Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Թե ինչ­պես ես անզ­գու­շա­բար կոր­ծա­նե­ցի ԽՍՀՄ-ը

Թե ինչ­պես ես անզ­գու­շա­բար կոր­ծա­նե­ցի ԽՍՀՄ-ը
20.09.2019 | 00:48
Ա­մուլ­սա­րի մա­սին շատ են գրում ու խո­սում, բայց այս խնդ­րին պետք է մո­տե­նալ նաև մեկ այլ, զուտ տեխ­նի­կա­կան տե­սա­կե­տից ու փոր­ձել հաս­կա­նալ, թե ին­չու է Փա­շի­նյա­նը շա­րու­նա­կում այդ­պի­սի հա­մա­ռու­թյամբ շարժ­վել ժա­ղովր­դի կամ­քին հա­կա­ռակ, ին­չու է մո­ռա­ցել, որ ոչ վաղ ան­ցյա­լում նա լսում էր մարդ­կանց ձայ­նը, կի­սում նրանց մտա­հո­գու­թյուն­նե­րը և, ա­ռանց եր­կմ­տե­լու, պատ­րաստ էր կանգ­նե­լու ժո­ղովր­դի կող­քին: Հի­մա նա մնա­ցել է եր­կու քա­րի ա­րան­քում. ի՞նչ ա­նել, բա­վա­րա­րել մարդ­կանց ար­դա­րա­ցի պա­հանջ­նե­րը՝ ար­գե­լա­փա­կելով Ա­մուլ­սա­րի շա­հա­գոր­ծու­՞մը, թե՞ տն­տե­սա­կան կամ ինչ-ինչ հաշ­վարկ­նե­րից ել­նե­լով, օ­տար­նե­րին թույլ տալ շա­հա­գոր­ծել հան­քը, դուրս տա­նել երկ­րի բնա­կան հարս­տու­թյու­նը՝ մեծ վնաս­ներ հասց­նե­լով երկ­րին ու երկ­րի քա­ղա­քա­ցի­նե­րին: Այս­տեղ Փա­շի­նյա­նը պար­տա­վոր է եր­կար-բա­րակ մտա­ծել ու իր վար­չա­պե­տա­կան խոսքն ա­սել, ա­ռայժմ դա չի հա­ջող­վում, ո­րով­հետև չի կա­րո­ղա­նում հաս­կա­նալ ու ճշգ­րիտ գնա­հա­տա­կան տալ ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կին: Իսկ սուտ խոս­տում­նե­րի վրա հիմն­ված այն գա­ղա­փա­րը, թե... «Մենք թույլ կտանք, որ աշ­խա­տեն, բայց նաև զգու­շաց­նում ենք, որ բնա­պահ­պա­նա­կան վնաս­նե­րի դեպ­քում կզր­կենք հան­քը շա­հա­գոր­ծե­լու լի­ցեն­զիա­յից», ուղ­ղա­կի վի­րա­վո­րա­կան է ա­ռողջ բա­նա­կա­նու­թյուն ու­նե­ցող ու կրթ­ված հայ մար­դու հա­մար, ես չեմ էլ փոր­ձի մեկ­նա­բա­նել այս «գա­ղա­փա­րը», ո­րով­հետև այն ար­վում է դի­տա­վո­րյալ՝ մեր հա­սա­րա­կու­թյան ա­պա­կողմ­նո­րոշ­ված ու շփոթ­ված լսա­րա­նին ա­վե­լի շփո­թեց­նե­լու հա­մար, ով­քեր ա­ռայժմ վա­խե­նում են հա­մա­ձայ­նել այն մտ­քին, որ Փա­շի­նյանն այլևս այն հե­քիա­թա­յին Լին չէ, ով կա­րո­ղա­ցավ հաղ­թել հրե­շին ու փր­կել իր տա­ռա­պյալ ժո­ղովր­դին (այս մա­սին ես գրել էի՝ մինչև Փա­շի­նյան-պատ­գա­մա­վո­րը կդառ­նար Փա­շի­նյան-վար­չա­պետ):
«Մի ան­գամ ուղ­տին հարց­րին, թե կրակն ով գցեց քո ջա­նը, ա­սաց՝ ես: Դե քա­շիր, թող հո­գիդ դուրս գա»: Այս խրա­տա­կան խոս­քերն ամ­բող­ջու­թյամբ վե­րա­բե­րում են մեր ժո­ղովր­դին. պետք է քա­ջու­թյուն ու­նե­նանք ու ըն­դու­նենք մեր սխա­լը, տես­նենք մեղ­քի մեր բա­ժի­նը և այլևս այդ­պի­սի ճա­կա­տագ­րա­կան սխալ­ներ թույլ չտանք ու չս­խալ­վենք՝ ընտ­րու­թյուն­նե­րին ա­վե­լի սթափ վե­րա­բեր­վե­լու ա­ռու­մով, ա­ռայժմ մեր ընտ­րա­զանգ­վա­ծի ո­րո­շիչ մա­սը միայն է­մո­ցիա­նե­րով կամ ընտ­րա­կա­շառք­նե­րով է ա­ռաջ­նորդ­վել:
ՀՀ վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նը, որն իշ­խա­նու­թյան ե­կավ հա­սա­րա­կա­կան դժ­գո­հու­թյուն­նե­րի ա­լի­քի վրա, հի­մա շարժ­վում է հա­կա­ռակ ուղ­ղու­թյամբ, ժո­ղովր­դի կամ­քին հա­կա­ռակ՝ որ­պես իշ­խա­նու­թյուն ու իշ­խա­նու­թյան ա­ռա­ջին դեմք, հի­մա ըն­դա­մե­նը ժա­մա­նակ է շա­հում՝ ի­րա­վի­ճա­կից ել­քեր է փնտ­րում (ա­ռա­ջին հեր­թին իր հա­մար): Ա­սեմ միան­գա­մից, այլ ելք, քան Ա­մուլ­սա­րի հան­քի շա­հա­գոր­ծու­մից հրա­ժար­վե­լը, Փա­շի­նյա­նը չու­նի: Սա հա­կա­պե­տա­կան, հա­կա­հայ­կա­կան գոր­ծարք է, ին­չը պարզ է և լռող­նե­րի, և ինձ նման ար­տա­հայտ­վող­նե­րի հա­մար: Ա­մուլ­սա­րի պատ­մու­թյու­նը ցույց տվեց, որ Փա­շի­նյա­նը նս­տել է ուղ­տին ու կու­զե­կուզ է ման գա­լիս, այն պրի­մի­տիվ փաս­տարկ­նե­րը, թե տն­տե­սա­կան վնաս­ներ կու­նե­նանք, ե­թե հան­քը չշա­հա­գործ­վի (հնա­րա­վոր է, որ մի քա­նի հա­րյուր աշ­խա­տա­տեղ կորց­նենք), թե որ­քան ներդ­րում­ներ ու ներդ­նող­ներ կկորց­նենք, տե­ղին չեն: Ա­վե­լին, «Լի­դիան Ար­մե­նիա­յին» պետք է ցու­ցադ­րա­բար դուրս մղե­լը Հա­յաս­տա­նից, ին­չը կօգ­նի, որ այ­սու­հետ մեր եր­կիր գան միայն ազ­նիվ նպա­տակ­ներ ու­նե­ցող, եր­կիրն ու նրա ժո­ղովր­դին սի­րող գոր­ծա­րար­նե­րը, ով­քեր ի­րենց գոր­ծը կկազ­մա­կեր­պեն պատ­շած ձևով՝ աշ­խա­տա­տե­ղեր ստեղ­ծե­լով ու միայն օ­գուտ­ներ բե­րե­լով մեր երկ­րին՝ ա­ռանց հե­տին մտ­քե­րի ու ծուռ նպա­տակ­նե­րի:
Ա­սում են` մինչև ուղ­տին դժոխ­քի դու­ռը ցույց չտաս, դրախ­տի գի­նը չի հաս­կա­նա:
Եր­կիր սի­րող գոր­ծա­րար­ներ ու­նե­ցել ենք, օ­րի­նակ, «Հան­թս­ման» ա­մե­րի­կյան ըն­կե­րու­թյու­նը, ո­րը երկ­րա­շար­ժից հե­տո Երևա­նում կա­ռու­ցեց և շուրջ մեկ տաս­նա­մյակ շա­հա­գոր­ծեց ա­մե­րի­կյան վեր­ջին տեխ­նո­լո­գիա­նե­րով աշ­խա­տող եր­կաթ­բե­տո­նե կոն­ստ­րուկ­ցիա­նե­րի գոր­ծա­րա­նը, միա­կը հետ­խոր­հր­դա­յին տա­րա­ծաշր­ջա­նում: Ես ե­ղել եմ այդ գոր­ծա­րա­նում, միայն ա­մե­րի­կյան ստան­դարտ­ներ, ան­թա­փոն ար­տադ­րու­թյուն, անվ­տան­գու­թյան բարձր մա­կար­դակ, բարձր աշ­խա­տա­վար­ձեր ու ի­րենց աշ­խա­տող­նե­րի նկատ­մամբ բա­ցա­ռիկ ու­շադ­րու­թյուն։ Ցա­վոք, Հան­թս­ման­նե­րի նման օ­րի­նա­կե­լի ըն­տա­նի­քը Հա­յաս­տա­նի «ատ­կա­տա­յին» տն­տե­սու­թյա­նը չդի­մա­ցավ, ե­ղած-չե­ղա­ծը թո­ղեց Վար­դան Օս­կա­նյա­նին ու հե­ռա­ցավ մեր երկ­րից: Հի­մա ու­նենք «Լի­դիան Ար­մե­նիա­յի» նման ըն­կե­րու­թյուն­ներ, ո­րոնց հա­մար երկ­րին վնաս տա­լը կո­պեկ չար­ժե և, ա­մե­նա­ցա­վա­լին, մենք դեռ պար­տա­վոր ենք չա­փից շատ զբաղ­վել օ­տա­րերկ­րյա այդ ըն­կե­րու­թյամբ, ին­չու՞: Կար­ծում եմ, որ այս­տեղ ի­րենց դերն ու նշա­նա­կու­թյունն ու­նեն այն «ատ­կատ­նե­րը», ո­րոնք տր­վել են Հա­յաս­տա­նի չի­նով­նի­կու­թյա­նը՝ հան­քար­դյու­նա­բե­րու­թյա­նը նպաս­տա­վոր պայ­ման­ներ տրա­մադ­րե­լու հա­մար:
Կաս­կած­ներ ու­նեմ, որ ա­մեն ինչ սկս­վել է ՀՀ նա­խա­գահ Ար­մեն Սարգ­սյա­նից՝ «ատ­կատ­նե­րի» այդ սի­րա­հա­րից, ո­րը չխոր­շեց ան­գամ «ատ­կա­տա­յին» տեխ­նո­լո­գիա­նե­րը տա­րա­ծե­լուց նաև իր կող­մից բա­ժան­վող ՀՀ նա­խա­գա­հի մր­ցա­նա­կի տի­րույ­թում. այս մա­սին գրել եմ, բայց դեռևս պա­տաս­խան չեմ ստա­ցել:
Ե­թե Փա­շի­նյա­նը ցան­կու­թյուն ու­նե­նար Ա­մուլ­սա­րի հար­ցին ար­դա­րա­ցի լու­ծում տա­լու, ա­պա նախ պետք է պար­զեր, թե ու՞մ չա­րա­միտ նած­խա­ձեռ­նու­թյամբ է այդ բիզ­նես-նա­խա­գի­ծը Հա­յաս­տան ե­կել, ով­քե՞ր են տվյալ բիզ­նե­սի մեջ ներգ­րավ­ված հա­յե­րը, ի՞նչ հան­գա­մանք­նե­րից ել­նե­լով էին նրանք այդ­պի­սի ճա­կա­տագ­րա­կան սխալ թույլ տվել՝ «Լի­դիան Ար­մե­նիա» օ­տա­րերկ­րյա ըն­կե­րու­թյա­նը հնա­րա­վո­րու­թյուն տա­լով ոս­կու հանք շա­հա­գոր­ծել մի­ջազ­գա­յին ճա­նա­չում ու­նե­ցող կու­րոր­տա­յին Ջեր­մուկ քա­ղա­քի և տա­րա­ծաշր­ջա­նի ա­մե­նա­մեծ քաղց­րա­համ ջուր պա­րու­նա­կող Սևա­նա լճի հարևա­նու­թյամբ։ Ին­չու՞ մեր չի­նով­նիկ­նե­րը և, ա­ռա­ջին հեր­թին, ՀՀ նա­խա­գահ Ար­մեն Սարգ­սյա­նը անձ­նա­կան պա­տաս­խա­նատ­վու­թյուն չեն կրում այդ նա­խա­ձեռ­նու­թյան հա­մար, չկան, չեն երևում, բե­րան­նե­րը ջուր ա­ռած լռում են:
Կաս­կա­ծից վեր է, որ Ա­մուլ­սա­րի խն­դի­րը լիո­վին հա­մա­պա­տաս­խա­նում է հայ­կա­կան «ատ­կա­տա­յին» տն­տե­սու­թյան տրա­մա­բա­նու­թյա­նը, ճիշտ ինչ­պես դա տե­ղին է «Սա­նի­թե­կի», գա­զի, ջրա­մա­տա­կա­րար­ման և բա­զում այլ օ­տա­րերկ­րյա բիզ­նես-նա­խա­ձեռ­նու­թյուն­նե­րի դեպ­քե­րում. ա­ռա­վել նպաս­տա­վոր պայ­ման­ներ ստա­նա­լու ու գեր­շա­հույթ ա­պա­հո­վե­լու հա­մար, կա­շա­ռել ու շա­րու­նա­կում են կա­շա­ռել հայ պաշ­տո­նյա­նե­րին:
Հի­մա իշ­խա­նու­թյուն­նե­րը փոխ­վել են, ի՞նչ ա­նեն, որ այդ թույ­լտ­վու­թյուն­նե­րը շա­րու­նա­կեն աշ­խա­տել, է­լի կա­շա­ռեն ու շա­հագ­րգ­ռեն, բայց ու՞մ, Նի­կոլ Փա­շի­նյա­նը հայ­տա­րա­րում է, որ Հա­յաս­տա­նում կա­շառք ու կո­ռուպ­ցիա չկա, իս­պառ վե­րա­ցել է: Դժ­վար է դրան հա­վա­տալ, բայց ո­րոշ վե­րա­պա­հում­նե­րով ըն­դու­նենք, որ այդ­պես է: Նի­կոլ Փա­շի­նյա­նի ան­մի­ջա­կան մաս­նակ­ցու­թյու­նը Ա­մուլ­սա­րի մաս­նա­գի­տա­կան քն­նար­կում­նե­րին ուղ­ղա­կի ան­թույ­լատ­րե­լի է, մեր հար­գար­ժան վար­չա­պե­տը թող ի­րեն վուն­դեր­կին­դի տեղ չդ­նի, հու­մա­նի­տար կր­թու­թյան տեր մար­դը չի կա­րող խո­րա­նալ խիստ մաս­նա­գի­տա­կան խն­դիր­նե­րի մեջ, այն­պի­սի լու­ծում­ներ ա­ռա­ջար­կել, ո­րոնք միա­ժա­մա­նակ բա­վա­րա­րեն և՛ Հա­յաս­տա­նի քա­ղա­քա­ցի­նե­րին, և՛ օ­տա­րերկ­րյա հան­քար­դյու­նա­բե­րող­նե­րին, ո­րով­հետև այդ սու­բյեկտ­նե­րի շա­հե­րը տրա­մագ­ծո­րեն հա­կա­ռակ են։ Հա­յաս­տա­նի քա­ղա­քա­ցի­նե­րի (ոչ միայն ջեր­մուկ­ցի­նե­րի) հա­մար ըն­դու­նե­լի չէ, որ ի­րենց երկ­րի բնա­կան հարս­տու­թյու­նը երկ­րից դուրս է բեր­վե­լու՝ ա­պա­կա­նե­լով ի­րենց ապ­րե­լու բնա­կան մի­ջա­վայ­րը։ «Լի­դիան Ար­մե­նիան», հա­կա­ռա­կը, պետք է մի տա­սը տա­րում սր­բի, տա­նի Հա­յաս­տա­նի ոս­կին՝ ի­րե­նից հե­տո ա­մա­յու­թյուն թող­նե­լով:
Հա­մոզ­ված եմ` Նի­կոլ Փա­շի­նյա­նին չի հա­ջող­վի հեր­թա­կան ան­գամ թոզ փչել մարդ­կանց աչ­քե­րին, հա­մո­զել, խա­բել հայ ժո­ղովր­դին ու հեր­թա­կան ան­գամ տա­նել փշոտ ճա­նա­պարհ­նե­րով: Դա կլի­նի ոչ թե ինք­նու­րույն, այլ ինք­նագ­լուխ ո­րո­շում, ո­րին Հա­յաս­տա­նի մտա­հոգ քա­ղա­քա­ցի­նե­րը, նաև ես, եր­բեք չենք հա­մա­ձայ­նի ու նրան չենք նե­րի:
Խո­սենք թվե­րով: Այ­սօր Ա­մուլ­սա­րի ոս­կու պա­շար­նե­րի վե­րա­բե­րյալ տար­բեր թվեր են շր­ջա­նառ­վում՝ 50-100 տոն­նա, ո­րը կազ­մում է 1,6-3,2 մի­լիոն ուն­ցիա: Այդ քա­նա­կի ոս­կու ար­դյու­նա­հան­ման ընդ­հա­նուր գու­մա­րա­յին հա­մար­ժե­քը կկազ­մի 2,44619112-4,9238224 մի­լիարդ դո­լար: Բայց դրանց հաս­նե­լու հա­մար պետք է հս­կա­յա­ծա­վալ ներդ­րում­ներ կա­տա­րել՝ 1,9568-3,9138 մի­լիարդ դո­լա­րի չա­փով, որ­պես­զի շա­հու­թա­բե­րու­թյունն ա­պա­հով­վի 20 տո­կո­սի սահ­ման­նե­րում: «Լի­դիան Ար­մե­նիա­յի» շա­հույ­թը կկազ­մի 489-978 մի­լիոն դո­լար, Հա­յաս­տա­նի բյու­ջեի մուտ­քե­րը ա­վե­լի քիչ կլի­նեն: Հի­մա փոր­ձենք հաշ­վել այն գու­մար­նե­րը, ո­րոնք Հա­յաս­տա­նը կա­րող է ստա­նալ Սևա­նի խմե­լու ջրե­րի ար­դյու­նա­հա­նու­մից ու ար­տա­հա­նե­լուց: (Այս հաշ­վարկ­նե­րը ժա­մա­նա­կին ա­րել է Երևա­նի ֆի­զի­կա­յի ինս­տի­տու­տի աշ­խա­տա­կից, տեխ­նի­կա­կան գի­տու­թյուն­նե­րի դոկ­տոր Ի­վան Կա­րա­բե­կո­վը: Նա վեր­լու­ծել էր տա­րա­ծաշր­ջա­նում խմե­լու ջրի խն­դի­րը և պար­զել, որ Հա­յաս­տա­նը, ի դեմս Սևա­նի ու նրա­նից սն­վող աղ­բյուր­նե­րի, հան­դի­սա­նում է տա­րա­ծաշր­ջա­նի քաղց­րա­համ ջրի հիմ­նա­կան շտե­մա­րա­նը: Հա­յաս­տա­նը պետք է ձգ­տի իր վրա վերց­նե­լու հարևան եր­կր­նե­րին շշալց­ված խմե­լու ջուր մա­տա­կա­րա­րե­լու գոր­ծը: Կա­րա­բե­կո­վը բա­ցա­ռում էր խո­ղո­վա­կա­շա­րե­րով խմե­լու ջրի մա­տա­կա­րա­րու­մը, ո­րով­հետև ստ­րա­տե­գիա­կան ա­ռու­մով դա ճիշտ չի լի­նի, ջրի ծո­րակ­նե­րը փա­կե­լը հա­վա­սա­րա­զոր կլի­նի ջուր ստա­ցող երկ­րին պա­տե­րազմ հայ­տա­րա­րե­լուն)։
1,9568-3,9138 մի­լիարդ դո­լա­րի շշալց­ված խմե­լու ջուր ար­տա­հա­նե­լու հա­մար կպա­հանջ­վի վե­րամ­շա­կել 4 մի­լիոն 892 հա­զար մ3 ջուր: Հի­շենք, որ, ըստ նա­խագ­ծի, ա­մեն տա­րի Ար­փա-Սևան և Ո­րո­տան-Ար­փա թու­նել­նե­րով Սևան է մտ­նե­լու 200-250 մի­լիոն մ3 ջուր, ո­րի շու­կա­յա­կան ար­ժե­քը, որ­պես ար­տա­հան­վող շշալց­ված ջուր, կկազ­մի 100 մի­լիարդ դո­լար: Ո՞րն է լա­վը. ա­մեն տա­րի 100 մի­լիարդ դո­լար՝ խմե­լու ջրի վա­ճառ­քի մի­ջո­ցով, թե 500 մի­լիոն դո­լար «Լի­դիան Ար­մե­նիա­յի» հա­մար՝ տա­սը տար­վա ըն­թաց­քում: Ըն­թեր­ցո­ղը կա­րող է այս կլո­րիկ դո­լար­նե­րը դնել կշեռ­քի նժար­նե­րին ու հա­մա­պա­տաս­խան եզ­րա­հան­գում­նե­րի գալ՝ Փա­շի­նյա­նին հի­շեց­նե­լով, որ պե­տու­թյան ա­ռա­ջին դեմ­քը այս և բո­լոր նման հար­ցե­րում պար­տա­վոր է կողմ­նո­րոշ­վել՝ ել­նե­լով միայն պե­տա­կան կամ հա­մա­կար­գա­յին մո­տե­ցու­մից. կարևոր չէ, թե ով կշա­հի կամ կտու­ժի, կարևոր է, որ ար­դյուն­քում շա­հեն պե­տու­թյու­նը և հա­սա­րա­կու­թյու­նը: Ա­հա և մեր ժո­ղովր­դա­կան թվա­բա­նու­թյու­նը:
Ի՞նչ ա­նել, օ­տար­նե­րին թույլ տալ, որ շա­հա­գոր­ծեն Ա­մուլ­սա­րի հան­քերն ու սր­բեն, տա­նեն մեր բնա­կան հարս­տու­թյու­նը՝ այն էլ մա­քուր ոս­կով (օ­տար­նե­րից բա­ցի ի­րենց շա­հե­րը կու­նե­նան նաև մեր չի­նով­նիկ­նե­րը, ով­քեր հի­մա, փր­փու­րը բե­րան­նե­րին, խո­սում են հան­քի շա­հա­գործ­ման նպա­տա­կա­հար­մա­րու­թյան մա­սին), ա­պա­կա­նել մեր բնու­թյու­նը՝ վտան­գե­լով Հա­յաս­տա­նի հիմ­նա­կան խմե­լու ջրի պի­տա­նիու­թյու­նը, թե մեր երկ­րից դուրս շպր­տել «Լի­դիան Ար­մե­նիա» կաս­կա­ծե­լի ըն­կե­րու­թյա­նը, թող ի­րենց հան­քար­դյու­նա­բե­րու­թյու­նը զար­գաց­նեն Եվ­րո­պա­յում ու Աֆ­րի­կա­յում, իսկ մենք կզ­բաղ­վենք ար­դյու­նա­բե­րու­թյան գի­տա­տար ճյու­ղե­րի զար­գաց­մամբ՝ փոր­ձե­լով միայն այդ ճա­նա­պար­հով բա­րե­լա­վել պե­տու­թյան տն­տե­սա­կան վի­ճա­կը: Պար­զա­գույն հաշ­վարկ­նե­րը ցույց են տա­լիս, որ, ճիշտ է, Ա­մուլ­սա­րի ոս­կին ի­րա­կա­նում ոս­կի է, բայց դրա ար­դյու­նա­հա­նու­մը տն­տե­սա­պես այն­քան էլ շա­հա­վետ գործ չէ: Ոս­կու ար­դյու­նա­հան­ման քո­ղի տակ կա­րող են թաքն­ված լի­նել այլ հե­ռա­հար նպա­տակ­ներ, որ­տեղ խն­դիր դր­վի ու­րա­նի (U), թո­րիու­մի (Th), մկն­դե­ղի (As) (այս ծանր մե­տաղ­նե­րը մտ­նում են ոս­կու հան­քե­րի ու­ղե­կից նյու­թե­րի մեջ) և այլ կարևոր նյու­թե­րի ստա­ցու­մը, ո­րը ստ­րա­տե­գիա­կան ա­ռու­մով կա­րող է ա­ռա­վել նպա­տա­կա­հար­մար լի­նել, բայց մեր հա­սա­րա­կու­թյու­նը այս ուղ­ղու­թյամբ բա­վա­րար տե­ղե­կատ­վու­թյուն չի ստա­նում, միայն կցկ­տուր տե­ղե­կու­թյուն­ներ ու են­թադ­րու­թյուն­ներ են, ա­մեն ինչ, հա­վա­նա­բար, մի­տում­նա­վոր ձևով թաքց­վում է, բայց լու­սա­բան­ման խիստ կա­րիք ու­նի, ե­թե ի­հար­կե ՀՀ վար­չա­պե­տը ցան­կա­նում է ժո­ղովր­դի հետ բաց ու ազ­նիվ քն­նար­կում­ներ ծա­վա­լել: Թո­րիու­մի ռա­դիոակ­տի­վու­թյու­նը թույլ է ար­տա­հայտ­ված, բայց բնու­թյան մեջ այն շատ է տա­րած­ված, շատ կա գրա­նիտ­նե­րի մեջ: Այդ է պատ­ճա­ռը, որ բե­տո­նի մեջ ար­գել­վում է գրա­նի­տի օգ­տա­գոր­ծու­մը և, ընդ­հան­րա­պես, շենք-շի­նու­թյուն­նե­րի մեջ գրա­նի­տի օգ­տա­գոր­ծու­մը սահ­մա­նա­փակ­ված է՝ մարդ­կանց եր­կա­րատև ռա­դիոակ­տիվ ճա­ռա­գայթ­ման չեն­թար­կե­լու հա­մար:
Խնդ­րին մո­տե­նանք մեկ այլ տե­սան­կյու­նից. «Լի­դիան Ար­մե­նիանն» ու­նի, չի կա­րող չու­նե­նալ, բնա­պահ­պա­նա­կան իր պար­տա­դիր տեխ­նո­լո­գիա­կան մի­ջա­ցա­ռում­նե­րը, թու­նա­վոր նյու­թերն ու հե­ղուկ­նե­րը, թա­փոն­նե­րը պետք է պահ­վեն մե­կու­սաց­ված վի­ճա­կում, ըն­դու­նենք, որ այդ­պես է, բայց այս­տեղ հարց է ծա­գում, թե որ­քա՞ն հու­սա­լի են դրանք աշ­խա­տե­լու ֆորս­մա­ժո­րա­յին ի­րադ­րու­թյուն­նե­րում: Ե­թե ՀՀ կա­ռա­վա­րու­թյու­նում ին­ժե­նե­րա­կան մտա­ծո­ղու­թյամբ մար­դիկ լի­նեին, ա­պա կի­մա­նա­յին, թե ինչ բան է փոր­ձաքն­նու­թյու­նը, ո­րի մա­սին այդ­քան շատ են խո­սում: Բա­ցատ­րեմ. փոր­ձաքն­նու­թյու­նը հետևանք­նե­րի ու­սում­նա­սի­րու­թյունն է, բայց Ա­մուլ­սա­րի դեպ­քում կարևո­րը սպաս­վող հետևանք­նե­րի կան­խա­տե­սումն է, երևույթ­նե­րի նա­խի­մա­ցու­թյու­նը կամ պրոգ­նոզն է, թե ինչ կս­տաց­վի ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի ան­բա­րեն­պաստ զար­գա­ցում­նե­րի դեպ­քում: Հա­յաս­տա­նում դրանք երկ­րա­շար­ժերն են, ո­րոնք ա­ռա­ջաց­նում են մի­մյանց նկատ­մամբ երկ­րակե­ղևի ա­ռան­ձին հատ­ված­նե­րի տե­ղա­շար­ժեր՝ մինչև 10կմ/ժամ ա­րա­գու­թյամբ, ցն­ցում­ներ, հետ­ցն­ցում­ներ և, ի վեր­ջո, երկ­րակեղևի ջարդ­վածք­ներ: Հայտ­նի ա­վե­րա­ծու­թյուն­նե­րից բա­ցի, երկ­րա­շար­ժե­րը հան­գեց­նում են հայտ­նի ու ան­հայտ վնա­սա­կար երևույթ­նե­րի, ինչ­պի­սին էր, օ­րի­նակ, հով­տա­յին տեն­դի բռն­կու­մը, ո­րը տե­ղի ու­նե­ցավ Ա­մե­րի­կա­յի Վեն­տու­րա օկ­րու­գում՝ Լոս Ան­ջե­լե­սի երկ­րա­շար­ժից հե­տո: Է՞լ ինչ կլի­նի, ոչ ոք չգի­տի, երկ­րա­շար­ժե­րից հե­տո են դրանք պարզ­վում:
Թվար­կենք հետևյալ ֆորս­մա­ժո­րա­յին դեպ­քե­րը, ո­րոնք պար­տա­վոր էին հաշ­վի առ­նել հան­քը շա­հա­գոր­ծող­նե­րը.
1. երկ­րա­շարժ՝ 1 բալ ուժգ­նու­թյամբ,
2. երկ­րա­շարժ՝ 2 բալ ուժգ­նու­թյամբ,
3. երկ­րա­շարժ՝ 3 բալ ուժգ­նու­թյամբ,
4. երկ­րա­շարժ՝ 4 բալ ուժգ­նու­թյամբ, Բավ­րա գյու­ղի մոտ, 2019 թ. սեպ­տեմ­բեր:
5. երկ­րա­շարժ՝ 5 բալ ուժգ­նու­թյամբ,
6. երկ­րա­շարժ՝ 6 բալ ուժգ­նու­թյամբ,
7. երկ­րա­շարժ՝ 7 բալ ուժգ­նու­թյամբ, Լոս Ան­ջե­լես, 1994 թ., 700 զոհ, 13-50 մի­լիարդ դո­լա­րի նյու­թա­կան վնաս,
8. երկ­րա­շարժ՝ 8 բալ ուժգ­նու­թյամբ, Հա­յի­թի, 2010 թ., 220570 զոհ, 6 մի­լիարդ դո­լա­րի նյու­թա­կան վնաս,
9. երկ­րա­շարժ՝ 9 բալ ուժգ­նու­թյամբ,
10. երկ­րա­շարժ՝ 10 բալ ուժգ­նու­թյամբ, Սպի­տա­կի երկ­րա­շարժ, 1988 թ., 25000 զոհ, Հա­յաս­տա­նի ար­դյու­նա­բե­րա­կան հյու­սի­սի կոր­ծա­նում, ո­րը մինչ օրս չի վե­րա­կան­գն­վել,
11. երկ­րա­շարժ՝ 11 բալ ուժգ­նու­թյամբ,
12. երկ­րա­շարժ՝ 12 բալ ուժգ­նու­թյամբ։
«Լի­դիան Ար­մե­նիան» պար­տա­վոր էր, իր նա­խագ­ծե­րը «մեյ­դան» բե­րե­լուց ա­ռաջ, մո­դե­լա­վո­րել ու փոր­ձար­կել իր ին­ժե­նե­րա­կան կա­ռույց­նե­րը, ճշգ­րիտ հաշ­վարկ­նե­րով ու փորձ­նա­կան տվյալ­նե­րով ո­րո­շել դրանց սեյս­մա­կա­յու­նու­թյան չա­փը՝ 1-12 բա­լի սահ­ման­նե­րում, նաև հաշ­վար­կա­յին ու փորձ­նա­կան տվյալ­նե­րով հաս­տա­տել ի­րենց ին­ժե­նե­րա­կան կա­ռույց­նե­րի կյան­քի տևո­ղու­թյու­նը, ծա­ռա­յու­թյան ժամ­կետ­նե­րը: Դրանք չեն երևում, կա­րե­լի է են­թադ­րել, որ չեն էլ ար­վել, ի­րենց բո­լոր հաշ­վարկ­նե­րում, ըստ երևույ­թին, սահ­մա­նա­փակ­վել են միայն հան­քի շա­հա­գործ­ման 10-15 տար­վա ժա­մա­նա­կա­հատ­վա­ծով: Թե 10-15 տա­րի անց ինչ կլի­նի, հե­տաքր­քիր չէ: Ի­րենց հե­տաքր­քիր չէ, բայց մեզ շատ է հե­տաք­րք­րում, ա­վե­լին, մեզ հա­մար կեն­սա­կան նշա­նա­կու­թյուն ու­նի, որ մեզնից 1000 տա­րի անց էլ այս­տեղ հա­յեր ապ­րեն՝ ա­ռանց բնա­պահ­պա­նա­կան խն­դիր­նե­րի: Հի­մա ա­մեն ինչ ար­վում է խիստ գաղտ­նիու­թյան մթ­նո­լոր­տում, կարևոր փաս­տե­րը, Նի­կոլ Փա­շի­նյա­նի գի­տու­թյամբ կամ ան­մի­ջա­կան հանձ­նա­րա­րու­թյամբ, թաքց­վում են մեր հան­րու­թյու­նից, բայց ի­զուր: Ա­մուլ­սա­րի հար­ցը միայն ոս­կու ար­դյու­նա­հան­ման ու դրա պատ­ճա­ռով կու­րոր­տա­յին քա­ղա­քի հա­մար բնա­պահ­պա­նա­կան ան­ցան­կա­լի երևույթ­նե­րի հետ ա­ռե­րես­վե­լով չի ա­վարտ­վում: ՈՒ­շադ­րու­թյուն դարձ­նենք այն կարևոր հան­գա­ման­քին, թե ում են վս­տա­հել այդ կարևոր հար­ցի փոր­ձաքն­նու­թյու­նը: Ժա­մա­նա­կին նման հար­ցե­րը լուծ­վում էին Հա­յաս­տա­նի գի­տու­թյուն­նե­րի ա­կա­դե­միա­յի ինս­տի­տուտ­նե­րում՝ հայ մաս­նա­գետ­նե­րի մաս­նակ­ցու­թյամբ: Վիկ­տոր Համ­բար­ձու­մյա­նին դա­վադ­րա­բար աս­պա­րե­զից հե­ռաց­նե­լուց հետ, ԼՏՊ-ին հա­ջող­վեց մե­կու­սաց­նել ու երկ­րի կարևոր գոր­ծե­րից հե­ռու պա­հել հայ գիտ­նա­կան­նե­րին: Նույ­նիսկ Ա­մուլ­սա­րի հար­ցում մեր «հե­ղա­փո­խա­կան» իշ­խա­նու­թյուն­նե­րը հե­ռա­տե­սո­րեն շր­ջան­ցում են մեր գիտ­նա­կան­նե­րին՝ պա­տաս­խա­նա­տու հար­ցի լուծ­ման ի­րա­վուն­քը տրա­մադ­րե­լով լի­բա­նա­նյան մի ան­հաս­կա­նա­լի ELARD կազ­մա­կեր­պու­թյան:
Մեր ըն­թեր­ցող­նե­րին հի­շեց­նեմ հայտ­նի պատ­մա­կան փաս­տը. Ար­փա-Սևան 48,3-կի­լո­մետ­րա­նոց թու­նե­լի, ա­պա Ո­րո­տան-Ար­փա 21,6-կի­լո­մետ­րա­նոց թու­նե­լի կա­ռուց­ման թույ­լտ­վու­թյու­նը տր­վել է Նի­կի­տա Խրուշ­չո­վի կող­մից՝ հիմք ըն­դու­նե­լով Հա­յաս­տա­նի գի­տու­թյուն­նե­րի ա­կա­դե­միա­յի 1961 թվա­կա­նին կազ­մած զե­կույ­ցը: Դա ար­վել էր Յա­կով Զա­րո­բյա­նի նա­խա­ձեռ­նու­թյամբ: Կրեմ­լում նման թան­կար­ժեք նա­խագ­ծե­րի հաս­տա­տու­մը բա­ցա­ռիկ երևույթ էր: Սևա­նի օ­րի­նա­կից փոր­ձե­ցին օգտ­վել նաև կիր­գիզ­նե­րը՝ Իս­սիկ Կուլ լճի մա­կար­դա­կը բարձ­րաց­նե­լու հա­մար, բայց չս­տաց­վեց, Կրեմ­լը դա թույլ չտ­վեց, բա­վա­րա­րե­լով միայն Սևա­նի իշ­խա­նի ակ­լի­մա­տի­զա­ցիա­յի ֆի­նան­սա­վո­րու­մը: Սևա­նի ջրի մա­կար­դա­կի բարձ­րաց­ման հույժ կարևոր խնդ­րի լուծ­ման, ինչ­պես նաև 1965 թվա­կա­նի ե­ղեռ­նի ցույ­ցի կազ­մա­կերպ­ման հե­ղի­նա­կը, ան­շուշտ, Զա­րո­բյանն էր: Նա այն մարդ­կան­ցից էր, ո­րոնք քիչ էին խո­սում, բայց ազ­գօ­գուտ շատ գոր­ծեր էին ա­նում։ Ե­րիցս ճիշտ են բո­լոր նրանք, ով­քեր հա­մոզ­ված են, որ Զա­րո­բյա­նի նկատ­մամբ մենք անշ­նոր­հա­կալ ենք գտն­վել, ոչ մի ձևով չենք հա­վեր­ժաց­րել նրա հի­շա­տա­կը:
Մեր կյան­քում այն­քան խր­թին ու ծուռ բա­ներ են կա­տար­վել ու կա­տար­վում, որ դրանց մա­սին խո­սելն ան­գամ ա­վե­լորդ է: Օ­րի­նակ, բո­լորն են հաս­կա­նում, որ Ա­մուլ­սա­րի հան­քի շա­հա­գոր­ծու­մը դեմ է հայ ժո­ղովր­դի շա­հե­րին և կու­րոր­տո­լո­գիա­յի զար­գաց­ման տե­սան­կյու­նից, և Սևա­նից սն­վող աղ­բյուր­նե­րի ջրի ո­րա­կը պահ­պա­նե­լու տե­սա­կե­տից, և ժո­ղովր­դի բնա­կան հարս­տու­թյու­նը պահ­պա­նե­լու տե­սա­կե­տից և բա­զում այլ տե­սա­կետ­նե­րից, բայց ա­րի ու տես, որ մեր «հե­ղա­փո­խա­կան» իշ­խա­նու­թյուն­նե­րը հա­մա­ռո­րեն շա­րու­նա­կում են ի­րենց պայ­քա­րը, որ նա­խա­գի­ծը կյան­քի կոչ­վի, ին­չու՞:
Թող ինձ նե­րեն մեր այն ըն­թեր­ցող­նե­րը, ով­քեր ան­մի­ջա­պես փշա­քաղ­վում ու ան­հան­գս­տա­նում են, երբ ես քն­նա­դա­տա­կան նո­տա­ներ եմ հն­չեց­նում Նի­կոլ Փա­շի­նյա­նի կա­ռա­վա­րու­թյան հաս­ցեին։ ՈՒ­րեմն Դուք Ռո­բերտ Քո­չա­րյա­նի կողմ­նա­կիցն եք, անշ­նոր­հա­կալ եք, մո­ռա­ցել եք, թե Նի­կոլ Փա­շի­նյա­նը ին­չեր ա­րեց, ինչ­պես կա­րո­ղա­ցավ հե­ռաց­նել Սերժ Սարգ­սյա­նին ու փր­կել մեր ժո­ղովր­դին: Այդ «փր­կու­թյան» դրա­կան ար­դյունք­նե­րը չկան, ա­ռայժմ տե­սա­նե­լի չեն, բայց ես պար­զո­րոշ տես­նում եմ, որ կրա­կից փա­խել, ջուրն ենք ըն­կել և հի­մա պետք է մտա­ծենք, թե ինչ­պես է պետք այդ ջրից դուրս գալ՝ ա­ռանց մեծ կո­րուստ­նե­րի, փր­կել մեր սե­րունդ­նե­րի ա­պա­գան:
Ես, ի­հար­կե, կարևո­րում եմ Հա­յաս­տա­նում տե­ղի ու­նե­ցած իշ­խա­նա­փո­խու­թյու­նը, բայց չա­փա­զանց գոհ կլի­նեի, ե­թե Փա­շի­նյանն իր մեջ ուժ գտ­ներ ու հրա­ժար­վեր վար­չա­պե­տի պաշ­տո­նից՝ հետևյալ հիմ­նա­վո­րու­մով. հայ ժո­ղովր­դի հա­մար ես կա­տա­րե­ցի մեկ կարևոր քայլ` աս­պա­րե­զից հե­ռաց­րի ի­րեն սպա­ռած օ­լի­գար­խիկ իշ­խա­նա­կան հա­մա­կար­գը, բայց չեմ կա­րող շա­րու­նա­կել պե­տու­թյան կա­ռա­վար­ման դժ­վա­րին գոր­ծը, ո­րով­հետև դրան պատ­րաստ չեմ՝ փոր­ձի պա­կա­սի ու պա­հանջ­վող աշ­խա­տան­քա­յին հմ­տու­թյուն­ներ չու­նե­նա­լու պատ­ճա­ռով: ՈՒ­րեմն... ու­րեմն ա­սե­լով մեր քա­ղա­քա­ցի­ներն այն­քան են շփոթ­վել մեր օ­րե­րում, որ դժ­վա­րա­նում են պատ­կե­րաց­նել, թե որն է ճիշ­տը, ո­րը սխա­լը, որն է դու­զը,՝ ո­րը ծու­ռը, ըն­կել ենք խեղճ ուղ­տի օ­րը:
Մի ան­գամ ուղ­տին հարց­րին` վիզդ ին­չու՞ է ծուռ: ՈՒղ­տը պա­տաս­խա­նեց` ի՞նչս է դուզ, որ վիզս ծուռ չլի­նի:
Մեր բո­լոր պրոբ­լեմ­նե­րը սկս­վել են ան­կա­խու­թյան ա­ռա­ջին տա­րի­նե­րից, երբ ՀՀՇ-ն կազ­մա­կերպ­ված ձևով եր­կի­րը տա­րավ դե­պի կոր­ծա­նում՝ անխ­նա ոչն­չաց­նե­լով մեր գոր­ծա­րան­ներն ու ֆաբ­րի­կա­նե­րը, մարդ­կանց թող­նե­լով ա­ռանց աշ­խա­տան­քի ու ապ­րուս­տի մի­ջոց­նե­րի՝ նպաս­տա­վոր պայ­ման­ներ ստեղ­ծե­լով ար­տա­գաղ­թի հա­մար: 30 տար­վա կորց­րա­ծը հետ չես բե­րի, նախ­կին գոր­ծա­րան­ներն ու ֆաբ­րի­կա­ներն այլևս չես վե­րա­կանգ­նի, բայց պետք է հաս­կա­նալ ու մարդ­կանց բա­ցատ­րել թա­լա­նի երևույթն ըստ էու­թյան ու այն­պի­սի ճշգր­տու­թյամբ, որ հնա­րա­վոր լի­նի ա­պա­գա­յում դրանց դեմն առ­նե­լը, պետք է քա­ղա­քա­կան գնա­հա­տա­կան տալ մեր ե­րեք նա­խա­գահ­նե­րի կա­տա­րած գոր­ծո­ղու­թյուն­նե­րին (ան­գոր­ծու­թյա­նը), սա է մեր զար­գաց­ման ա­ռա­ջին անհ­րա­ժեշտ, բայց ոչ բա­վա­րար պայ­մա­նը:
Ա­մուլ­սա­րի գոր­ծը տար­բեր փոր­ձաքն­նու­թյուն­նե­րի մի­ջո­ցով «սվա­ղե­լու» գոր­ծը մեզ հա­մար նո­րու­թյուն չէ, այն գա­լիս է դեռևս խոր­հր­դա­յին ժա­մա­նակ­նե­րից, երբ բարձ­րաս­տի­ճան պե­տա­կան-կու­սակ­ցական բյու­րոկ­րա­տիա­յի հա­մար սուտ խո­սե­լը դար­ձել էր աշ­խա­տան­քա­յին նոր­մա: Հի­շենք այն պատ­մա­կան փաս­տը, երբ Ար­փա-Սևան թու­նե­լի եր­կաթ­բե­տո­նե ա­նո­րակ շի­նու­թյուն­նե­րը մե­կը մյու­սից հե­տո սկ­սե­ցին փլուզ­վել: Մարդ­կանց մեջ կար­ծիք էր ձևա­վոր­վել, որ դրա պատ­ճա­ռը շի­նա­րա­րու­թյու­նից բարձ­րո­րակ ցե­մեն­տի գո­ղու­թյունն էր, ո­րը օգ­տա­գործ­վում էր շր­ջա­կա բնա­կա­վայ­րե­րում տներ կա­ռու­ցե­լու հա­մար: Այս ակն­հայտ փաս­տը պաշ­տո­նա­պես հեր­քեց ՀՀ մի­նիս­տր­նե­րի խոր­հր­դի նա­խա­գահ Ֆա­դեյ Սարգ­սյա­նը. «Ի՞նչ ցե­մենտ, ինչ մաս­նա­վոր շի­նա­րա­րու­թյուն. ԽՍՀՄ գի­տու­թյուն­նե­րի ա­կա­դե­միան եզ­րա­կա­ցու­թյուն է տվել, որ թու­նե­լի ո­րոշ տե­ղա­մա­սե­րի փլու­զում­նե­րը տե­ղի են ու­նե­ցել երկ­րա­կեղևի տեկ­տո­նիկ տե­ղա­շար­ժե­րի պատ­ճա­ռով, թու­նե­լի եր­կաթ­բե­տո­նե կա­ռույց­նե­րը դրանց դի­մա­նալ չէին կա­րող»: Ա­մուլ­սա­րի հան­քի շա­հա­գործ­ման կողմ­նա­կից­նե­րը մեզ վս­տա­հեց­նում են, որ ա­մեն ինչ հաշ­վի է առն­վել, գնա­հա­տել են բո­լոր սպաս­վող ռիս­կե­րը, բայց մեկ միա­միտ հարց՝ ինչ­պե՞ս է գնա­հատ­վել երկ­րա­կեղևի տեկ­տո­նիկ տե­ղա­շար­ժե­րի ազ­դե­ցու­թյու­նը ստորջ­րյա ա­վա­զա­նի վրա, հաս­կա­նու՞մ են ար­դյոք «Լի­դիան Ար­մե­նիա­յի» մաս­նա­գետ­նե­րը, թե ինչ է երկ­րակե­ղևը, ինչ են տեկ­տո­նիկ շար­ժում­նե­րը և ինչ­պես է պետք պաշտ­պան­վել այդ­պի­սի բնա­կան ա­ղետ­նե­րից, ե­թե ար­հես­տա­կան բա­նա­կա­նու­թյան աս­տի­ճա­նին հա­սած ու թվա­յին տեխ­նո­լո­գիա­նե­րին տի­րա­պե­տող մարդ­կու­թյու­նը դեռևս չի կա­րո­ղա­ցել գու­շա­կու­թյուն­ներ ա­նել հնա­րա­վոր երկ­րա­շար­ժե­րի սկզ­բի ու մասշ­տաբ­նե­րի վե­րա­բե­րյալ: Սպի­տա­կի ա­վե­րիչ երկ­րա­շար­ժը ցույց տվեց, որ այդ­պի­սի բնա­կան ա­ղետ­նե­րից պաշտ­պան­վել հնա­րա­վոր չէ ՝ հնա­րա­վոր չէ ան­գամ 5 վայր­կյա­նի ճշ­տու­թյամբ կան­խա­գու­շա­կել տեկ­տո­նիկ շար­ժում­նե­րի ու երկ­րա­շար­ժե­րի ա­ռա­ջաց­ման պա­հե­րը, որ­պես­զի մար­դիկ կա­րո­ղա­նան շեն­քե­րից դուրս գալ ու փրկ­վել: Հնա­րա­վոր է, որ «Լի­դիան Ար­մե­նիա­յի» մաս­նա­գետ­նե­րը թղ­թի վրա կա­րո­ղա­ցել են կազ­մել Վա­յոց ձո­րում սպաս­վող տեկ­տո­նիկ շար­ժում­նե­րի ու երկ­րա­շար­ժե­րի մո­տա­վոր գրա­ֆի­կը և այն հա­մա­ձայ­նեց­րել Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րի հետ, հնա­րա­վոր է, մեր երկ­րում «ատ­կատ­նե­րով» փող աշ­խա­տող­նե­րի հա­մար ա­մեն ինչ հնա­րա­վոր է, նույ­նիսկ նման ֆան­տաս­տիկ բա­ներն են հնա­րա­վոր, ո­րով­հետև միա­սին փող են աշ­խա­տե­լու՝ եր­կի­րը ա­պա­կա­նե­լու ու բնա­կիչ­նե­րի ա­ռող­ջու­թյու­նը քայ­քա­յե­լու ճա­նա­պար­հով, այլ եր­կր­նե­րում նման բա­ներ թույլ չեն տր­վում, իսկ մենք թույլ ենք տա­լիս, ո­րով­հետև ար­բիտ­րի դե­րում մեր լրագ­րող վար­չա­պետն է հան­դես գա­լիս:
Նշեմ, որ ԽՍՀՄ-ում երկ­րա­կեղևի գի­տու­թյու­նը զար­գա­ցած էր այն աս­տի­ճա­նի, որ տեկ­տո­նիկ երևույ­թի հի­ման վրա հզոր զենք էին ստեղ­ծել՝ հա­կա­ռա­կոր­դի հր­թի­ռա­յին հե­նա­կե­տե­րը ոչն­չաց­նե­լու հա­մար: Հզոր ու սինխ­րոն պայ­թյուն­նե­րի մի­ջո­ցով ա­ռաջ էին բեր­վում երկ­րա­կեղևի շեր­տե­րի լո­կալ տե­ղա­շար­ժեր, ին­չը հնա­րա­վո­րու­թյուն էր տա­լիս քան­դել ըն­դար­ձակ տա­րածք­նե­րում տե­ղա­կայ­ված հր­թի­ռա­յին շախ­տա­նե­րի զրա­հա­պատ կա­ռույց­նե­րը: Հե­տաքր­քիր է ի­մա­նալ, որ հր­թի­ռա­յին շախ­տա­ներ կա­ռու­ցե­լու հա­մար ԽՍՀՄ-ում շի­նա­րա­րա­կան տեխ­նի­կա չէր օգ­տա­գործ­վում, ուղ­ղա­հա­յաց հո­րե­րը բա­ցե­լու հա­մար գրուն­տը քայ­քայ­վում էր հա­տուկ քի­միա­կան լու­ծույթ­նե­րով ու դուրս բեր­վում հո­րից: Ինչ մնում է Լի­բա­նա­նի ELARD ըն­կե­րու­թյան և հա­ջորդ ըն­կե­րու­թյուն­նե­րի տված եզ­րա­կա­ցու­թյուն­նե­րին, ա­պա դրանք կա­րող են աշ­խա­տել միայն մաս­նա­վոր դեպ­քե­րում, ա­ղետ­նե­րի եր­ջա­նիկ պաու­զա­նե­րի պայ­ման­նե­րում՝ մինչև ա­ռա­ջին պա­տա­հած 5-6-բա­լա­նոց երկ­րա­շար­ժը, ո­րը մեր սեյս­միկ տա­րա­ծաշր­ջա­նում այն­քան էլ սա­րե­րի հետևում չի ե­ղել (Աստ­ված հե­ռու պա­հի):
Վահան ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ
Տեխնիկական գիտությունների դոկտոր, երկրների հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ
Դիտվել է՝ 15260

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ