Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Նախարարի յուրահատուկ պատկերացումը կոռուպցիայի վերաբերյալ

Նախարարի յուրահատուկ պատկերացումը կոռուպցիայի վերաբերյալ
14.01.2021 | 14:37

Այս իշխանության կադրերը հատուկ «նմուշներ» են, որոնք որպես օրինակ, պետք է դասագրքերում ներկայացվեն, թե ինչպես նման մարդիկ երբեք չպետք է մոտենան իշխանությանը, երբե՝ք։ Տպավորություն է, թե Փաշինյանի իշխանությունը մագնիսի պես իրեն է ձգում բոլոր անհասկանալի մտածողության ու տրամաբանության տեր անձանց։ Առաջին իսկ օրից իր հայտարարություններով անհեթեթ վիճակում հայտնված էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր էլ է փայլել։ Պարզվում է՝ վատ է, որ Հայաստանում կոռուպցիա կար, բայց լավ է, որ կար, քանի որ մարդիկ ներդրում էին անում։ Նման աբսուրդային տրամաբանություն ունի այս նախարարը։ «Ամեն քայլափոխին մարդկանց ասում են՝ եթե դու սա անես, կլինի այսպիսի ռիսկ, նա անես, կլինի այնպիսի ռիսկ, ինչը կաշկանդում է բոլորին եւ չի թողնում աշխատել: Դա օդի մեջ կախված է, այսինքն ամեն տեղ կա, աշխատանքի մշակույթ է, որը պետք է փոխել: Նախորդ կառավարությունների մեջ կար հստակ հակակշիռ, մոտիվացիա, դա կոռուպցիան էր: Այսինքն, դու գիտեիր, որ այս կողմից ռիսկ կա եւ այդ ռիսկի գնալու «վարձը» կոռուպցիան էր: Հիմա քանի որ կոռուպցիա չկա, մարդիկ առանձնապես մոտիվացիա չունեն ռիսկի գնալու, հետեւաբար ընտրում են ավելի պահպանողական աշխատելաոճը, որը պետք է փոխվի»։


Ադրբեջանի հետ առևտուր անող նախարարը հիմա էլ չի կողմնորոշվում՝ լա՞վ է, թե՞ վատ, որ կուռուպցիա չլինի։ Հայաստանի սնանկ ու անունակ այս կառավարության անդամը չի տեսնում, թե ինչ է կատարվում մեր երկրի տնտեսության, ներդրումային դաշտի հետ, ինչն է հանգեցրել ներդրումների իսպառ բացակայությանը, բայց գիտի, որ յուրաքանչյուր անհասկանալի դեպքերում մեղավոր են նախկիններն ու նրանց կոռուպցիան։ Սակայն հակառակի պես նախորդներն ապահովում էին ներդրումներ, իսկ իրենց պարագայում՝ ոչ ռիսկի են դիմում, ոչ ներդրում անում։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 9599

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ