Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Չի կարելի այսպիսի մեծ կառույցը փակել ինչ-որ ամբիցիաների պատճառով

Չի կարելի այսպիսի մեծ կառույցը փակել ինչ-որ ամբիցիաների պատճառով
15.10.2019 | 13:05

Տուբերկուլյոզով ամեն մի հիվանդ իր հետևից 10 հոգի կտանի: Դրա համար անթույլատրելի է այդ որոշումը, որը նախարարությունը կարծես չի գիտակցում՝ Tert.am-ին ասել է Հակատուբերկուլյոզային դիսպանսերի աշխատակիցներից մեկը: Նրանք գործադուլ են անում Առողջապահության նախարարության դիսպանսերի ֆինանսավորման նվազեցման և ընդհանրապես փակելու որոշման դեմ:


Աշխատակիցներից մեկը նշեց, որ գործազրկությունից բացի առաջնային է ազգաբնակչության առողջության հարցը: Նրա խոսքով՝ տարեկան 2.5-3 հազար անալիզ է կատարվում իրենց լաբորատորիայում, որի մեջ մտնում են քաղաքի այն պոլիկլինիկաների անալիզները, որտեղ լաբորատոր ծառայություններ չկան:


«Մենք շատ հագեցված լաբորատորիա ունենք: Մենք կարող ենք բարձր մակարդակով աշխատել: Չեմ կարող ասել, թե Առողջապահության նախարարությունն ինչ է մտածում, բայց իմ տեսանկյունից կասեմ, որ եթե հիվանդը պետք է գնա Աբովյան, ինքը դեռ չգիտի՝ վարակ ունի, թե չէ, պատկերացնո՞ւմ եք այդքան ճանապարհը գնալ-գալով 5 օրում ի՞նչ կարող է լինել»,- նշեց նա:
«Չի կարելի այսպիսի մեծ կառույցը փակել ինչ-որ ամբիցիաների պատճառով»,- ասաց աշխատակիցը:

Դիտվել է՝ 4488

Մեկնաբանություններ