Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 
  • «Անցյալից»

    «Անցյալից»

    04.04.2024| 08:50
    Կխնդրեի անպայման կարդալ, այժմեական է, շա՜տ։ Հիմա էլ Արևմուտքը մեզ դաշնակից է ձևանում, ըստ այդմ, առաջարկում եմ՝ վերհիշել պատմական այս դրվագը, որտեղ «բարեխիղճ» Արևմուտքը մեր պաշպանն ու դաշնակիցն էր և դրանից հետևություններ անել:
  • Եկավ նոր ծիլ տվող կյանքով մահվանը հաղթելու ժամանակը

    Եկավ նոր ծիլ տվող կյանքով մահվանը հաղթելու ժամանակը

    03.04.2024| 13:08
    ՈՒրեմն՝ կանգնել եմ կողքը, սեր եմ բացատրում, հիացած նայում եմ, հայացքով շոյում, գուրգուրում։ Ինչ ասես՝ ասացի, սիրտս քուլա-քուլա հանեցի, լցրեցի ոտքերի տակ։ Կանգնած է անշարժ, իբր՝ չի լսում, իբր՝ ես քո իմացած ծառերից չեմ։
  • Խոհեր…  այնքա՜ն արդիական  ու այնքա՜ն ցավոտ

    Խոհեր… այնքա՜ն արդիական ու այնքա՜ն ցավոտ

    03.04.2024| 10:00
    Րաֆֆին մի վեպ է գրել. անունը՝ «Խենթը»։ Այս «խենթը» Տաճկահայաստան է գնում և ինքզինքը նվիրում է տաճկահայության ազատության գործին։ Երկար աշխատելով, երբ չի կարողանում իրականում գլուխ բերել իր երազանքը՝ պառկում է և իր «երազում» ազատագրում է հայության այդ մասը:
  • Գրում եմ զուտ արձանագրելու համար,  հետագայի համար

    Գրում եմ զուտ արձանագրելու համար, հետագայի համար

    03.04.2024| 09:11
    Եսիմ երբ էր՝ գրառում էի կատարել, որ քաղբանտարկյալ Նարեկ Մալյանի կալանքը երկարաձգելու դեմ իմ ու Աթանեսյանի բողոքը վարույթ է ընդունել Վերաքննիչի դատավոր Արմեն Դանիելյանը, և որ որոշումը հրապարակելու է մարտի 18-ին։
  • Կար ժամանակ, երբ ադրբեջանը մեզնից հրադադար էր մուրում

    Կար ժամանակ, երբ ադրբեջանը մեզնից հրադադար էր մուրում

    02.04.2024| 23:10
    Կար ժամանակ, երբ ադրբեջանը մեզնից հրադադար էր մուրում։ 8 տարի առաջ, ագրեսորը կրկին սանձազերծեց պատերազմ ու չորս օր անց լռեցվեց։
  • Ամեն օրվա համար նա իր գույնն էր ընտրում, ու կյանքը  դառնում էր ծիածան

    Ամեն օրվա համար նա իր գույնն էր ընտրում, ու կյանքը դառնում էր ծիածան

    02.04.2024| 06:55
    Նա աչքերը բացեց։ Լուսանում էր։ Անկողնում ձգվեց։ Էսօր ի՞նչ գույն ընտրի։
  • Օպերայի հայացքի մեջ գրանցված են բոլոր երևանցիները

    Օպերայի հայացքի մեջ գրանցված են բոլոր երևանցիները

    01.04.2024| 11:02
    Օպերայի շենքը երևանցիների համար Մասիսի նման է. ինչպես Մասիսի հայացքի տակ հայն ապրում է իր ամբողջ կյանքը, նենց էլ՝ Օպերայի հայացքի տակ երևանցին ծնվում, ապրում ու մեռնում է՝ էն տարբերությամբ, որ Օպերայի շենքին կարելի է մոտենալ, ձեռք տալ, ներս մտնել։ Ժամանակին շենքի գագաթին, Նոյան տապանի նման, իջել էր Երևանի գլխավոր ջերմաչափը, ու, Նոյան տապանի նման էլ, շատերը չէին հավատում էդ ջերմաչափին, կարծում էին, որ շատ բարձր ու շատ ցածր ջերմաստիճանները ցույց չի տալիս. հանկարծ կարող է աշխատավոր մարդիկ գործի չգնային՝ պատրվակ բռնելով աշխատանքային օրենսգիրքը, որտեղ, իբր, գրված էր, որ շատ բարձր ու ցածր ջերմաստիճանի դեպքում տնից դուրս գալ չի կարելի, չնայած, ոչ ոք էդ բանը չէր կարդացել։
  • Վճռականության գինը

    Վճռականության գինը

    01.04.2024| 06:57
    Հարգելի ընկերներ, այս օրերին հանրության տարբեր շրջանակներում բուռն քննարկում է գնում Տավուշի մարզի 4 գյուղերի ճակատագրի շուրջ։ Հաշվի առնելով այդ հանգամանքը` ձեր ուշադրությանն եմ ներկայացնում իմ` մի հատված 2013 թվականին հրատարակված «Վլադիմիր Մովսիսյան. կյանքը և գործը» մենագրությունից:
  • Եկավ խոտի, բզեզի, թիթեռի ժամանակը

    Եկավ խոտի, բզեզի, թիթեռի ժամանակը

    30.03.2024| 14:30
    Դեռ տնից դուրս չեմ եկել, բայց գիտեմ, լուսամուտից տեսնում եմ արևը՝ վերջ, գարունը լրիվ եկավ։ Վերջապես։ Ծիածանն ընկել, փշրվել է դաշտերի վրա։ Ծիածանի բեկորներից ծաղիկների հոտ է գալիս։ Ծիտիկներն էդ հոտից հարբած՝ դայլայլում են բոլոր թռչնային լեզուներով ու մեղեդիներով...
  • Երանի այն ծառին, որը չի հանձնվում

    Երանի այն ծառին, որը չի հանձնվում

    29.03.2024| 14:01
    Ծառն էլ մարդ է, գիտի ապրել, սիրել, մեռնել, տերևները երազանքներն են նրա, ճյուղերը` երկնքին նայող թևերը, արմատները անցյալն են ու ներկան...