Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
01.08.2019 | 10:04

Քանզի մեզ համար մանուկ ծնվեց, մի որդի տրվեց մեզ, որի իշխանությունն իր ուսերի վրա պիտի լինի. նա պիտի կոչվի Մեծ խորհրդի հրեշտակ, Սքանչելի խորհրդակից, Աստված հզոր, Իշխան, Հայր հանդերձյալ աշխարհի։ Ես խաղաղություն կբերեմ նրա իշխաններին, իսկ իրեն` առողջություն։ Մեծ է նրա իշխանությունը, և նրա խաղաղությունը սահման չունի։ Նա պիտի նստի Դավթի աթոռին, առաջ պիտի տանի նրա թագավորությունը, իրավունքով ու արդարությամբ պիտի զորացնի այն այսուհետև և հավիտյանս հավիտենից։ Զորությունների Տիրոջ նախանձախնդրությամբ պիտի կատարվի դա։


Եսայու մարգարեությունը 9. 6-7

Դիտվել է՝ 6222

Մեկնաբանություններ