Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Այս պահին պատերազմը աղետալի կարող է լինել. Թուրքիան ու Ադրբեջանը գործի կդնեն իրենց ողջ արսենալը. Նաիրի Հոխիկյան

Այս պահին պատերազմը աղետալի կարող է լինել. Թուրքիան ու Ադրբեջանը գործի կդնեն իրենց ողջ արսենալը. Նաիրի Հոխիկյան
28.06.2022 | 07:22

Ռուս-ուկրաինական հակամարտության լարվածության ֆոնին Թուրքիան և Մեծ Բրիտանիան ձգտում են բացել երկրորդ ճակատ, որի լավագույն հատվածը, ըստ թուրքական տեսակետի, Արցախն է։ Սա է պատճառը, որ Ադրբեջանը վերջին 2-3 ամիսների ընթացքում ավելի հաճախ է ստեղծում խնդիրներ առաջնագծում, սադրանքներ կիրառում ինչպես ՀՀ և Արցախի զինված ուժերի, այնպես էլ ռուս խաղաղապահների նկատմամբ։


Քչերին է հայտնի, թե ինչ բախումներ են եղել ու լինում ռուսների և ադրբեջանցիների միջև։ Ռուսական կողմը ամեն կերպ ձգտում է դա լռության մատնել, քանի որ հիմա իրեն ոչ մի կերպ ձեռնտու չէ Արցախում խորացնել լարվածությունը թուրք-ադրբեջանական տանդեմի և նրանց հովանավոր Մեծ Բրիտանիայի հետ։ Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ ՈՒկրաինային ամենաշատ զենք մատակարարողներից մեկը Թուրքիան է, իսկ թուրքական «Բայրաքթար» ԱԹՍ-ները մեծ վնաս են տալիս ռուսական բանակին։ Սա բացահայտ խոսում է ռուս-թուրքական հիբրիդային պատերազմի մասին, որը կարող է տեղի ունենալ նաև Արցախում և ՀՀ Սյունիքի մարզում, եթե մենք զգոնությունը չպահպանենք։


Այս ֆոնին նաև Հայաստանում կան մարդիկ և քաղաքական ուժեր, որոնք ախորժակով ուտում են թուրքական ու բրիտանական կտերն ու իրենց թվում է, թե ռուսներին հայհոյելով կամ այստեղից դուրս քշելով՝ մենք կդառնանք ուժեղ ու երջանիկ։ ՌԴ-ն այստեղ, իհարկե, իր աշխարհաքաղաքական շահի համար է եկել ու հաստատ հայերի սիրուն աչքերի համար չի միլիարդավոր դոլարներ ծախսում զենքի ու շինարարության վրա։ Այդ փողը ռուսները մեծ ուրախությամբ կծախսեին իրենց մոտ, բայց հասկանում են, որ Հայաստանը (Արցախով հանդերձ) ռազմավարական անչափ կարևոր նշանակություն ունի բոլոր խոշոր խաղացողների համար։


Հանքահումաքային ռեսուրսների մասին առանձին կխոսեմ։
Այս համատեքստում չի կարելի թույլ տալ, որ Արցախում որևէ տեսակի լարվածություն հիմա առաջանա։ Ոմանց խաբել են, թե պատերազմ հրահրելով՝ մենք կկարողանանք մեկ զարկով երկու նապաստակ խփել՝ ազատագրել Հադրութն ու Շուշին, դուրս հանել ռուսներին։
Իրականում այս պահին պատերազմը աղետալի կարող է լինել։ Չունենք ազգային իշխանություն, որը կփորձեր համախմբել ուժերը և ճիշտ օգտագործել թշնամու դեմ, չունենք նաև դաշնակիցների իրական աջակցություն, քանի որ բոլոր հնարավոր դաշնակիցները զբաղված են ուկրաինական պատերազմով։ Այս պարագայում Թուրքիան ու Ադրբեջանը գործի կդնեն իրենց ողջ արսենալը։


Իհարկե, չեմ բացում փակագծերը, թե մենք ինչ ունենք թշնամու դեմ, որը շատ ցավոտ կլինի նրանց համար, բայց բոլոր դեպքերում լարվածություն հրահրել հիմա չի կարելի, ոչ մի դեպքում չի կարելի։ 2025-ին ընդառաջ պետք է հնարավորինս լավ պատրաստվել։

Դիտվել է՝ 13401

Մեկնաբանություններ