Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

ԴիջիԹեք-ը հայաստանյան ցուցահանդեսների ոլորտ է ներմուծում առցանց գրանցման նոր մշակույթ

ԴիջիԹեք-ը հայաստանյան ցուցահանդեսների ոլորտ է ներմուծում առցանց գրանցման նոր մշակույթ
14.09.2018 | 03:16

ԴիջիԹեք-ը 14-րդ տեխնոլոգիական ցուցահանդեսն այս տարի լի է լինելու նորարարություններով։ Հոկտեմբերի 5-7-ին Երևանի «Էքսպո» կենտրոնում անցկացվելիք ցուցահանդեսի մուտքն այս տարի առաջին անգամ կլինի գրանցումով։ Գրանցումն անվճար է, այն բարդ գործընթաց չէ և այցելուներից կպահանջի ընդամենը մեկ րոպե: Գրանցումն արդեն իսկ ակտիվ է. ստացված QR կոդը պետք է ներկայացնել մուտքի մոտ:


Առցանց գրանցվելու գաղափարն անցած տարի առաջարկել էր HackTech ընկերությունը, որի տնօրեն Հակոբ Շարաբխանյանը նշում է. «Եթե գրանցվելիս այցելուները խնդիրներ ունենան, ապա ցուցահանդեսի մուտքի մոտ Դիջիթեքի թիմը կօգնի նրանց։ Թուղթ ու գրչով գրանցվելուն վերջ դրած և նոր մեթոդի ներդրման նպատակը ԴիջիԹեքի այցելուների մասին հստակ վիճակագրություն ունենալն է՝ քանի մարդ է այցելում, որ ոլորտներից են, ինչ տարիքային խումբ են ներկայացնում, ինչ հետաքրքրություններ ունեն և այլն։ Այս վիճակագրությունը հետագայում կարող է օգտագործվել ցուցահանդեսի թիրախները որոշելու, ավելի արդյունավետ առաջարկներով հանդես գալու համար»:


ԴիջիԹեք տեխնոլոգիական ցուցահանդեսը, որպես կանոն, Հայաստանում ամենաշատ այցելությունն է ունենում։ Հակոբ Շարաբխանյանը մտավախություն չունի, որ գրանցման նոր մեխանիզմը կխոչընդոտի մարդկանց հոսքին դեպի ցուցահանդես, քանի որ այն մարդիկ, ովքեր մասնագետներ են, իրոք հետաքրքրված են տեխնոլոգիական զարգացմամբ, խնդիրներ չեն ունենա գրանցման հետ կապված, իսկ նրանց, ովքեր պարզապես ցանկանում են տեսնել, թե ինչ է կատարվում տեխնոլոգիական ոլորտում, գրանցվելու հարցում կօգնեն կամավորները։
Այսպիսով, ԴիջիԹեքը հայաստանյան ցուցահանդեսների ոլորտում ներմուծում է գրանցման նոր մշակույթ, ընդ որում, այս տարբերակը բավականին ընդունված է արտասահմանյան երկրներում։ Կազմակերպիչները խորհուրդ են տալիս ԴիջիԹեքով հետաքրքրվողներին նախապես գրանցվել՝ հերթերից խուսափելու համար:


Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից իրականացվող ԴիջիԹեք ցուցահանդեսին այս տարի նույնպես լինելու է միջազգային ակտիվ մասնակցություն։ Կայանալու է WITSA (World Information Technology and Services Alliance` WCIT-ի կազմակերպիչ) տնօրենների խորհրդի անդամների այց, որոնք, բացի Հայաստանում իրենց տարեկան համաժողովն ու նախագահի ընտրությունն անցկացնելուց, ներկա կլինեն նաև տեխնոլոգիական ցուցահանդեսին, հանդիպումներ կանցկացնեն պատասխանատու օղակների հետ՝ համապատասխանեցնելու համար հայաստանյան միջավայրը WCIT-ի անցկացմանը:


ԴիջիԹեքի շրջանակներում կհայտարարվի WCIT2019-ի հետհաշվարկը. հիշեցնենք, որ WCIT219-ը մեկնարկելու է 2019-ի հոկտեմբերի 6-ին: Ցուցահանդեսի ընթացքում տեղի կունենան հայ-գերմանական և հայ-թայվանական գործարար ֆորումներ: Կանցկացվեն ԴիջիԼայֆ սեմինարներ։ Սպասվում է նաև խաղարկություն. կխաղարկվեն տեխնոլոգիական նվերներ՝ պլանշետ, հեռախոս և այլն։


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 9758

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ