Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Իշխանության շուրջ օղակը սեղմվում է

Իշխանության շուրջ օղակը սեղմվում է
12.11.2019 | 18:12

Այսօր քիչ դեպքերից է, երբ և դրսում է թեժ, և խորհրդարանում: Երկու ուղղություններով էլ թիրախում իշխանությունն է ու նրա սխալ քաղաքականությունը: Դրսում ուսանողությունը շարունակում է պահանջել Արայիկ Հարությունյանի հրաժարականը, իսկ խորհրդարանում համ մեծամասնությունում են իրար ուտում, համ ընդդիմություն-իշխանություն բանավեճն է բուռն ընթանում: Լրագրողներն արձանագրել էին, որ «Իմ քայլը» խմբակցության երկու պատգամավոր միմյանց հետ վիճել են: Իսկ քաղաքական պայքարի կենտրոնում կրկին արժեքային համակարգն է, այս իշխանությունն իր արժեքային պատկերացումներով շատ քաղաքական ուժերի և հանրության ստվար հատվածի հետ չի համադրվում:


ԱԺ-ում այսօր ԲՀԿ խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյան իշխանական պատգամավորների անդորրը խախտել էր իր նախագծով, ըստ որի Հայաստանում պիտի արգելվի միասեռական ընտանիքների ամուսնությունը և երեխա որդեգրելը: «Բայց ի՞նչ է նշանակում երկու համասեռամոլ երեխա որդեգրեն, էդ երեխան ի՞նչ է մեծանալու: Որ էսպես խոսում եմ, ասում եք՝ մունաթով ես խոսում, բա ո՞նց խոսամ, ծափ տա՞մ էս թեմայով, ո՞վ ինձ կհասկանա: Թող նախագիծը վերցնի, մեկ ուրիշը ներկայացնի, բայց եկեք պաշտպանենք մեր արժեհամակարգը: Լավ, ամուսնությանը կողմ եղաք, գոնե սրան դեմ եղեք: Չեմ ուզում վիրավորել ոչ մեկին, բայց հիմա ով դեմ է քվեարկելու, էդ մարդը կուզենա՞ր իր ընտանիքում նման երեւույթ տեսնել»,- հայտարարեց Գևորգ Պետրոսյանը, ինչը հարուցեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի վրդովմունքը: «Պարո´ն Պետրոսյան, ի՞նչ եք խոսում, ասում է՝ դուք կուզանաք ձեր ընտանիքում... էդ ի՞նչ անձնավորված բաներ են, մի հատ էլ քֆուր դնեիք քվեարկելու վրա»,- նշեց Արարատ Միրզոյանը: Փոխադարձ կրքերը թեժացան:
ԲՀԿ խմբակցության մեկ այլ պատգամավոր` Նաիրա Զոհրաբյանն էլ փորձեց վերջակետ դնել իմքայլականների հոխորտանքին: «ԲՀԿ-ին քաղաքական դասեր տալու իրավունք առնվազն այս դահլիճում որեւէ մեկը չի վաստակել: Հանկարծ չմտածեք, թե մեր հիշողությունը ձեր հիշողությունից փոքր է»,-հայտարարեց Զոհրաբյանը:


Սակայն այսօրվա նիստի ոչ պակաս ուշագրավ հատվածը Սասուն Միքայելյանի պոռթկումն էր: Կրկին նախագծի հեղինակը ԲՀԿ-ն էր, այս անգամ Սերգեյ Բագրատյանը, որն առաջարկում էր պարզեցնել ռազմական նշանակության արտադրանքի ներկրման գործընթացը: Իմքայլական Հովիկ Աղազարյանը դժգոհեց, թե դրանով ֆիդայական շարժման շրջան ենք վերադառնում: «Պատկերացրեք, թե ինչ կպատահի, եթե էսկալացիայի ժամանակ սահմանին զինվորը շրջվի եւ իր թիկունքում տեսնի մարդկանց, որոնք իրենց հետ վերցրել են 2 տուշոնկա, մյուսն իրեն օգնության է գալիս տանկով, երրորդն իր հետ ԲՏՌ է բերել, չորրորդը՝ հաց ու երշիկ: Այսպիսի իրավիճակում զինվորը հարց կտա՝ «իսկ որտե՞ղ է պետությունը», եւ այդ ժամանակ նա կանհանգստանա, եւ խուճապ կսկսվի»,- ասաց Աղազարյանը և հարուցեց Սասուն Միքայելյանի զայրույթը: «Մենք միշտ ուզում ենք քաղաքականությունից անջատենք ֆիդայական շարժումը կամ «Երկրապահը», իսկ դուք բերում միացնում եք: Նման բան չի կարելի անել, չի կարելի էդքան ցածրացնել ֆիդայությունը: Ֆիդայիներն են եղել, որ թուրքի մաման լացացրին 700 տարի հետո, ծնկի բերին, ու էսօր ոռնում են, թե Խոջալուում գենոցիդ ա եղել: Ինձ էլ մի օր դրա համար կդատեք, որ մասնակցել եմ»,- չդիմացավ Միքայելյանը, որի վերջին միտքը շատ հեռուն է տանում ու մեծ ենթատեքստ ունի: Մնում է, որ սեփական թիմակիցներն տնտղեն, թե ինչ ինքնաբուխ պոռթկում տեղի ունեցավ:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3076

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ