Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Մակրոնը ցանկանում է, որ ԵՄ-ն ավելի անկախ լինի ՆԱՏՕ-ից

Մակրոնը ցանկանում է, որ ԵՄ-ն ավելի անկախ լինի ՆԱՏՕ-ից
16.11.2019 | 21:33

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պահանջում է փոփոխություններ մտցնել ԵՄ համաձայնագրի մեջ, որ Բրյուսելը ավելի անկախ լինի ՆԱՏՕ-ից պաշտպանական հարցերում: Մակրոնը պահանջում է փոփոխություններ կատարել համաձայնագրի 42-րդ հոդվածի 7-րդ կետի մեջ, որում ասվում է, որ ԵՄ-ն պետք է օգնություն ցուցաբերի միության մեկ այլ երկրի, եթե նրա վրա զինված հարձակում է տեղի ունենում: Ստույգ չի նշվում, թե ինչ փոփոխություններ է առաջարկում Մակրոնը: Նրա կարծիքով փոփոխությունները ավելի լավ պաշտպանություն կերաշխավորեն ՆԱՏՕ-ին չանդամակցող երկրների՝ Շվեդիայի, Ավստրիայի, Կիպրոսի, Մալթայի, Իռլանդիայի և Ֆինլանդիայի համար: Ֆրանսիայի նախագահի կարծիքով փոփոխությունները թույլ կտան ԵՄ-ին սեփական ուժերով պաշտպանել ինքն իրեն:

Դիտվել է՝ 707

Մեկնաբանություններ