Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Հուն­վա­րի սկզբ­նե­րին սպաս­վում է ֆուտ­բո­լա­յին տոն

Հուն­վա­րի սկզբ­նե­րին սպաս­վում է ֆուտ­բո­լա­յին տոն
15.11.2019 | 02:57

Իս­պա­նա­կան ֆուտ­բո­լի ֆե­դե­րա­ցիան (RFEF) ար­մա­տա­կան լու­ծում է տվել երկ­րում Իս­պա­նիա­յի սու­պեր­գա­վա­թի պա­հանջ­ված չլի­նե­լու հար­ցին ու պաշ­տո­նա­պես հայ­տա­րա­րել, որ դրա ա­ռա­ջի­կա խա­ղար­կումն անց­կաց­վե­լու է Սաու­դյան Ա­րա­բիա­յում:

Ամ­ռանն Իս­պա­նիա­յում երկ­րի չեմ­պիոն «Բար­սե­լո­նի» ու Ար­քա­յա­կան գա­վա­թի հաղ­թող «Վա­լեն­սիա­յի» միջև այդ­պես էլ չանց­կաց­վեց երկ­րի սու­պեր­գա­վա­թի մր­ցա­վե­ճը, դրա փո­խա­րեն այն «Չոր­սի եզ­րա­փա­կիչ» ձևա­չա­փով կանց­կաց­վի հուն­վա­րի ա­ռա­ջին կե­սին, ան­ցած մր­ցաշր­ջա­նի ա­ռա­ջին քա­ռյա­կը կազ­մած մադ­րի­դյան եր­կու հան­րա­հայտ ա­կումբ­նե­րի՝ «Ռեա­լի» ու «Աթ­լե­տի­կո­յի» մաս­նակ­ցու­թյամբ, ո­րոնք, բնա­կա­նա­բար, կու­նե­նան հրա­վի­րյա­լի կար­գա­վի­ճակ:
Ա­ռա­ջի­կա խա­ղար­կու­թյան գլ­խա­վոր ա­ռանձ­նա­հատ­կու­թյունն այն է լի­նե­լու, որ հան­դի­պում­ներն անց­կաց­նե­լու հա­մար ա­կումբ­նե­րը մեկ­նե­լու են Սաու­դյան Ա­րա­բիա: AS-ի տվյալ­նե­րով՝ ե­ռա­մյա պայ­մա­նագ­րի հա­մար ֆե­դե­րա­ցիան կս­տա­նա 120 մի­լիոն եվ­րո, ա­մեն տա­րի քսան մի­լիոն եվ­րոն կբաշխ­վի մաս­նա­կից թի­մե­րի միջև, 20 մի­լիոն եվ­րո էլ բա­ժին կհաս­նի ֆե­դե­րա­ցիա­յին:


Նկա­տենք, որ մր­ցա­շարն անց­կաց­նե­լու վայ­րի հար­ցում Սաու­դյան Ա­րա­բիան միակ եր­կի­րը չի ե­ղել: Ա­ռա­ջարկ­ներ ե­ղել են նաև Հնդ­կաս­տա­նից, Չի­նաս­տա­նից, Կա­տա­րից: RFEF-ի գլ­խա­վոր Լուիս Ռու­բիա­լե­սը չի թաքց­նում, որ ընտ­րու­թյան հար­ցում վճ­ռա­կան է ե­ղել հար­ցի ֆի­նան­սա­կան կող­մը, թե­պետ չի կոնկ­րե­տաց­նում հատ­կաց­ված գու­մա­րի ստույգ չա­փը:
Բնա­կա­նա­բար հար­ցի ֆի­նան­սա­կան կող­մը շատ ա­րագ վե­ճե­րի տե­ղիք տվեց: RFEF-ը նա­խա­պես ծրագ­րել էր մի­ջոց­նե­րը ոչ թե հա­վա­սա­րա­պես բա­ժա­նել, այլ հա­մա­ձայն թի­մե­րի ու­նե­ցած կար­գա­վի­ճա­կի: AS-ի տվյալ­նե­րով՝ «Բար­սե­լո­նին» ու «Ռեա­լին» բա­ժին է հաս­նե­լու ու­թա­կան մի­լիոն եվ­րո, մնա­ցա­ծը հա­մա­մաս­նու­թյամբ տր­վե­լու է «Վա­լեն­սիա­յին» ու «Աթ­լե­տի­կո­յին»: Սույ­նի առն­չու­թյամբ «Վա­լեն­սիա­յի» նա­խա­գահն ար­դեն իսկ հայտ­նել է իր ան­հա­մա­ձայ­նու­թյունն ու ա­սել, որ պայ­քա­րե­լու է հա­վա­սա­րա­չափ բաշխ­ման հա­մար: «Աթ­լե­տի­կո­յի» բոսն ան­հա­մե­մատ հան­դուր­ժո­ղա­բար է տրա­մադր­ված՝ բա­վա­րար­վել է ա­սե­լով, որ ի­րենք պատ­րաստ են Սաու­դյան Ա­րա­բիա­յում հան­դես գա­լուն:


Սու­պեր­գա­վա­թի խա­ղար­կու­մը երկ­րի սահ­ման­նե­րից դուրս անց­կաց­նե­լու հիմ­նախ­նդ­րի կող­քին իս­պա­նա­կան ֆուտ­բո­լում զու­գա­հեռ մի այլ խն­դիր էլ կա: Բանն այն է, որ ար­դեն տևա­կան ժա­մա­նակ դի­տարկ­վում է լա լի­գա­յի դի­մա­կա­յու­թյուն­նե­րից մե­կը Ա­մե­րի­կա­յի Միա­ցյալ Նա­հանգ­նե­րում անց­կաց­նե­լու հար­ցը: Լի­գա­յի գլ­խա­վոր Խա­վիեր Տե­բա­սը նա­խա­պես պատ­րաստ­վում էր Մա­յա­միում անց­կաց­նե­լու «Բար­սե­լո­նի» ու «Ժի­րո­նա­յի» դի­մա­կա­յու­թյու­նը, հե­տո մտ­քա­փոխ ե­ղավ՝ կանգ առ­նե­լով «Վի­լյա­ռեա­լի» ու «Աթ­լե­տի­կո­յի» հան­դիպ­ման վրա, սա­կայն եր­կու­սի դեպ­քում էլ հար­ցին դեմ է ֆե­դե­րա­ցիան: Բնա­կա­նա­բար RFEF-ի շե­ֆը ստիպ­ված ե­ղավ ա­պա­ցու­ցել, որ ե­ղա­ծը կրկ­նա­կի ստան­դարտ­նե­րի հետևանք չէ, որ սու­պեր­գա­վա­թի ու ա­ռաջ­նու­թյան խա­ղե­րը տար­բեր բա­ներ են, որ ՈՒԵ­ՖԱ-ն թույլ է տա­լիս երկ­րի սահ­ման­նե­րից դուրս հա­նել միայն սու­պեր­գա­վա­թի հան­դի­պում­նե­րը:


Նրանք, ով­քեր ո­րոշ­մա­նը դեմ են, քն­նա­դա­տում են ոչ միայն սու­պեր­գա­վա­թի հան­դիպ­ման ար­տագ­նա լի­նե­լու կամ դառ­նա­լու ի­րո­ղու­թյու­նը, այլև անց­կաց­ման տե­ղի ընտ­րու­թյու­նը՝ ա­ռա­ջին հեր­թին խո­սե­լով Սաու­դյան Ա­րա­բիա­յում մար­դու ի­րա­վունք­նե­րի ոտ­նա­հար­ման մա­սին: Երկ­րի սպոր­տի նա­խա­րա­րու­թյու­նը, ո­րը քայ­լի հա­մա­նա­խա­ձեռ­նող­նե­րից է, ան­մի­ջա­պես մեկ­նա­բա­նել է խնդ­րա­հա­րույց հար­ցե­րը՝ նշե­լով, որ Սաու­դյան Ա­րա­բիան ա­վե­լի ու ա­վե­լի ժա­մա­նա­կա­կից եր­կիր է դառ­նում, որ տու­րիս­տա­կան վի­զա­ներ ստա­նա­լը կլի­նի հեշտ, որ կա­նայք ա­ռանց խո­չըն­դոտ­նե­րի կա­րող են այ­ցե­լել մար­զա­դաշտ: Ի մի­ջի այ­լոց նկա­տենք, որ Իս­պա­նիան սու­պեր­գա­վա­թը Սաու­դյան Ա­րա­բիա տա­նող ա­ռա­ջին եր­կի­րը չի լի­նե­լու. 2019-ի հուն­վա­րին այս­տեղ ի­րենց հա­րա­բե­րու­թյուն­ներն են պար­զել «Յու­վեն­տուսն» ու «Մի­լա­նը», իսկ դեկ­տեմ­բե­րի 22-ին «ծեր սի­նյո­րան» կր­կին կլի­նի այդ երկ­րում, քա­նի որ տիտ­ղո­սը «Լա­ցիո­յի» հետ պայ­քա­րում պաշտ­պա­նե­լու խն­դիր ու­նի:


Իս­պա­նա­կան թի­մե­րը հուն­վա­րի սկզբ­նե­րին դր­սում մի­նի մր­ցա­շար անց­կաց­նե­լու խն­դիր չու­նեն, քա­նի որ այս ժա­մա­նա­կա­հատ­վածն իս­պա­նա­կան ֆուտ­բո­լում ա­ռանձ­նա­պես ծան­րա­բեռն­ված չէ. ըն­թա­ցիկ տար­վա վեր­ջին տուրն անց­կաց­նե­լու են դեկ­տեմ­բե­րի 22-ին, այ­նու­հետ լի­նե­լու է երկ­շա­բա­թյա ընդ­մի­ջում, ներ­քին ա­ռաջ­նու­թյու­նը վերս­կս­վում է հուն­վա­րի 4-5-ին ու մինչև ամ­սի 18-ը, կապ­ված սու­պեր­գա­վա­թի անց­կաց­ման հետ, նա­խա­տես­ված է դա­դար: Ա­սել է թե` «Չոր­սի մր­ցա­շա­րի» եզ­րա­փակ­չի մաս­նա­կից­ներն ամս­վա մեջ ա­ռա­վե­լա­գույ­նը կանց­կաց­նեն հինգ խաղ:


Ամ­փո­փենք: Ար­դեն իսկ հայտ­նի է «Չոր­սի մր­ցա­շա­րի» ժա­մա­նա­կա­ցույ­ցը: Հուն­վա­րի 8-ին «Ռեա­լը» կխա­ղա «Վա­լեն­սիա­յի» հետ, հա­ջորդ օ­րը կմր­ցեն «Բար­սե­լոնն» ու «Աթ­լե­տի­կոն»: Հուն­վա­րի 12-ին, եզ­րա­փակ­չում, ու­ժե­րը կչա­փեն նշ­ված դի­մա­կա­յու­թյուն­նե­րում հաղ­թած­նե­րը: Մր­ցա­շա­րի գլ­խա­վոր հան­դի­պու­մը տե­ղի կու­նե­նա իր մե­ծու­թյամբ Սաու­դյան Ա­րա­բիա­յի թիվ եր­կու քա­ղա­քում՝ Ջի­դա­յում (ու­նի 3,6 մի­լիոն բնա­կիչ, հա­մար­վում է երկ­րի տն­տե­սա­կան մայ­րա­քա­ղա­քը) գտն­վող ար­քա­յազն Աբ­դուլ ալ-Ֆայ­սա­լի ան­վան մար­զա­դաշ­տում, ո­րը կա­րող է տե­ղա­վո­րել 62 հա­զար հան­դի­սա­կան:
Դե ինչ, ար­դեն իսկ նոր տար­վա սկզ­բին ֆուտ­բո­լա­սե­րը կու­նե­նա բարձր ֆուտ­բո­լի հետ հա­ղոր­դակց­վե­լու ևս մեկ հնա­րա­վո­րու­թյուն:

Մար­տին ՀՈՒ­ՐԻ­ԽԱ­ՆՅԱ­Ն

Դիտվել է՝ 4354

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ