Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Նոր պա­տե­րազմ Սի­րիա­յի դեմ և նոր «թա­կարդ­ներ» քր­դե­րի ու Թուր­քիա­յի հա­մար

Նոր պա­տե­րազմ Սի­րիա­յի դեմ և նոր «թա­կարդ­ներ» քր­դե­րի ու Թուր­քիա­յի հա­մար
29.10.2019 | 00:58

(Նախորդ մասը)

Այժմ շատ բան (Սի­րիա­յի հար­ցով) կախ­ված է Թուր­քիա­յի պատ­րաս­տա­կա­մու­թյու­նից՝ կա­տա­րե­լու, վեր­ջա­պես, Ռու­սաս­տա­նի և Ի­րա­նի հա­մա­տեղ հրա­մա­նը՝ Հյու­սի­սա­յին Սի­րիա­յից բո­լոր թուր­քե­րի լիո­վին դուրս­հա­նու­մը, ին­չը Մոսկ­վան ու Թեհ­րա­նը թուր­քա­կան ղե­կա­վա­րու­թյան հա­մար հն­չեց­նում են դեռ 2016-ի դեկ­տեմ­բե­րից։ Շու­տով ե­րեք տա­րին կլ­րա­նա, իսկ Էր­դո­ղանն ա­ռաջ­վա պես «սա­կար­կում» է Ռու­սաս­տա­նի և Ի­րա­նի հետ։ Հրա­ժար­վե­լով ԱՄՆ-ի փոխ­նա­խա­գահ Փեն­սի հետ հան­դի­պե­լուց, Էր­դո­ղանն իս­կույն նոր «սա­կար­կու­թյուն­ներ» ա­ռա­ջար­կեց Պու­տի­նին։ Հոկ­տեմ­բե­րի 16-ին նա հայ­տա­րա­րեց, որ պատ­րաստ է զոր­քե­րը հա­նե­լու Սի­րիա­յից, ե­թե ռու­սա­կան կամ սի­րիա­կան զոր­քե­րը երկ­րի հյու­սի­սը «մաք­րեն» քր­դա­կան խմ­բա­վո­րում­նե­րից։ «Ես Պու­տի­նին ա­սա­ցի՝ ե­թե դուք Ման­բի­ջը մաք­րում եք ա­հա­բեկ­չա­կան խմ­բա­վո­րում­նե­րից, շա­րու­նա­կեք, դուք կամ վար­չա­կազ­մը (Սի­րիա­յի նա­խա­գահ Բա­շար Ա­սա­դի-Ս. Շ.) դա կա­րող եք ա­պա­հո­վել»,- հայ­տա­րա­րեց Էր­դո­ղա­նը։ Ընդ ո­րում, նա շա­րու­նա­կում է պն­դել, որ 30-կի­լո­մետ­րա­նոց «անվ­տան­գու­թյան գո­տի» ստեղծ­վի Սի­րիա­յի հյու­սի­սում՝ Ման­բի­ջից մինչև Ի­րա­քի սահ­մա­նը։ Նույն օրն ա­վե­լի ուշ, բայց, ի­հար­կե, նա­խա­պես ի­մա­նա­լով, որ ա­մե­րի­կա­ցի­ներն այդ Ման­բի­ջը լիո­վին հանձ­նել են ռու­սա­կան ռազ­մա­կան ոս­տի­կա­նու­թյանն ու Սի­րիա­յի ա­րա­բա­կան բա­նա­կին, Էր­դո­ղա­նը թուր­քա­կան խոր­հր­դա­րա­նում հայ­տա­րա­րեց լրագ­րող­նե­րին, թե իբր Ան­կա­րան Ման­բի­ջը գրա­վե­լու մտադ­րու­թյուն չու­նի. «Մենք չենք պն­դում, որ մեր զին­վո­րա­կան­նե­րը ներ­կա լի­նեն Ման­բի­ջում»։ Նա նաև նշեց, որ Թուր­քիան կցան­կա­նար Ման­բի­ջը վե­րա­դարձ­նել նրա իս­կա­կան տե­րե­րին՝ սի­րիա­ցի­նե­րին, և Ան­կա­րա­յի հա­մար կարևոր է, որ այն­տեղ ա­հա­բե­կիչ­ներ չլի­նեն։


Բայց ի՞նչ ա­նել, ե­թե ա­մեն ինչ չլի­նի Էր­դո­ղա­նի ու­զա­ծով։ Ի՞նչ ա­նել, ե­թե հայ և ա­սո­րի աշ­խար­հա­զո­րե­րը, քր­դե­րին հա­վա­սար, կրա­կով են դի­մա­վո­րում թուր­քե­րին ու նրանց կողմ­նա­կից «չա­փա­վոր ընդ­դի­մա­դիր­նե­րին»։ Ի՞նչ ա­նել, ե­թե աշ­խար­հում ոչ մե­կը, այդ թվում՝ ՌԴ-ն և Ի­րա­նը, սի­րիա­ցի քր­դե­րի այն­պի­սի կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րը, ինչ­պի­սիք են «Ժո­ղովր­դա­վա­րա­կան միու­թյուն» կու­սակ­ցու­թյու­նը (ԺՄԿ), «Քր­դա­կան ժո­ղովր­դա­կան ինք­նա­պաշտ­պա­նու­թյան» (ՔԺԻ) ջո­կատ­նե­րը և ու­րիշ­ներ, չեն հա­մա­րում «ա­հա­բեկ­չա­կան կազ­մա­կեր­պու­թյուն»։ Իսկ որ սի­րիա­ցի քր­դե­րը բա­ցար­ձա­կա­պես նույն­պի­սի սի­րիա­ցի­ներ են, ինչ­պես ա­րաբ­նե­րը (սուն­նի­ներ, շիա­ներ, դրուզ­ներ և այլն), հա­յե­րը, ա­սո­րի­նե­րը, բեդ­վին­նե­րը, հու­սով ենք, որ Էր­դո­ղա­նին էլ է հայտ­նի։ Հոկ­տեմ­բե­րի 16-ին մենք ա­նուղ­ղա­կի հաս­տա­տում ստա­ցանք այն բա­նի, որ Մոսկ­վա­յում ա­մենևին մտա­դիր չեն ա­մեն ին­չում ըն­դա­ռա­ջե­լու «բա­րե­կամ Էր­դո­ղա­նին»։ ՌԴ նա­խա­գա­հի մա­մու­լի քար­տու­ղար Դմիտ­րի Պես­կո­վը լրագ­րող­նե­րին հայտ­նել է, որ Կրեմ­լում ա­ռայժմ ՌԴ, Թուր­քիա­յի և Սի­րիա­յի ա­ռաջ­նորդ­ներ Պու­տի­նի, Էր­դո­ղա­նի և Ա­սա­դի հան­դի­պու­մը նա­խա­պատ­րաս­տե­լու պլան­ներ չկան։ Ընդ ո­րում, այդ­պի­սի հան­դիպ­ման հնա­րա­վո­րու­թյան մա­սին ա­վե­լի վաղ հայ­տա­րա­րել էր մեր­ձա­վո­րարևե­լյան գոր­ծե­րին սո­վո­րա­բար լավ տե­ղե­կաց­ված «Al Mayadeen» հե­ռուս­տաա­լի­քը։ ԶԼՄ-նե­րը հայտ­նել էին, որ Թուր­քիա­յի և Սի­րիա­յի նա­խա­գահ­նե­րը Ռու­սաս­տա­նի միջ­նոր­դու­թյամբ կա­րող են հան­դի­պել Սո­չիում։ Փաս­տո­րեն, Պես­կո­վը դա հեր­քում է։ Հա­վա­նա­բար Մոսկ­վան հաշ­վի է առ­նում նա­խորդ տա­րի­նե­րի նման այժմ էլ միաս­նա­կան ճա­կա­տով հան­դես ե­կող Սի­րիա­յի և Ի­րա­նի պաշ­տո­նա­կան շր­ջա­նակ­նե­րի տրա­մադ­րու­թյուն­նե­րը։


Բա­ցի դրա­նից, Ի­րա­նի ազ­գա­յին անվ­տան­գու­թյան բարձ­րա­գույն խոր­հր­դի քար­տու­ղար և պաշտ­պա­նու­թյան նախ­կին նա­խա­րար Ա­լի Շամ­խա­նին և Սի­րիա­յի գծով ՌԴ նա­խա­գա­հի հա­տուկ դես­պա­նորդ Ա­լեք­սանդր Լավ­րենտևը չո­րեք­շաբ­թի օր­վա հան­դիպ­ման ժա­մա­նակ քն­նար­կել են տա­րա­ծաշր­ջա­նա­յին և մի­ջազ­գա­յին վեր­ջին հար­ցե­րը, ըն­դգ­ծել են փո­խա­դարձ կա­պե­րի ամ­րապն­դու­մը քա­ղա­քա­կան, պաշտ­պա­նու­թյան, անվ­տան­գու­թյան և տն­տե­սա­կան ո­լորտ­նե­րում։ Նրանք քն­նար­կել են նաև տա­րա­ծաշր­ջա­նի վեր­ջին լար­վա­ծու­թյու­նը, նե­րա­ռյալ Սի­րիա­յի հյու­սի­սա­յին շր­ջան­նե­րում Թուր­քիա­յի ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րը։ Շամ­խա­նին նշել է ԻՊ-ը վե­րա­կանգ­նե­լու և «Արևմտյան Ա­սիա­յում ոչ անվ­տանգ ի­րադ­րու­թյուն ցա­նե­լու» ԱՄՆ-ի սցե­նարն ու ըն­դգ­ծել նման դա­վադ­րու­թյուն­նե­րի թու­լաց­ման հա­մար տա­րա­ծաշր­ջա­նի եր­կր­նե­րի հա­մա­գոր­ծակ­ցու­թյան անհ­րա­ժեշ­տու­թյու­նը։ «Իդ­լի­բում լար­վա­ծու­թյան վե­րա­ցու­մը պետք է լի­նի ա­հա­բեկ­չու­թյան դեմ պայ­քա­րի գլ­խա­վոր գե­րա­կա­յու­թյուն­նե­րից մե­կը»,- ա­սել է նա։  Շամ­խա­նին նաև հաս­տա­տել է Ի­րա­նի ան­հա­մա­ձայ­նու­թյու­նը Սի­րիա­յում Թուր­քիա­յի գոր­ծո­ղու­թյուն­նե­րի առ­թիվ՝ ա­վե­լաց­նե­լով, որ տա­րա­ծաշր­ջա­նա­յին հու­զում­նե­րը պետք է լուծ­վեն միայն սի­րիա-սի­րիա­կան ու ե­մեն-ե­մե­նյան հա­կա­ռա­կորդ կող­մե­րի միջև դի­վա­նա­գի­տա­կան ու­ղիով։ Անդ­րա­դառ­նա­լով Կար­միր ծո­վում ի­րա­նա­կան նավ­թա­նա­վի հետ կա­տար­ված մի­ջա­դե­պին՝ նա մի­ջազ­գա­յին ջրա­յին ու­ղի­նե­րում անվ­տան­գու­թյան բա­ցա­կա­յու­թյու­նը հա­մա­րեց տա­րա­ծաշր­ջա­նա­յին ճգ­նա­ժա­մե­րի գլ­խա­վոր պատ­ճառ­նե­րից մե­կը և հայ­տա­րա­րեց, որ «Ի­րա­նը կոշտ կեր­պով հա­կազ­դե­լու է նրանց, ով­քեր տա­րա­ծաշր­ջա­նում ան­կա­յու­նու­թյուն ու հու­զում­ներ են փնտ­րում»։


ՌԴ-ի դես­պա­նորդն իր հեր­թին նշեց, որ ռուս-ի­րա­նա­կան հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը կա­րող է կան­խել ա­հա­բեկ­չու­թյան զար­գա­ցումն ու վե­րած­նու­մը և ա­պա­հո­վել տա­րա­ծաշր­ջա­նի կա­յու­նու­թյունն ու անվ­տան­գու­թյու­նը։ Մեր կար­ծի­քով, Լավ­րենտևն ու Շամ­խա­նին ա­վե­լի շատ բան են ա­սել, քան այն հա­մեստ տե­ղե­կու­թյու­նը, որ տա­րա­ծել էին ի­րա­նա­կան ԶԼՄ-նե­րը։ Բայց Հյու­սի­սա­յին Սի­րիա­յի և հատ­կա­պես Իդ­լիբ նա­հան­գի ի­րադ­րու­թյան հար­ցում Ռու­սաս­տա­նը որևէ տա­րա­կար­ծու­թյուն չու­նի Թեհ­րա­նի ու Դա­մաս­կո­սի հետ և լավ գի­տի, որ Իդ­լի­բի և այն օ­կու­պաց­րած ա­հա­բե­կիչ­նե­րի հար­ցում Էրդողանը «գցում» է և Ռու­սաս­տա­նին, և Ի­րա­նին։ Այ­սինքն, ե­թե դեր­ծո­վա­կալ Շամ­խա­նիի օ­րա­կար­գը ռու­սա­կան կողմն ըն­դու­նել է, ա­պա նա և Լավ­րենտևը քն­նար­կել են հենց այն հար­ցը, թե ինչ­պես կա­րող են ի­րենց եր­կու պե­տու­թյուն­նե­րը «փա­փուկ կեր­պով» ստի­պել, որ Թուր­քիան հե­ռա­նա Սի­րիա­յի ողջ տա­րած­քից։ Մյուս կող­մից, հաշ­վի առ­նե­լով, որ Շամ­խա­նին խո­սել է «ե­մեն-ե­մե­նյան հա­կա­ռա­կորդ կող­մե­րի» մա­սին, պետք է ըն­դու­նել, որ Լավ­րենտևն Ի­րա­նին ա­ռա­ջար­կել է քն­նար­կել Սաու­դյան Ա­րա­բիա և Ա­ՄԷ վեր­ջերս ՌԴ նա­խա­գահ Պու­տի­նի կա­տա­րած այ­ցե­րի ար­դյունք­նե­րը։ Հաս­կա­նա­լի է, որ Պու­տի­նի նպա­տակն է ե­ղել Պար­սից ծո­ցի միա­պետ­նե­րին հա­մո­զե­լը, որ դա­դա­րեց­նեն մար­տա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րը Ե­մե­նում, և դրա­նում մենք տես­նում ենք նաև Թեհ­րա­նի խնդ­րան­քը Մոսկ­վա­յին, ո­րը, ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ, ՌԴ ղե­կա­վա­րու­թյու­նը ո­րո­շել է հար­գել։ Սի­րիա­կան ու ե­մե­նյան կար­գա­վո­րում­նե­րի խն­դիր­նե­րի միա­վո­րու­մը (Շամ­խա­նիի կող­մից) «մի փա­թե­թի մեջ» վկա­յում է, որ Ռու­սաս­տանն ու Ի­րա­նը նույն կերպ են հաս­կա­նում ամ­բողջ Մեր­ձա­վոր Արևել­քում կա­յու­նաց­ման և ա­պա­ռազ­մա­կա­նաց­ման գոր­ծըն­թաց­նե­րի խնդ­րի էու­թյու­նը։


Այ­նուա­մե­նայ­նիվ, այ­սօր ա­ռաջ­նա­յի­նը թուր­քա­կան ներ­խու­ժումն է Սի­րիա։ Թվում է, թե Լավ­րենտևն ա­վե­լի շատ լսո­ղի դե­րում էր, քան ա­ռա­ջար­կո­ղի։ Հա­տուկ ու­շադ­րու­թյուն դարձ­նենք հետևյալ նր­բե­րան­գին. «Շամ­խա­նին նշել է ԻՊ-ը վե­րա­կանգ­նե­լու և Արևմտյան Ա­սիա­յում ոչ անվ­տանգ ի­րադ­րու­թյուն ցա­նե­լու ԱՄՆ-ի սցե­նա­րը»։ Լավ­րենտևը Թեհ­րա­նում հյու­րըն­կալ­վել է այն բա­նից եր­կու օր հե­տո, երբ Ի­րա­նի դա­տա­կան իշ­խա­նու­թյան ղե­կա­վար և, ի դեպ, Ի­րա­նի նա­խա­գա­հի նախ­կին թեկ­նա­ծու Սե­յեդ Էբ­րա­հիմ Ռաի­սին խոր ան­հան­գս­տու­թյուն հայտ­նեց այն առն­չու­թյամբ, որ Թուր­քիա­յի ներ­խու­ժու­մը Սի­րիա կա­րող է ԻՊ ա­հա­բեկ­չա­կան խմ­բա­վո­րու­մը վե­րա­դարձ­նել տա­րա­ծաշր­ջան։ «Վտանգ կա, որ ա­մե­րի­կա­ցի­նե­րի ու սիո­նիստ­նե­րի ստեղ­ծած, տա­րա­ծաշր­ջա­նում ա­մե­նա­մեծ հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րը կա­տա­րած ԻՊ-ը, ո­րի ձեռ­քե­րը թա­թախ­ված են տա­րա­ծաշր­ջա­նի ժո­ղո­վուրդ­նե­րի ա­րյան մեջ, շն­չե­լու և նոր հան­ցա­գոր­ծու­թյուն­ներ է կա­տա­րե­լու,- Թեհ­րա­նում դա­տա­կան պաշ­տո­նյա­նե­րին դի­մե­լով՝ ա­սել է Ռաի­սին։- Դրա­նից վատ միայն տա­րա­ծաշր­ջա­նում մու­սուլ­ման­նե­րի նկատ­մամբ դա­տաս­տանն է, ո­րը ոչ մեկն ընդ­հան­րա­պես չի հան­դուր­ժի»։ Ռաի­սին հույս է հայտ­նել, որ թուր­քա­կան կա­ռա­վա­րու­թյունն ան­հա­պաղ կնա­հան­ջի մի­ջազ­գա­յին սահ­ման­նե­րից այն կողմ։


Ինչ-որ մե­կը կա­րող է ա­սել, թե Ի­րա­նը դիտ­մամբ է խտաց­նում գույ­նե­րը, որ­պես­զի Ռու­սաս­տանն ի­րեն կապ­ված պա­հի և նրա օգ­նու­թյամբ հաս­նի տա­րա­ծաշր­ջա­նում իր նպա­տակ­նե­րին։ Թե­րա­հա­վատ­նե­րին մի գլուխ­կոտ­րուկ ենք ա­ռա­ջար­կում. մոտ մեկ շա­բաթ ա­ռաջ ԱՄՆ-ի բա­նա­կի նախ­կին սպա Սքոթ Բե­նե­թը հայ­տա­րա­րու­թյուն­ներ ա­րեց, ո­րոնք լիո­վին հեր­քում են ԱՄՆ-ի և Իս­րա­յե­լի իշ­խա­նու­թյուն­նե­րի կեղ­ծա­պա­տիր պն­դում­նե­րը թե՛ Մեր­ձա­վոր Արևել­քում Ի­րա­նի քա­ղա­քա­կա­նու­թյան էու­թյան, թե՛ Ի­րա­նի ԻՀՊԿ-ի «Կոդս» հա­տուկ ջո­կա­տի հրա­մա­նա­տար, գե­նե­րալ-մա­յոր Սո­լեյ­մա­նիի գոր­ծու­նեու­թյան բնույ­թի մա­սին։ «Ի­րա­նա­կան «Կոդ­սի» ղե­կա­վար Կա­սեմ Սո­լեյ­մա­նիի ռազ­մա­վա­րու­թյու­նը խա­փա­նում է ԱՄՆ-ի և Իս­րա­յե­լի պլան­նե­րը,- հայ­տա­րա­րել է Սքոթ Բե­նե­թը, որն այժմ ա­ռա­ջա­տար վեր­լու­ծա­բան է Սան Ֆրան­ցիս­կո­յում։- Իր դի­վա­նա­գի­տա­կան ու զին­վո­րա­կան ազ­դե­ցու­թյան շնոր­հիվ Սո­լեյ­մա­նին կա­րո­ղա­ցել է խա­փա­նել ԱՄՆ-ի և Իս­րա­յե­լի դա­վադ­րու­թյուն­ներն ու քա­րոզ­չու­թյու­նը»։ Այ­նու­հետև Բե­նե­թը, թերևս այն փոք­րա­թիվ ա­մե­րի­կա­ցի զին­վո­րա­կան­նե­րից մե­կը, ո­րոնք գի­տեն ճշ­մար­տու­թյու­նը Մեր­ձա­վոր Արևել­քում ա­հա­բեկ­չու­թյան ա­կունք­նե­րի մա­սին, հայ­տա­րա­րել է. «ԱՄՆ-ը, Սաու­դյան Ա­րա­բիան և Իս­րա­յե­լը ստեղ­ծել են ա­հա­բեկ­չա­կան ԻՊ խմ­բա­վո­րու­մը, որն այն­քան շատ ա­ղետ­ներ է բե­րել։ Միևնույն ժա­մա­նակ այս գոր­ծո­ղու­թյուն­նե­րը հա­մաշ­խար­հա­յին ա­ռաջ­նորդ­նե­րին միա­վո­րել են տվյալ չա­րի­քին դի­մա­կա­յե­լու հա­մար։ Հենց գե­նե­րալ Սո­լեյ­մա­նիին էլ հա­ջող­վել է ոչն­չաց­նել խե­լաց­նոր, դա­ժան, ար­մա­տա­կան ԻՊ-ա­կան­նե­րին, ո­րոնք փոր­ձում էին ստր­կաց­նել ողջ աշ­խար­հը»։ Ինչ­պես ցույց է տվել Բե­նե­թը, «ա­մե­րի­կա-իս­րա­յե­լա­կան դա­վադ­րու­թյուն­նե­րի, մի­ջազ­գա­յին հար­ձա­կում­նե­րի և քա­րոզ­չու­թյան նկատ­մամբ Սո­լեյ­մա­նիի հաղ­թա­նա­կի ռազ­մա­վա­րու­թյու­նը ե­ղել է մար­տա­վա­րա­կան հա­ղոր­դակ­ցու­թյան և զին­վո­րա­կան ու դի­վա­նա­գի­տա­կան ազ­դե­ցու­թյան զու­գոր­դում։ Նրա հան­գիստ ու ճշգ­րիտ ե­լույթ­նե­րը մեծ չա­փով ազ­դել են Ի­րա­նին հա­մակ­րող եր­կր­նե­րի կար­ծի­քի վրա։ Նա ակ­տի­վո­րեն դի­մա­կա­յում է արևմտյան քա­րոզ­չու­թյա­նը, ո­րը բազ­միցս փոր­ձել է Ի­րա­նին մե­ղադ­րել իբր ա­հա­բեկ­չու­թյանն ա­ջակ­ցե­լու մեջ»։ Ա­մե­րի­կա­ցի նախ­կին սպան նշում է, որ «ի­րան­ցի գե­նե­րա­լը ցույց տվեց ամ­բողջ աշ­խար­հին, որ Ի­րա­նը չի ա­ջակ­ցում ար­մա­տա­կան խմ­բա­վո­րում­նե­րին, հա­կա­ռա­կը, կանգ­նեց­նում է նրանց։ Նույ­նիսկ ԱՄՆ-ի նա­խա­գահն ա­սաց, որ «ի­րան­ցի­ներն ԻՊ-ն ա­տում են Ա­մե­րի­կա­յից ա­վե­լի», հի­շեց­րել է Բե­նե­թը։ Սո­լեյ­մա­նիի հրա­մա­նա­տա­րու­թյամբ Սի­րիա­յում, Ի­րա­քում և Լի­բա­նա­նում ու­ժե­րի կա­մա­վոր զո­րա­հա­վա­քը կարևոր դեր է խա­ղա­ցել գե­րիշ­խող պե­տու­թյուն­նե­րի և նրանց հետ կապ­ված­նե­րի ջախ­ջախ­ման գոր­ծում։ «Սո­լեյ­մա­նին գի­տակ­ցեց, որ ա­հա­բեկ­չու­թյան հետ հա­կա­մար­տու­թյու­նում անհ­րա­ժեշտ է պայ­քա­րել ոչ թե հետևան­քի, այլ պատ­ճա­ռի դեմ,- ըն­դգ­ծում է Բե­նե­թը։- Սո­լեյ­մա­նիի գոր­ծո­ղու­թյուն­ներն ու կո­չե­րը բա­ցե­ցին Ի­րա­քի, Հոր­դա­նա­նի, Սի­րիա­յի, Պա­կիս­տա­նի, Ռու­սաս­տա­նի, Չի­նաս­տա­նի ա­ռաջ­նորդ­նե­րի աչ­քե­րը և նրանց մղե­ցին «սև ժան­տախ­տի»՝ ԻՊ-ի ա­հա­բե­կիչ­նե­րի դեմ պայ­քա­րի։ Նրա հայ­տա­րա­րու­թյուն­նե­րից ու կո­չե­րից հե­տո բազ­մա­թիվ եր­կր­ներ միա­ցան ար­մա­տա­կան տար­րե­րի դեմ մղ­վող մար­տա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րին։ Այս­պես, այդ կո­չե­րին ար­ձա­գան­քե­ցին այն­պի­սի հզոր պե­տու­թյուն­ներ, ինչ­պես Ռու­սաս­տանն ու Չի­նաս­տա­նը։ Նրանք սկ­սե­ցին զի­նյալ­նե­րի դեմ ակ­տի­վո­րեն պայ­քա­րել Ի­րա­նի հետ հա­մա­տեղ։ Ա­պա­գան պատ­կա­նում է Ի­րա­նին, և աշ­խար­հի ժո­ղո­վուրդ­նե­րը ե­րախ­տա­պարտ են լի­նե­լու այդ մեծ ազ­գին ամ­բողջ աշ­խար­հում ԻՊ-ա­կան­նե­րին ոչն­չաց­նե­լու գոր­ծում օգ­նու­թյան և ա­զա­տու­թյան պաշտ­պա­նու­թյան հա­մար»։


Հե­տաքր­քիր է, որ ա­մե­րի­կա­ցի զին­վո­րա­կան­ներն ա­ռա­ջին ան­գամ չէ, որ աշ­խար­հին հայտ­նում են ճշ­մար­տու­թյունն այս կամ այն տա­րա­ծաշր­ջա­նի գոր­ծե­րում Ա­մե­րի­կա­յի ի­րա­կան դե­րի մա­սին։ Ցա­վոք, նրանք ճշ­մար­տու­թյու­նը բա­ցա­հայ­տում են միայն ԱՄՆ-ի բա­նա­կից պաշ­տո­նա­թող լի­նե­լուց հե­տո։ Ի­րան­ցի գե­նե­րալ Սո­լեյ­մա­նին, ի­հար­կե, իր երկ­րի հայ­րե­նա­սերն է։ Ի­րա­նա­կան ԶԼՄ-նե­րը բազ­միցս նշել են, որ նա իր ամ­բողջ կյան­քով ու «Կոդս» հա­տուկ ջո­կա­տում ծա­ռա­յու­թյամբ տաս­նյակ մի­լիո­նա­վոր ի­րան­ցի­նե­րի ո­գեշն­չում է, որ սի­րեն ի­րենց եր­կի­րը, մշա­կույ­թը, ըն­տա­նի­քը, հա­րա­զատ­նե­րին ու մեր­ձա­վոր­նե­րին։ Բայց թե ինչ է կա­տար­վել ա­մե­րի­կա­ցի պաշ­տո­նա­թող սպա Բե­նե­թի հո­գե­կա­նում, որ նա սկ­սել է հաս­կա­նալ ու քա­րո­զել գե­նե­րալ Սո­լեյ­մա­նիի դե­րը, դժ­վար է ա­սել։ Գու­ցե «Կոդ­սի» հրա­մա­նա­տա­րի դեմ հեր­թա­կան դա­վադ­րու­թյան տա­պա­լու՞մն է դար­ձել նրա գլ­խու­ղե­ղի աշ­խա­տան­քի ա­րա­գաց­ման կա­տա­լի­զա­տո­րը. չէ՞ որ մինչև 2019 թ. հոկ­տեմ­բե­րը ԱՄՆ-ի զին­վո­րա­կան­նե­րը գե­րա­դա­սում էին ո­չինչ չա­սել Սո­լեյ­մա­նիի մա­սին։ Իս­կա­պես, ին­չո՞վ գլուխ­կոտ­րուկ չէ, ե­թե հաշ­վի առ­նենք, որ ՌԴ-ի և Ի­րա­նի նպա­տակ­նե­րը հա­մընկ­նում են 100 տո­կո­սով. թույլ չտալ, որ ա­հա­բեկ­չու­թյան վա­րակն Ի­րա­քից ու Սի­րիա­յից տա­րած­վի մինչև Ի­րա­նի ու Ռու­սաս­տա­նի սահ­ման­ներ, այդ թվում՝ Այ­սր­կով­կաս։ Եվ այդ գլուխ­կոտ­րու­կը, գո­նե այն մա­սով, որ գտն­վի այն հար­ցի պա­տաս­խա­նը, թե որ­քան է ճիշտ կամ սխալ պաշ­տո­նա­թող սպա Բե­նե­թը, պետք է լու­ծեն բո­լոր ռու­սա­տյաց­ներն ու ի­րա­նա­տյաց­ներն ար­դեն այ­սօր, քա­նի դեռ Ռու­սաս­տանն ու Ի­րա­նը «զբաղ­ված» են Հյու­սի­սա­յին Սի­րիա­յով ու Թուր­քիա­յով... Իսկ հոկ­տեմ­բե­րի 16-ին Սի­րիա­յի ա­րա­բա­կան բա­նա­կը վեր­ջա­պես՝ 2014-ից հե­տո ա­ռա­ջին ան­գամ մտավ Էր Ռաք­քա։ Ինչ-որ ռազ­մա­դաշ­տա­յին աղ­բյուր հայտ­նել է «Ռիա նո­վոս­տի» գոր­ծա­կա­լու­թյա­նը, որ սի­րիա­կան բա­նա­կի ա­ռա­ջա­տար ջո­կատ­նե­րը քա­ղա­քի վերևում բարձ­րաց­րել են Սի­րիա­յի դրո­շը, Էր Ռաք­քա­յում տե­ղա­բաշ­խել դի­տա­կե­տեր և ի­րենց հս­կիչ ան­ցա­կե­տե­րը։ Այժմ տե­ղին է հարց­նել, թե թուր­քերն ինչ­քա՞ն շուտ կհե­ռա­նան Աֆ­րի­նից, Աազ­զա­զից, Ջե­րաբ­լու­սից և ոչ այն­քան վա­ղուց օ­կու­պաց­ված այլ քա­ղաք­նե­րից։ Ինչ­պես տես­նում ենք, սի­րիա­ցի քր­դե­րը Սի­րիա­յի ա­րա­բա­կան բա­նա­կին ու Ռու­սաս­տա­նի ռազ­մա­կան ոս­տի­կա­նու­թյանն ա­նար­գել հանձ­նում են գործ­նա­կա­նում այն բո­լոր տա­րածք­նե­րը, ո­րոնք վե­րահ­սկ­վում էին ՍԺՈՒ-ի ջո­կատ­նե­րի կող­մից։


Պարզ է մեկ բան. Էր­դո­ղա­նի պլան­նե­րը տա­պալ­վել են, նրան չի հա­ջող­վի վե­րահս­կել Հյու­սի­սա­յին Սի­րիա­յի հո­ղե­րը Ման­բի­ջից մինչև Ի­րա­քի սահ­ման­նե­րը։ Ա­վե­լին, թուր­քե­րի նա­խա­գահն ար­դեն հաս­կա­նում է, որ ե­թե ՍԺՈՒ-ի քր­դերն ան­գամ ըն­կել են Ան­կա­րա­յի ու Վա­շինգ­տո­նի լա­րած թա­կար­դը, ա­պա հի­մա Թուր­քիան է կրկ­նա­կի թա­կար­դում։ Մի կող­մից ԱՄՆ-ի ու ՆԱ­ՏՕ-ի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րի վա­տաց­ման սպառ­նա­լիքն է, մյուս կող­մից՝ Ռու­սաս­տա­նի, Ի­րա­նի և Չի­նաս­տա­նի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րի վա­տաց­ման սպառ­նա­լի­քը։ Ես, ազն­վո­րեն, չեմ ցա­վակ­ցում Թուր­քիա­յին, թուր­քե­րին և ան­ձամբ Էր­դո­ղա­նին։ Ինչ որ ցա­նում ես, այն էլ հն­ձում ես։

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 5247

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ