ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

Մարսելը հրաժարվում է կրկեսից

Մարսելը հրաժարվում է կրկեսից
31.07.2020 | 21:20

Ֆրանսիայի մի շարք քաղաքաներից հետո այժմ էլ Մարսելի քաղաքային իշխանություններն են որոշել դադարեցնել կրկեսի աշխատանքները: Այս մասին տեղեկացնում է euromag.ru կայքը՝ հղում անելով Մարսելի փողքաղաքապետ Բենուա Պայանի Facebook-ի անձնական էջին: Հրապարակմանը կից փողաքաղաքապետը Ռոմուլո անունով ռնգեղջյուրի մասին տեսանյութ է հրապարակել: Կենդանին 23 տարի կրկեսում է բնակվել ու որևէ անգամ դուրս չի բերվել կրկեսից:

«Կրկեսից բաց թողնելուց հետո կենդանին անկանոն շարջումներ է անում, շրջանակներ գծում անընդհատ: Դա այն բանի վկայումն է, որ կենդանու հետ վատ են վարվել,- գրել է Բենու Պայանն ու հավելել,- աշխարհի բազմաթիվ այլ քաղաքների նման Մարսելը նույնպես կենդանիների պաշտպանության կողքին կկանգնի»:

Փողքաղաքապետը չի մանրամասնել սակայն, թե երբ ու ինչպես կրկեսից հրաժարվելու գործընթաց կսկսեն: Նշենք, որ մայրաքաղաք Փարիզը, Լիլն ու Ստրասբուրգն արդեն իսկ հրաժարվել են կրկեսներից:

Դիտվել է՝ 18375

Մեկնաբանություններ