Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ասում են...

Ասում են...
11.04.2023 | 22:13

Ռուսաստանի կտորները, որոնք 1991 թվականի սահմաններում անվանվել են ՈՒկրաինա, ԽՍՀՄ-ի փլուզման հետևանքով ստեղծված թյուրիմացություն է, և այս առումով այն ՌԴ-ին պետք չէ, քանի որ երկիրը պետք է կրկին վերածվի Մեծ Հզոր Ռուսաստանի։

Նացիստական վերնախավի ղեկավարած ՈՒկրաինան պետք չէ անգամ իր իսկ քաղաքացիներին, ինչի պատճառով էլ 45 միլիոն բնակչությունից այնտեղ մնացել է մոտ 20 միլիոնը։

Հենց սա է պատճառը, որ մնացածներն ուզում են մեկնել ցանկացած տեղ՝ անգամ ատելի Լեհաստան, ԵՄ, ՆԱՏՕ, ցանկանում են նույնիսկ Ամերիկայի 52-րդ նահանգը դառնալ կամ անգամ Անտարկտիդա մեկնել ու միանալ պինգվիններին, միայն թե խաղաղ լինի ու լավ սնվեն:

Դմիտրի Մեդվեդև

ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ

Դիտվել է՝ 113724

Մեկնաբանություններ