Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Նիկոլ Փաշինյան. Մեր գեներալների, սպաների, զինվորների ոգին անկոտրում է

Նիկոլ Փաշինյան. Մեր գեներալների, սպաների, զինվորների ոգին անկոտրում է
16.11.2019 | 21:37

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տարածել է ՊՆ-ում կոլեգիայի նիստի տեսանյութը:

«ՊՆ կոլեգիայի նիստի օրակարգը նույնպես չափազանց կարեւոր էր: Մեր գեներալների, սպաների, զինվորների ոգին անկոտրում է, նվիրվածությունը Հայրենիքին ու ժողովրդին՝ անսահման: Հպարտ եմ մեր փառապանծ զինվորներով, սպաներով, գեներալներով: Եվ, իհարկե, մեր հերոսական ժողովրդով, Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության Հպարտ Քաղաքացիներով»,- գրել է նա:

Դիտվել է՝ 854

Մեկնաբանություններ