Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Անի Սամսոնյան. Ակցիաների և ոստիկանության գործողությունների իրավաչափության ու համաչափության վերաբերյալ մշտադիտարկում է իրականացվելու

Անի Սամսոնյան. Ակցիաների և ոստիկանության գործողությունների իրավաչափության ու համաչափության վերաբերյալ մշտադիտարկում է իրականացվելու
23.02.2021 | 21:24

Ամենօրյա ռեժիմով ցույցերի, ակցիաների և ոստիկանության գործողությունների իրավաչափության ու համաչափության մասով մշտադիտարկում է իրականացվելու՝ տեղեկացրել է ԼՀԿ խմբակցության անդամ, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Անի Սամսոնյանը:

«Հաշվի առնելով ներքաղաքական լարվածությունը և փողոցում իրականացվող բողոքի գործողությունները՝ տեղեկացնում եմ, որ ամենօրյա ռեժիմով իրականացնելու ենք հավաքների, ցույցերի, այլ բողոքի ակցիաների և ոստիկանության գործողությունների իրավաչափության ու համաչափության մասով մշտադիտարկում։ Ամեն ինչ արձանագրելու ենք», - ֆեյսբուքում գրել է Անի Սամսոնյանը:

Դիտվել է՝ 18114

Մեկնաբանություններ