Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Ասում են...

Ասում են...
08.04.2023 | 18:59

ՆԱՏՕ-ի երկրները մեծացնում են ռազմական արտադրանքի արտադրությունը, որպեսզի Արևմտյան դաշինքը կարողանա շարունակել աջակցել ՈՒկրաինային ռուսական լայնածավալ ներխուժման դեմ պայքարում։

ՆԱՏՕ-ի առջև կանգնած հիմնական մարտահրավերն այն է, որ այս պատերազմը վերածվել է հյուծման պատերազմի, ինչը նշանակում է թիկունքայինների ճակատամարտ՝ ռազմամթերք, զենք և այլ պաշարներ առաջնագիծ բերելու համար: Պատերազմի սկզբում, որը սկսվել է 2022 թվականի փետրվարին, ՆԱՏՕ-ի երկրները սպառել են իրենց սեփական պաշարները, այնպես որ, այժմ մենք քրտնաջան աշխատում ենք արտադրությունն ուժեղացնելու համար, որպեսզի կարողանանք շարունակել աջակցել ՈՒկրաինային, քանի որ դա չափազանց կարևոր է:

Նախագահ Պուտինի հաղթանակը ողբերգություն կլինի ՈՒկրաինայի համար, բայց դա վտանգավոր կլինի նաև ՆԱՏՕ-ի անդամների համար։ Մենք պետք է աջակցենք ՈՒկրաինային, քանի որ մեր անվտանգության շահերից է բխում ցույց տալ, որ նախագահ Պուտինը չի հաղթի ՈՒկրաինայում:

Յենս Սթոլթենբերգ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Դիտվել է՝ 74391

Մեկնաբանություններ