Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Տա­վուշ` վու՜շ-վու՜շ…

Տա­վուշ` վու՜շ-վու՜շ…
28.07.2020 | 00:12

Նի­կոլ` վու՜շ-վու՜շ: Զո­րիկ` վու՜շ-վու՜շ: ԱԽ քար­տու­ղար` ՖՈՒԼ ԿՈ­ՄԵ­ԴԻԱՆՏ:
Սա է իշ­խա­նա­կան պա­տաս­խա­նա­տու­նե­րի ցան­կը և նրանց պահ­ված­քի գնա­հա­տա­կա­նը տա­վու­շյան դեպ­քե­րից հե­տո:
Եվ այն ժա­մա­նակ, երբ ողջ աշ­խար­հը դեռ քն­նար­կում, գնա­հա­տա­կան­ներ է տա­լիս Հա­յաս­տան-Ադր­բե­ջան շփ­ման գծում տե­ղի ու­նե­ցա­ծին, ի­րա­կա­նում լո­կալ պա­տե­րազ­մին, որն ու­րույն մատ­րի­ցա էր տա­րա­ծաշր­ջա­նա­յին ա­պա­գա զար­գա­ցում­նե­րի, դա­սա­վո­րու­թյուն­նե­րի հա­մար, երբ ա­մեն­քը լուռ, սո­ղա­ցող «հոս­քով» վե­րա­դա­սա­վո­րում­նե­րի ի­րենց ճա­նա­պար­հա­յին քար­տեզն են գծում, հա­յաս­տա­նյան պա­տաս­խա­նա­տու­նե­րից կարևո­րը` պա­տե­րազ­մա­կան շր­ջա­նում «գե­րա­գույն գլ­խա­վոր հրա­մա­նա­տա­րը», իր «կո­մուֆ­լյա­ժը» հագց­րել կնո­ջը, ու­ղար­կել է «ա­ռաջ­նա­գիծ», ին­քը նս­տել տա­նը` ՍԴ-ի ի­լիկն է պտ­տում… Եվ շուն­չը պա­հած սպա­սում է, որ հան­րու­թյու­նը շատ ա­րագ մո­ռա­նա Տա­վու­շում տե­ղի ու­նե­ցա­ծը, շատ ա­րագ ըն­տր­վեն ՍԴ ե­րեք դա­տա­վոր­նե­րը, կո­րո­նա­վի­րու­սից շատ ա­րագ մար­դիկ մա­հա­նան, զի ինքն ա­սե­լիք ու­նի միայն այդ «մա­հե­րի», դի­մակ­նե­րի, «վնգս­տա­ցող դա­տա­վոր­նե­րին» է՛լ ա­վե­լի «վնգս­տա­ցող­նե­րով» փո­խա­րի­նե­լու «խոր­քա­յին» երևույթ­նե­րի մա­սին: Նա որևէ այլ բա­նի ու­նակ չէ:
Ընդ ո­րում, ա­ռա­վել հե­տաքր­քիրն այն է, որ իր «նա­պառ­նիկ» ադր­բե­ջա­նա­կան կիր­թը նույն­պես ֆրուստ­րա­ցիոն վի­ճա­կի մեջ է. լիո­վին ջախ­ջախ­ված կիր­թը նս­տել խա­նու­մի` Մեհ­րի­բա­նի, կող­քին, դի­տում է շատ ակ­տիվ խա­ղի մեջ մտած Թուր­քիա­յի, ա­սել է` էր­դո­ղան­նե­րի պա­սա­ժը` Հա­յաս­տա­նի հար­ցով:


ՈՒ որ­քան էլ Փա­շի­նյան Նի­կո­լը փա­փա­գում է, որ Տա­վու­շի «հի­շո­ղու­թյու­նը» շուտ մա­րի, ո­րով­հետև այն ան­ձե­ռա­կերտ ար­ձան է` իր ոչն­չու­թյան, ան­կա­րո­ղու­թյան, ի­լու­զիո­նե­րու­թյան, Թուր­քիո ա­հա­բեկ­չա­կան էու­թյու­նը, ո­րը դե­ֆակ­տո ե­րեք ուղ­ղու­թյուն­նե­րով այ­սօր պա­տե­րազ­մի մեջ է, Անվ­տան­գու­թյան խոր­հր­դի նիստ է ա­նում, ո­րից հե­տո հայ­տա­րա­րում է` ա­մեն գնով տեր է Ադր­բե­ջա­նին, ու, ըստ էու­թյան, Հա­յաս­տա­նը գործ ու­նի ոչ թե ֆրուստ­րաց­ված-«կա­ռու­ցո­ղա­կան» Իլ­հա­մի, այլ մար­դա­կեր, ա­մե­նա­կեր Թուր­քիա­յի հետ:
Ի՞նչ է ա­նում Հա­յաս­տա­նը: Նախ, ոչ մի գնով Անվ­տան­գու­թյան խոր­հր­դի նիստ չի հրա­վի­րում, ինչն ուղ­ղա­կի աբ­սուրդ է: Չնա­յած ճիշտ է ա­նում. հրա­վի­րի, որ ի՞նչ ա­սի Փա­շի­նյա­նը. նո­րից պատ­մի ՈՒԱԶ-ի նա՞ղ­լը, լսի գե­նե­րալ տղեր­քի ա՞ս­քը, սուբ­լի­մա՞­ցիա ապ­րի, են­թա­գի­տակ­ցո­րեն ոչն­չա­նա՞:


Չէ՛, հրա­վի­րի, ու ա­պա­գա ճա­նա­պար­հա­յին քար­տե­զը մշա­կի, ո­րով­հետև դիր­քե­րի գրա­վու­մը հիբ­րի­դա­յին խա­ղի այս օ­րե­րում ա­մեն վայր­կյան կա­րող է նոր հիբ­րիդ բե­րել, մա­նա­վանդ որ, գրավ­ված բար­ձուն­քը չա­փից դուրս շատ է «գեո­քա­ղա­քա­կան», և չպետք է թույլ տալ, որ քո թի­կուն­քում կամ գլ­խի վրա­յով գեո­խա­ղա­ցող­նե­րը պայ­մա­նա­վոր­վեն` քո ին­ֆան­տիլ պահ­ված­քի, պո­պու­լիս­տա­կան զրո­յա­կա­նու­թյան, պա­տե­րազ­մի ժա­մա­նակ ան­հար­կի խա­ղա­ղու­թյան կո­չեր ա­նե­լու, խա­ղի ոչ մի կա­նո­նին չտի­րա­պե­տե­լու պատ­ճա­ռով:
ՈՒ թե լրիվ ան­կեղծ լի­նենք, ե­թե չլի­նի հա­յոց բա­նա­կի ներ­քին, ինք­նա­բավ, ժա­մա­նա­կի փոր­ձու­թյա­նը դի­մա­կա­յած, պա­տե­րազ­մա­կան դիս­ցիպ­լի­նով ա­ռաջ­նորդ­վե­լու` գե­նե­րա­լի­տե­տա­կան փոր­ձա­ռու­թյունն ու պա­տաս­խա­նատ­վու­թյան ցայս ու­նե­ցած վե­րին սանդ­ղա­կը, կա­րող էինք ար­ձա­նագ­րել՝ «Մեր հայ­րե­նիք` թշ­վառ, ան­տեր…» բա­ռի ա­մե­նաիս­կա­կան ի­մաս­տով, ո­րով­հետև ան­հայտ է, ո՞վ է, ի վեր­ջո, այս երկ­րի տե­րը, ո՞վ է մտա­ծում այս երկ­րի մա­սին, ի՞նչ քայ­լեր են նա­խանշ­վում, ին­չու՞ գլուխ գլ­խի չեն տա­լիս գո­նե երկ­րի խոր­քա­յին տե­րե­րը (թե՞ տա­լիս են, մենք չենք տես­նում. ու տա Աստ­ված այդ­պես լի­նի):


Իսկ ի­րա­կան տե­րե­րը շատ ա­վե­լի վտան­գա­վոր են, քան… Ի դեպ, Թուր­քիա­յի ԱԽ նիս­տից հե­տո բարձ­րա­ձայ­նու­մին հա­յոց բարձ­րա­գույն իս­թեբ­լիշ­մեն­տը դեռ որևէ կերպ չի ար­ձա­գան­քել: Տա Աստ­ված` չար­ձա­գան­քի: Ո­րով­հետև այն կա­րող է շատ նման լի­նել «Ֆրանս-24-ին» տված ԱԳ նա­խա­րար Զոհ­րապ Մնա­ցա­կա­նյա­նի խա­ղա­ղու­թյան մա­սին «վա՜շ-վի՜շ»-ին: Ընդ ո­րում, դա Զո­րիկ Մնա­ցա­կա­նյա­նի երկ­րորդ «պա­լյոտն էր նա լու­նու»` մի­ջազ­գա­յին աս­պա­րե­զում. ա­ռա­ջին ան­գամ «Հարդ թո­քում» էր, երբ մեր ԱԳՆ կո­րի­ֆեյն այդ­պես էլ չխո­սեց Ար­ցա­խի ինք­նո­րոշ­ման մա­սին, իսկ հի­մա, խա­ղա­ղա­սի­րա­կան ան­նա­յա­բա­րո «ֆի­լո­սից» հե­տո, նա բար­բա­ռեց` ող­ջամ­տու­թյան պա­կա­սից էր, որ Ադր­բե­ջա­նը սպառ­նաց Մե­ծա­մո­րի ա­տո­մա­կա­յա­նը պայ­թեց­նել:

ՈՒ քա­նի որ «ող­ջամ­տու­թյան պա­կա­սից» էլ թերևս ժա­մա­նա­կին տե­ղի էր ու­նե­ցել 2 մլն հա­յի կո­տո­րած, Զո­րի­կը խա­ղա­ղու­թյուն ու ող­ջա­խո­հու­թյուն քա­րո­զեց:
Նույ­նը քա­րո­զեց ֆուլ կո­մե­դիան­տը` ՀՀ ԱԽ-ից: Այս մա­սին քիչ անց, այ­նու­հան­դերձ, ին­չու՞ նման պահ­վածք ԱԳՆ ղե­կա­վա­րի դեպ­քում (ԱԽ քար­տու­ղա­րի «պահ­ված­քը» քն­նար­կե­լի չէ այն տրի­վիալ պատ­ճա­ռով, որ «սո­րո­սյան­նե­րը» հայ­րե­նիք չու­նեն` գլո­բա­լիստ­ներ են, Թուր­քիան էլ Սո­րո­սի ա­մե­նա­հա­րա­զատ եր­կիրն է):
Եվ ու­րեմն` ին­չու՞ է այ­նուա­մե­նայ­նիվ փոր­ձա­ռու դի­վա­նա­գե­տի ի­միջ ու­նե­ցող Զոհ­րապ Մնա­ցա­կա­նյանն ի­րեն այդ­պես դրսևո­րում. դա իր ներ­քին բնույթն ու նա­խընտ­րու­թյու՞նն է, թե՞ պար­տադ­րանք` Փա­շի­նյան Նի­կո­լի ՈՒԱԶ-ա­սի­րու­թյան, հա­կա­ռա­կոր­դի կիրթ վի­ճա­կի, խա­ղա­ղու­թյուն մու­րա­լու:


Կար­ծում ենք` բո­լո­րը մե­կում. այ­լա­պես Մնա­ցա­կա­նյա­նը պետք է շրխ­կաց­ներ դու­ռը, ա­սեր` «դու կոր­ծա­նել այս հայ­րե­նիք, Նի­կոլ Փա­շի­նյան», ու հե­ռա­նար:
Ինչ վե­րա­բե­րում է ԱԽՔ-ի­կի «հայտ­նու­թյա­նը», Տա­վու­շի դեպ­քե­րին նրա գրա­վոր գնա­հա­տան­քին (ի՜նչ բարձր է հն­չում), ա­պա` ա­ռա­ջին դա­սա­րան­ցու մտաին­դուկ­ցիոն նրա հո­րին­ված­քում ծի­ծա­ղե­լի ինչ ա­սես կար, բա­ցի գեո­քա­ղա­քա­կա­նից ու անվ­տան­գու­թյան տես­լա­կա­նից, իսկ որ էլ ա­վե­լի կարևոր ու ցա­վա­լի էր` հայ­րե­նի­քի զգա­ցո­ղու­թյու­նից:
Թու՛­րքիա. անվ­տան­գու­թյան ա­մե­նա­մեծ սպառ­նա­լի՞ք… չէ՛, չի՛ լսել, չգի­տի:
Որ ի­րենք, ի վեր­ջո, հա­ջո­ղաց­րին հայ-ռու­սա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րը ի­ջեց­նել երբևէ չե­ղած ա­մե­նա­ցածր, ոչ բա­րե­կա­մա­կան մա­կար­դա­կի… չէ՛, չի՛ լսել, չի՛ տե­սել:
Սո­րո­սա­կան­նե­րը սո­վո­րա­բար «քյառ ու քոռ» են. նրանց փո­խա­րեն լսում-տես­նում է Սո­րոս հայ­րի­կը:


Կար­մեն ԴԱՎ­ԹՅԱՆ

Դիտվել է՝ 8569

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ