու­սով է կա­րիե­րան շա­րու­նա­կե­լու «կապ­տանռ­նա­գույն­նե­րի» կազ­մում, սա­կայն այդ ա­ռու­մով վս­տա­հու­թյուն չու­նի։
Միան­գա­մայն հնա­րա­վոր է, որ ի­րա­վի­ճա­կը մաս­նա­կիո­րեն կա­րող է փոխ­վել, ե­թե «Բար­սե­լո­նը» կա­րո­ղա­նա շա­հա­վետ գնով վա­ճա­ռել Ֆի­լի­պե Կոու­տի­նիո­յին, որն ըն­թա­ցիկ մր­ցաշր­ջա­նում վար­ձավ­ճա­րով հան­դես է գա­լիս «Բա­վա­րիա­յում»։ Այս տրանս­ֆե­րից «Բար­սան» ակն­կա­լում է 120 մի­լիոն եվ­րո, սա­կայն մյուն­խեն­ցի­նե­րը կաս­կա­ծում են, որ այդ գնով ի վի­ճա­կի կլի­նեն ձեռք բե­րե­լու ֆուտ­բո­լիս­տին։ Սա­կայն, նկա­տենք, Կոու­տի­նիո­յի վրա աչք ու­նի դրած և անգ­լիա­կան «Նյու­քաս­լը», որն իր ներ­կա­յիս հա­րուստ տե­րե­րով կա­րող է պա­հանջ­ված գու­մա­րը վճա­րե­լու պրոբ­լեմ չու­նե­նալ։ Ինչ վե­րա­բե­րում է «Բար­սե­լո­նին», միակ ֆուտ­բո­լիս­տը, ո­րին կա­տա­լո­նյան ա­կում­բը ե­րա­զում է ձեռք բե­րել, Լաու­տա­րո Մար­տի­նեսն է, ում ու­նե­նա­լու հա­մար այն կա­րող է գնալ միան­գա­մից մի քա­նի ֆուտ­բո­լիս­տից ձեռք քա­շե­լու զո­հո­ղու­թյան։
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ
Դիտվել է՝ 8918

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ