Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ռու­սաս­տա­նի Դաշ­նու­թ­յան նա­խա­գահ Վ. Վ. Պու­տի­նին Ռու­սաս­տա­նի Դաշ­նու­թ­յան վար­չա­պետ Մ. Վ. Մի­շուս­տի­նին Մոսկ­վա­յի քա­ղա­քա­պետ Ս. Ս. Սո­բ­յա­նի­նին Ռու­սաս­տա­նում ադր­բե­ջան­ցի­նե­րի հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թ­յուն­նե­րին

Ռու­սաս­տա­նի Դաշ­նու­թ­յան նա­խա­գահ Վ. Վ. Պու­տի­նին Ռու­սաս­տա­նի Դաշ­նու­թ­յան վար­չա­պետ Մ. Վ. Մի­շուս­տի­նին Մոսկ­վա­յի քա­ղա­քա­պետ Ս. Ս. Սո­բ­յա­նի­նին Ռու­սաս­տա­նում ադր­բե­ջան­ցի­նե­րի հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թ­յուն­նե­րին
24.07.2020 | 00:33

«Հա­յաս­տա­նի հետ բա­րե­կա­մու­թյան ու հա­մա­գոր­ծակ­ցու­թյան ըն­կե­րու­թյուն» միջ­տա­րա­ծաշր­ջա­նա­յին հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյու­նը խոր մտա­հո­գու­թյուն է հայտ­նում 2020 թ. հու­լի­սի 17-ին Մոսկ­վա­յի Կա­լու­գա­յի խճու­ղուն հա­րա­կից, «Կիևյան հրա­պա­րակ» ըն­կե­րու­թյան ադր­բե­ջա­նա­կան ծագ­մամբ տե­րե­րին պատ­կա­նող «Ֆուդ սի­թի» մե­ծա­ծախ-ման­րա­ծախ պա­րե­նա­յին կենտ­րո­նում հայ­կա­կան ապ­րանք­նե­րի վա­ճառքն ար­գե­լե­լու փաս­տե­րին, ինչ­պես նաև ս.թ. հու­լի­սի 19-ին Վո­րո­նեժ քա­ղա­քում վան­կար­կող, ազ­դան­շան­ներ տվող, Ադր­բե­ջա­նի Հան­րա­պե­տու­թյան դրոշ­նե­րով ճա­նա­պարհ վա­զող, բարձ­րա­ձայն ադր­բե­ջա­նա­կան ե­րաժշ­տու­թյուն սփ­ռող, դրա­նով մի­լիո­նա­նոց քա­ղա­քի կենտ­րո­նում երթևե­կու­թյու­նը կաթ­վա­ծա­հար ա­նող և հա­սա­րա­կա­կան կար­գը խան­գա­րող ադր­բե­ջան­ցի­նե­րի ավ­տո­շա­րա­սյան ցու­ցադ­րա­կան եր­թին պե­տա­կան ու քա­ղա­քա­յին հա­մա­պա­տաս­խան կա­ռույց­նե­րի պատ­շաճ ար­ձա­գան­քի բա­ցա­կա­յու­թյան կա­պակ­ցու­թյամբ։


Մեր բազ­մազգ հա­սա­րա­կու­թյան ա­նու­նից պա­հան­ջում ենք ար­դա­րա­ցի և ան­զի­ջում գնա­հա­տա­կան տալ բա­ցեի­բաց ազ­գա­մի­ջյան թշ­նա­մու­թյուն հրահ­րե­լու, Ռու­սաս­տա­նի օ­րեն­սդ­րու­թյան և անվ­տան­գու­թյան նկատ­մամբ ոտ­նձ­գու­թյան այդ բա­ցա­հայտ փաս­տե­րին։
Մենք չենք ցան­կա­նում, որ մեր երկ­րում, հատ­կա­պես Ռու­սաս­տա­նի Դաշ­նու­թյան Սահ­մա­նադ­րու­թյան մեջ նոր փո­փո­խու­թյուն­ներն ըն­դու­նե­լուց հե­տո, ա­ռան­ձին քա­ղա­քա­ցի­ներ, նույ­նիսկ ե­թե տխ­րահռ­չակ Չեր­կի­զո­նի ժա­ռանգ­ներն են, ի­րա­վունք ու­նե­նան գոր­ծա­րա­րու­թյու­նը վա­րե­լու ըստ ազ­գա­յին հատ­կա­նի­շի, խախ­տե­լու քրեա­կան օ­րենս­գիր­քը, մաս­նա­վո­րա­պես 282-րդ հոդ­վա­ծը («Ա­տե­լու­թյան և թշ­նա­մու­թյան հա­րու­ցում»), հա­կա­մե­նա­տի­րա­կան օ­րենք­նե­րը, մեր երկ­րի այլ օ­րենք­նե­րը, քայ­քա­յե­լու նրա միջ­պե­տա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի հիմ­քե­րը, ա­ռա­վել ևս՝ ԵԱՏՄ երկ­րի հետ։


Մենք չենք ցան­կա­նում նաև, որ մեր քա­ղաք­նե­րի ու գյու­ղե­րի խա­ղա­ղու­թյունն ու ան­դոր­րը կախ­ված լի­նեն հա­մա­քա­ղա­քա­ցի­նե­րի հու­զա­կան և ան­պա­տաս­խա­նա­տու դրսևո­րում­նե­րից, մա­նա­վանդ ազ­գա­մի­ջյան հի­ման վրա։
Մոսկ­վա­յի կա­ռա­վա­րու­թյանն ա­ռա­ջար­կում ենք դա­դա­րեց­նել ու վե­րա­փո­խել «Ֆուդ սի­թիի» գոր­ծու­նեու­թյու­նը, իսկ նրա պա­րե­նա­յին ապ­րան­քա­հոս­քե­րը վե­րա­բաշ­խել մայ­րա­քա­ղա­քի այլ մե­ծա­ծախ շու­կա­նե­րի միջև, այդ թվում՝ կի­րակ­նօ­րյա շու­կա­նե­րի։
Վո­րո­նեժ քա­ղա­քի ի­րա­վա­պահ­նե­րին. վար­չա­կան խիստ պա­տաս­խա­նատ­վու­թյան են­թար­կել չթույ­լատր­ված ազ­գայ­նա­կան գոր­ծո­ղու­թյան կազ­մա­կեր­պիչ­նե­րին ու մաս­նա­կից­նե­րին (նախ և ա­ռաջ՝ ավ­տո­մե­քե­նա­նե­րի բո­լոր վա­րորդ­նե­րին)։
Մենք դի­մում ենք նաև Ռու­սաս­տա­նում ադր­բե­ջան­ցի­նե­րի հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րին, որ ա­ռա­վե­լա­գույն շա­հագ­րգ­ռու­թյուն ցու­ցա­բե­րեն Ռու­սաս­տա­նի Դաշ­նու­թյու­նում ապ­րող ի­րենց հայ­րե­նա­կից­նե­րի հետ տար­վող աշ­խա­տան­քի հան­դեպ՝ ամ­րապն­դե­լու և զար­գաց­նե­լու հա­մար ազ­գա­մի­ջյան հա­րա­բե­րու­թյուն­ներ ՌԴ-ի բո­լոր ազ­գե­րի և ազ­գու­թյուն­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի հետ հա­նուն հա­մա­ռու­սա­կան խա­ղա­ղու­թյան ու բա­րե­կե­ցու­թյան։
«Հա­յաս­տա­նի հետ բա­րե­կա­մու­թյան ու հա­մա­գոր­ծակ­ցու­թյան ըն­կե­րու­թյուն» 


ՄՀԿ վար­չու­թյան ա­նու­նից՝
ըն­կե­րու­թյան նա­խա­գահ, սո­ցիո­լո­գիա­կան գի­տու­թյուն­նե­րի դոկ­տոր,
Բո­րիս Պոլևո­յի ան­վան գրա­կան մր­ցա­նա­կի դափ­նե­կիր Վիկ­տոր

ԿՐԻ­ՎՈ­ՊՈՒՍ­ԿՈՎ
2020 թ. հու­լի­սի 20
ՀԱՐ­ՑԻ ՊԱՏ­ՄՈՒ­ԹՅՈՒ­ՆԸ
Հա­յաս­տա­նի և Ադր­բե­ջա­նի միջև առ­կա է տա­րած­քա­յին սահ­մա­նա­զատ­ման խն­դիր, քա­նի որ այդ եր­կու ժո­ղո­վուրդ­նե­րի հա­վաք բնա­կու­թյան վայ­րե­րը չեն հա­մընկ­նում պե­տա­կան ձևա­կան սահ­ման­նե­րի հետ։ Եր­կու եր­կր­նե­րի միջև դի­վա­նա­գի­տա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րը բա­ցա­կա­յում են։ Ռու­սա­կան կայս­րու­թյան փլուզ­ման պա­հից Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան և Ադր­բե­ջա­նա­կան Դե­մոկ­րա­տա­կան Հան­րա­պե­տու­թյան միջև պա­տե­րազմ է սկս­վել։ Այն դա­դա­րեց­վել է 1922 թ. ՍՍՀՄ-ի ստեղծ­մամբ, երբ Ան­դր­կով­կա­սյան ՍՖՍՀ-ի կազ­մում ստեղծ­վե­ցին Հայ­կա­կան ՍՍՀ-ն և Ադր­բե­ջա­նա­կան ՍՍՀ-ն։ Խոր­հր­դա­յին շր­ջա­նում հա­կա­մար­տու­թյու­նը մար­վել է ինք­նա­վա­րու­թյուն­նե­րի ստեղծ­ման և վի­ճե­լի շր­ջան­նե­րի բնակ­չու­թյան մաս­նա­կի վե­րաբ­նա­կեց­ման մի­ջո­ցով։ «Վե­րա­կա­ռուց­ման» ժա­մա­նակ ազ­գայ­նա­կա­նու­թյան ա­ճի հետ 1987 թ. հա­կա­մար­տու­թյունն սկ­սեց կր­կին բոր­բոք­վել և 1991 թ. ԽՍՀՄ-ի փլու­զու­մից հե­տո վե­րա­ճեց բա­ցա­հայտ պա­տե­րազ­մի։ Հա­յե­րով բնա­կեց­ված և Ադր­բե­ջա­նի տա­րած­քի խոր­քում գտն­վող Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի մար­զի հա­մար Հա­յաս­տա­նի և Ադր­բե­ջա­նի պա­տե­րազ­մը շա­րու­նակ­վեց մինչև 1994 թ.։ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղը և այն բուն Հա­յաս­տա­նից ան­ջա­տող տա­րածք­նե­րը մնա­ցին հա­յե­րի վե­րահս­կո­ղու­թյան տակ։ Ձևա­կա­նո­րեն չճա­նաչ­ված Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի Հան­րա­պե­տու­թյու­նը (ԼՂՀ) Հա­յաս­տա­նի կազ­մի մեջ չի մտ­նում։ Սահ­մա­նագ­ծում ժա­մա­նակ առ ժա­մա­նակ ռազ­մա­կան ընդ­հա­րում­ներ են լի­նում։
Հա­յաս­տա­նի քա­ղա­քա­ցի­նե­րի մուտքն Ադր­բե­ջան ար­գել­ված է, ինչ­պես նաև ցան­կա­ցած այլ եր­կր­նե­րի քա­ղա­քա­ցի­նե­րի, ո­րոնց անձ­նագ­րե­րում նշում­ներ կան ԼՂՀ-ում լի­նե­լու մա­սին։


ИА REGNUM

Դիտվել է՝ 45458

Մեկնաբանություններ