Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Մայք Պոմպեոն կմեկնի Սաուդյան Արաբիա և ԱՄԷ

Մայք Պոմպեոն կմեկնի Սաուդյան Արաբիա և ԱՄԷ
18.09.2019 | 13:20

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Սաուդյան Արաբիա կայցելի՝ ասել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մորգան Օրտագուսը։ «Պետքարտուղարն ուղևորությունը կսկսի Ջիդայից, որտեղ կժամանի սեպտեմբերի 18-ին։ Նա կհանդիպի գահաժառանգ արքայազն Մոհամեդ իբն Սալմանի հետ և կքննարկի Թագավորության նավթային օբյեկտների նկատմամբ վերջին գրոհները, տարածաշրջանում իրանական ագրեսիային դիմակայելու գործողությունների կոորդինացիան»,-ասվում է հաղորդագրությունում։ Պոմպեոն կմեկնի նաև ԱՄԷ և կհանդիպի ԱՄԷ-ի արքայազն Մուհամադ իբն Զաիդի հետ։

Դիտվել է՝ 512

Մեկնաբանություններ