Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Նա­խա­գահ Ար­մեն Սարգ­ս­յա­նը Փա­շի­ն­յա­նի վե­րար­տադ­րու­թ­յունն է ու­զում է ա­պա­հո­վել

Նա­խա­գահ Ար­մեն Սարգ­ս­յա­նը Փա­շի­ն­յա­նի վե­րար­տադ­րու­թ­յունն է ու­զում է ա­պա­հո­վել
20.11.2020 | 00:36

Նա­խա­գահ Ար­մեն Սարգ­սյա­նի՝ օ­րերս ա­րած հայ­տա­րա­րու­թյա­նը, թե Հա­յաս­տա­նում ար­տա­հերթ խոր­հր­դա­րա­նա­կան ընտ­րու­թյուն­ներ պետք է անց­կաց­վեն, իշ­խա­նու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը, մաս­նա­վո­րա­պես վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նը, որևէ կերպ չար­ձա­գան­քե­ցին: Խոր­հր­դա­րա­նա­կան ընդ­դի­մա­դիր­նե­րի հա­մոզ­մամբ՝ ո՛չ Սարգ­սյա­նի հայ­տա­րա­րու­թյունն է պա­տա­հա­կան, ո՛չ էլ Փա­շի­նյա­նի «ան­տար­բե­րու­թյունն» ու նա­խա­գա­հի ա­սածն ա­նար­ձա­գանք թող­նե­լը: «Քա­ղա­քա­կա­նու­թյու­նից գլուխ չհա­նո­ղին ան­գամ պարզ է՝ Սարգ­սյանն ա­նում ու ա­սում է այն, ինչ իշ­խա­նու­թյուն­նե­րը թույլ են տա­լիս: Հետևա­բար մտա­ծել, թե նա­խա­գա­հը կամք է դրսևո­րել ու հա­մար­ձակ հայ­տա­րա­րու­թյուն ա­րել, միամ­տու­թյուն է: Նա ըն­դա­մե­նը հող է նա­խա­պատ­րաս­տում իշ­խա­նու­թյան հե­տա­գա վե­րար­տադ­րու­թյան հա­մար, ին­չը հնա­րա­վոր է միայն այն դեպ­քում, ե­թե ա­ռա­ջի­կա­յում խոր­հր­դա­րա­նա­կան ար­տա­հերթ ընտ­րու­թյուն­ներ լի­նեն»,- «Ի­րա­տե­սի» հետ զրույ­ցում ա­սաց ընդ­դի­մա­դիր պատ­գա­մա­վոր­նե­րից մե­կը:
Մեր զրու­ցա­կի­ցը վս­տահ է՝ Փա­շի­նյա­նը վաղ թե ուշ հրա­ժա­րա­կան է տա­լու: Այն ժա­մա­նակ, երբ ռուս խա­ղա­ղա­պահ­ներն ու ադր­բե­ջա­նա­կան զորքն ի­րենց դիր­քե­րում կլի­նեն, վար­չա­պե­տը կհայ­տա­րա­րի իր հե­ռաց­ման մա­սին. «Հենց այդ ժա­մա­նակ էլ խոր­հր­դա­րա­նը նրան ան­վս­տա­հու­թյուն կհայտ­նի, որ­պես վար­չա­պե­տի պաշ­տո­նա­կա­տար իշ­խա­նա­կան շր­ջա­նակ­նե­րից որևէ մե­կին կընտ­րի, ու ար­տա­հերթ խոր­հր­դա­րա­նա­կան ընտ­րու­թյուն­ներ կն­շա­նակ­վեն: Օ­րե­ցօր վար­կա­նի­շի ան­կում գրան­ցող իշ­խող թի­մը քաջ գի­տակ­ցում է՝ ե­թե մոտ ժա­մա­նակ­ներս ընտ­րու­թյուն­ներ չն­շա­նակ­վեն, հե­տա­գա­յում ան­գամ ան­ցո­ղիկ շեմն անց­նե­լը դժ­վար է լի­նե­լու: Հետևա­բար, պետք է սեղմ ժամ­կետ­նե­րում վե­րա­դա­սա­վո­րում­ներ ա­նել՝ ա­թո­ռից չզրկ­վե­լու հա­մար»:


Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ

Դիտվել է՝ 6454

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ