Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Մաշ­տո­ցին էլ ենք փո­շու մեջ թա­ղել

Մաշ­տո­ցին էլ ենք փո­շու մեջ թա­ղել
15.10.2019 | 00:59

Ցան­կա­ցած հե­ղա­փո­խու­թյուն ա­ռիթ է դառ­նում նո­րա­մու­ծու­թյուն­նե­րի, նոր, մինչ այդ գո­յու­թյուն չու­նե­ցող երևույթ­նե­րի դրսևոր­ման: Բա­ցա­ռու­թյուն չէր նաև թավ­շե հե­ղա­փո­խու­թյու­նը, ո­րից հե­տո Երևա­նը դար­ձավ աղ­բա­կու­տակ քա­ղաք: ՈՒ տևա­կան ժա­մա­նակ այդ­պես է: Քա­նի որ տևա­կան ժա­մա­նակ այդ­պես է, սկզ­բում մեր աչ­քե­րը ըն­տե­լա­ցան դրան, այ­նու­հետև՝ միտ­քը: Այս­պես, մենք մեր գլխ­նե­րում հե­ղա­փո­խու­թյուն ա­րե­ցինք և եզ­րա­կաց­րինք, որ դա օ­րի­նա­չա­փու­թյուն է, որ ար­տա­ռոց չէ ու­նե­նալ մայ­րա­քա­ղաք՝ աղ­բի ու կեղ­տի մեջ կո­րած: Եվ քա­նի որ ըն­դու­նում ենք, թե դա այդ­պես պետք է լի­նի, ո­րով­հետև մեր պաշ­տո­նյա­նե­րը նոր են, ու պի­տի թող­նենք նրանք աշ­խա­տեն, և այս թե­ման էլ ար­դեն շատ է ծեծկ­ված, անհ­րա­ժեշտ ենք հա­մա­րում Երևա­նից տե­ղա­փոխ­վել մար­զեր:


Հոկ­տեմ­բե­րի 11-15-ին Հա­յաս­տա­նում տե­ղի ու­նե­ցան ա­վան­դա­կան դար­ձած Թարգ­ման­չաց տո­նի ա­րա­րո­ղու­թյուն­նե­րը: Տո­նին հրա­վիր­ված էին աշ­խար­հի տար­բեր եր­կր­նե­րից և՛ սփյուռ­քա­հայ թարգ­մա­նիչ­ներ, և՛ գրող­ներ: Բնա­կան է, նման մի­ջո­ցա­ռում կազ­մա­կեր­պե­լու ա­ռա­ջին պայ­մանն է ուղևոր­վել Օ­շա­կան՝ Մես­րոպ Մաշ­տո­ցի գե­րեզ­մա­նին: Եվ քա­նի որ տո­նը ա­վան­դա­կան է և կա­յա­նում է յու­րա­քան­չյուր տար­վա հոկ­տեմ­բեր ամ­սի ա­ռա­ջին կե­սին, չենք կար­ծում, որ Օ­շա­կա­նի հա­մայն­քա­պե­տա­րա­նը կամ Ա­րա­գա­ծոտ­նի մարզ­պե­տա­րանն ու ե­կե­ղե­ցին տե­ղյակ չէին այդ մա­սին: Ի դեպ, տո­նա­կա­տա­րու­թյան կազ­մա­կեր­պիչն ու հո­վա­նա­վո­րը, գրող­նե­րի միու­թյու­նից բա­ցի, կր­թու­թյան, գի­տու­թյան, մշա­կույ­թի և սպոր­տի նա­խա­րա­րու­թյունն է՝ Մայր Ա­թո­ռի հետ հա­մա­տեղ: Սա նշա­նա­կում է, որ մի­ջո­ցառ­ման օր­վան և ժա­մին տե­ղյակ են ե­ղել նաև Օ­շա­կա­նի Սուրբ Մես­րոպ Մաշ­տոց ե­կե­ղե­ցու հոգևո­րա­կա­նու­թյու­նը և սպա­սար­կող անձ­նա­կազ­մը:


Հոկ­տեմ­բե­րի 12-ին՝ «Կան­թեղ» թարգ­ման­չա­կան մր­ցա­նա­կի շնորհ­ման օ­րը, տե­ղա­կան ինք­նա­կա­ռա­վար­ման մար­մին­նե­րից ոչ մի ներ­կա­յա­ցու­ցիչ չկար Օ­շա­կա­նում, ան­գամ մարզ­պե­տա­րա­նը կր­թու­թյան և մշա­կույ­թի վար­չու­թյան որևէ աշ­խա­տա­կից չէր գոր­ծու­ղել, սա­կայն խն­դի­րը չի սահ­մա­նա­փակ­վում դրա­նով: Աշ­տա­րա­կից Օ­շա­կան ճա­նա­պար­հին խո­յա­նում է հա­յոց այ­բու­բե­նի հու­շա­կո­թո­ղը ¥հե­ղի­նակ՝ Ջիմ Թո­րո­սյան¤: Թե՛ հա­յաս­տա­նաբ­նակ­նե­րը, թե՛ ար­տա­սահ­ման­ցի հյու­րե­րը Օ­շա­կան այ­ցե­լե­լիս մի պահ հան­գր­վա­նում են այս­տեղ: Ի­հար­կե, կո­թողն իր տե­ղում է, սա­կայն կեն­ցա­ղա­յին ու շի­նա­րա­րա­կան աղ­բը խեղ­դել է տա­րած­քը: Զար­մա­նա­լի է, որ չի հայ­տն­վել մե­կը տե­ղա­կան ինք­նա­կա­ռա­վար­ման մար­մին­նե­րից, որ­պես­զի գո­նե այդ օ­րը տա­րածքն ա­զա­տել տա աղ­բից: Կար­ծում ենք՝ դա բարդ խն­դիր չէր, իսկ ա­հա հու­շա­կո­թո­ղի դի­մա­ցի հս­կա­յա­կան տա­րա­ծու­թյու­նը լց­վում է հս­կա­յա­ծա­վալ շի­նա­րա­րա­կան աղ­բով, իսկ թե երբ այն բա­րե­կարգ տեսք կս­տա­նա, հնա­րա­վոր չէ պատ­կե­րաց­նել:


Այն­քան էլ մխի­թա­րա­կան վի­ճա­կում չէ Օ­շա­կա­նի Սուրբ Մես­րոպ Մաշ­տոց ե­կե­ղե­ցու շր­ջա­կայ­քը, որն ան­ցյալ տա­րի­նե­րին ան­մի­ջա­պես աչ­քի էր ընկ­նում խնամ­ված ու մշակ­ված լի­նե­լով, փար­թամ կա­նա­չով: Այժմ գրե­թե չո­րա­ցել են թփե­րը, տա­ռե­րի պու­րա­կի ծի­րա­նե­նի­նե­րը, տեղ-տեղ քանդ­ված ու դեն են շպրտ­ված սա­լիկ­նե­րը, պու­րա­կը գրե­թե թաղ­ված է փո­շու մեջ: Չենք կար­ծում, որ ե­կե­ղե­ցու շր­ջա­պա­տի խնամքն ի­րա­կա­նաց­նող մար­դիկ կփոր­ձեն երևույթն ար­դա­րաց­նել ո­ռոգ­ման ջրի բա­ցա­կա­յու­թյամբ:


Հատ­կան­շա­կան է, որ Օ­շա­կա­նում տա­րի­ներ շա­րու­նակ գոր­ծել է Ա­րա­գա­ծոտ­նի թե­մի հոգևոր ա­ռաջ­նոր­դա­րա­նը, որն այժմ տե­ղա­փոխ­վել է Աշ­տա­րակ քա­ղաք. մի՞­թե դա պի­տի պատ­ճառ դառ­նա, որ աչ­քա­թող ար­վեն ե­կե­ղե­ցու թե՛ ներ­սը, թե՛ դուր­սը՝ մո­ռա­ցու­թյան մատ­նե­լով, թե ինչ ար­ժեք է ներ­կա­յաց­նում Օ­շա­կա­նի ե­կե­ղե­ցին, ան­տե­սե­լով, թե ով է թաղ­ված հա­զա­րա­մյա պա­տե­րի ներ­սում:

Նո­րայր ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱՆ

Դիտվել է՝ 1556

Մեկնաբանություններ