Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 
  • Իգլեսիասի երկօրյա այցը Հայաստան

    Իգլեսիասի երկօրյա այցը Հայաստան

    11.01.2013| 15:15
    Համերգը տեղի կունենա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Տոմսերի արժեքը` 5000-80000 դրամ: Իգլեսիասը Հայաստան այցելում է առաջին անգամ, սակայն շատ հայ ընկերներ ունի: Ավելին, մեր երկում համերգ տալը նրա ցանկությունն է: Հանրահայտ երգիչը գիտի, որ այստեղ սիրում են իրեն:
  • Տոն օրերին գրքեր շատ են վաճառվում

    Տոն օրերին գրքեր շատ են վաճառվում

    11.01.2013| 12:29
    «Գրքերի աշխարհ» գրախանութն ընթերցասերների առաջ չի փակել իր դռներն անգամ Նոր տարվա օրերին: Գրախանութը փակ է եղել միայն հունվարի 1-ին: Այս մասին մեզ տեղեկացրեց «Բուկինիստ» ՍՊԸ-ի փոխտնօրեն Լորիս Վարդանյանը, նշելով, որ տոն օրերին, որպես կանոն, գրքեր շատ են վաճառվում:
  • «Այն, ինչ լեռնագնացն անում է օրը ցերեկով, անձավախույզն անում է բացարձակ խավարի մեջ»

    «Այն, ինչ լեռնագնացն անում է օրը ցերեկով, անձավախույզն անում է բացարձակ խավարի մեջ»

    11.01.2013| 12:22
    Ամբողջ աշխարհում մոտ 500 պրոֆեսիոնալ անձավախույզ կա, Հայաստանում պրոֆեսիոնալ անձավախույզների թիվը հասնում է 10-ի: Հայաստանյան քարանձավների առանձնահատկությունների, էքստրիմ ու գիտական բացատրություն ունեցող զգացողությունների, մերօրյա խնդիրների և վտանգների մասին է մեր զրույցը Հայաստանի անձավագիտական ազգային կենտրոնի նախագահության անդամ, գրող, անձավախույզ ՎԱՀԱՆ ՏԵՐ-ՂԱԶԱՐՅԱՆԻ հետ:
  • Ինչի՞ հասան Հովհաննես-Սմբատն  ու Պետրոս Գետադարձը

    Ինչի՞ հասան Հովհաննես-Սմբատն ու Պետրոս Գետադարձը

    11.01.2013| 12:15
    Խոսքն Անիի հայոց (Բագրատունյաց) թագավորության մասին է, որը 1045 թ. այլևս ու մեկընդմիշտ վայր է իջնում հայոց պատմության թատերաբեմից: Մի ողբերգական դրամա, որն սկսվել էր վաղուց և իր տրամաբանական ավարտին հասավ վերոնշյալ թվականին: Ընկավ Անին, ընկավ Անիի հզոր փառքը, հայոց պետականությունը ստացավ ողնաշարի ոչ թե հերթական վերքը, այլ անբուժելի ու մահացու հարված:
  • «Արդեն քսան տարի է, որ մեր աչքի առջև  կործանվում է հայրենիքը»

    «Արդեն քսան տարի է, որ մեր աչքի առջև կործանվում է հայրենիքը»

    11.01.2013| 11:52
    «Իրատես de facto»-ի հյուրն է գրող, հրապարակախոս ԴԱՎԻԹ ՄԿՐ-ՍԱՐԳՍՅԱՆԸ:
  • Համաշխարհային պրեմիերա. Մարտին Պալմերիի «Տարվա եղանակները»

    Համաշխարհային պրեմիերա. Մարտին Պալմերիի «Տարվա եղանակները»

    10.01.2013| 12:31
    Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան) ներկայացնում է 2013-ի իր առաջին համերգը` արդեն 3-րդ անգամ հանդես գալով միևնույն բեմահարթակում իտալացի աշխարհահռչակ ակորդեոնահար, բանդոնեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկիի հետ:
  • Լույս են տեսել շտեմարանները

    Լույս են տեսել շտեմարանները

    09.01.2013| 15:54
    Նախորդ տարի ավելի թափանցիկ, կանխատեսելի միասնական քննություններ անցկացնելու նկատառումով կրկին ներդրվեցին շտեմարաններ։ Նախ` հրատարակվեցին «Հայոց լեզու, հայ գրականություն» և «Մաթեմատիկա» առարկաների շտեմարանները՝ խոստումով, որ 2013 թվականից շտեմարաններ կլինեն նաև մյուս առարկաներից։
  • «Փարաջանովն իր ծննդյան օրն ամբողջ կյանքում նշում էր ոչ այնպես, ինչպես բոլորը»

    «Փարաջանովն իր ծննդյան օրն ամբողջ կյանքում նշում էր ոչ այնպես, ինչպես բոլորը»

    09.01.2013| 15:24
    Հայ մեծանուն կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովն այսօր կդառնար 89 տարեկան: Սերգեյ Փարաջանովի անվան թանգարանից մեզ տեղեկացրին, որ ինչպես ամեն տարի, այցելելու են ռեժիսորի գերեզմանին` Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն: Իսկ վերադարձին կհավաքվեն հարիսայի սեղանի շուրջը: Ծննդյան արարողությանը ներկա կլինեն նաև ռեժիսորին ճանաչող արվեստագետները, ընկերները:
  • Արա ԱԼՈՅԱՆ. Պարոն Աշոտյան, փոխեք, քանի դեռ երեխաները հավատում են

    Արա ԱԼՈՅԱՆ. Պարոն Աշոտյան, փոխեք, քանի դեռ երեխաները հավատում են

    09.01.2013| 14:00
    Ֆեյսբուքում, որն այլևս մեզանում ձեռք է բերել ավելի մեծ ու կարևոր նշանակություն, հասցեականություն, մեծացնելով իր գործառնական աշխարհագրությունը, ազդեցությունն ու արդյունավետությունը, կարդացի շատ հարգելի ընկերոջս հետևյալ մտահոգություն-գրառումը. «Վարդենիս քաղաքում դեռ նախնադարում ենք, դպրոցներում դասարանները ջեռուցվում են նավթով և երեխաների բերած մեկ-երկու կտոր փայտով: Զարմանալի է, բայց ամբողջ ձմեռ երեխաները մրսում ու դողալով փայտ են տեղափոխում, որ գոնե մի քիչ տաքացնեն դասասենյակները: Մարզպետարանն էլ շաբաթը մեկ ստուգումներ է անցկացնում. թե ի՞նչ են ստուգում, իրենք էլ չգիտեն»:
  • 17 միլիարդ Երկիր մոլորակ

    17 միլիարդ Երկիր մոլորակ

    08.01.2013| 22:54
    Տիեզերքում հայտնաբերվել է Երկրին նման 17 միլիարդ մոլորակ` հայտնում է BBC-ն: Մեծամասնությունը կյանքի համար հարմար չէ` չկա ջուր և շատ բարձր է ջերմաստիճանը: