Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Փնտր­վում է ի­րա­կան ընդ­դի­մու­թ­յուն

Փնտր­վում է ի­րա­կան ընդ­դի­մու­թ­յուն
22.11.2019 | 00:11

Այ­սօր քա­ղա­քա­կան օ­րա­կար­գի պա­հանջ է դար­ձել ընդ­դի­մա­դիր լուրջ բևե­ռի ստեղ­ծու­մը։ Քա­նի դեռ իշ­խա­նու­թյա­նը հա­կընդ­դեմ ուժ չի ձևա­վոր­վել, ո­րը հա­կակ­շիռ կդառ­նա, կա­րող ենք մո­ռա­նալ երկ­րի զար­գաց­ման մա­սին։ Այ­սօր Նի­կոլ Փա­շի­նյա­նը սխալ­նե­րը սխալ­նե­րի հետևից է ա­նում։ Ար­դյու­նա­վետ կա­ռա­վա­րում չկա նաև այն պատ­ճա­ռով, որ Փա­շի­նյա­նը թի­կուն­քում չու­նի ընդ­դի­մա­դիր հզոր ուժ, ո­րը նրան միշտ զգոն է պա­հե­լու։ Նա, այս­պես ա­սած, «ար­խա­յին» է, քա­նի որ գի­տի, որ հա­սա­րա­կու­թյունն ի­րեն այ­լընտ­րանք չի տես­նում, չկա որևէ ուժ, ո­րով կցան­կա­նան ի­րեն փո­խա­րի­նել։ Ա­վե­լին, ե­թե նրա ընդ­դի­մա­խոս­ներն էլ նախ­կին իշ­խա­նու­թյուն­ներն են ու նրանց հետ կա­պակց­ված ան­ձինք, Նի­կոլ Փա­շի­նյա­նը էլ ա­վե­լի հան­գիստ կա­րող է լի­նել, քա­նի որ ժո­ղո­վուր­դը նախ­կին նա­խա­գահ­նե­րի դեմ­քով քա­ղա­քա­կան ու­ժե­րին դեռ չի ըն­դու­նում։ Այ­սինքն, Փա­շի­նյա­նը շա­հե­կան վի­ճա­կում է, ե­թե նրան ընդ­դի­մու­թյուն են Սերժ Սարգ­սյա­նը և Ռո­բերտ Քո­չա­րյա­նը կամ նրանց հետ նույ­նաց­վող ան­ձինք։ Ան­կախ վեր­ջի­նե­րիս ին­տե­լեկ­տուալ մա­կար­դա­կից, պատ­րաստ­վա­ծու­թյու­նից ու զար­գա­ցա­ծու­թյու­նից այս պա­հին նման ընդ­դի­մու­թյու­նը հա­սա­րա­կու­թյա­նը մեր­ժե­լի է։


Այս ի­րա­վի­ճա­կում կամ պետք է թարմ ու­ժեր ստեղծ­վեն ու աս­պա­րեզ գան ¥զերծ նախ­կին­նե­րի «պի­տա­կից»¤, կամ Փա­շի­նյա­նի հան­դեպ վս­տա­հու­թյու­նը հաս­նի զրո­յա­կան մա­կար­դա­կի, երբ ցան­կա­ցած ուժ՝ նախ­կին կամ ներ­կա, հեշ­տու­թյամբ կտա­պա­լի նրան։ Ան­շուշտ, բա­վա­կան հա­րա­բե­րա­կան է «թարմ ուժ» ա­սա­ծը, քա­նի որ Հա­յաս­տա­նը փոքր եր­կիր է, բո­լո­րը բո­լո­րի հետ կա­պեր ու­նեն և ինչ-որ ժա­մա­նակ հա­մա­գոր­ծակ­ցել են։ Այս ի­րա­վի­ճա­կում պե­ղել ու գտ­նել «մաք­րա­մա­քուր» քա­ղա­քա­կան դեմ­քեր, ո­րոնք ոչ մի ա­ռու­մով խո­ցե­լի չեն, գրե­թե անհ­նար է։ Առն­վազն պետք է ու­նե­նալ այ­սօր­վա իշ­խա­նու­թյան կադ­րե­րից, ո­րոնք ոչ ճա­նա­պարհ են ան­ցել, ոչ կա­ռա­վա­րել գի­տեն, ոչ հաս­կա­նում են, թե ինչ կար­գա­վի­ճակ են զբա­ղեց­նում, ոչ էլ երկ­րին ու պե­տու­թյանն են պի­տա­նի։ Այ­սինքն, նրանց քա­ղա­քա­կան գոր­ծիչ հա­մա­րե­լը մեծ սխալ կլի­նի։ Բա­վա­կան բարդ գործ է հա­յաս­տա­նյան այ­սօր­վա ի­րա­կա­նու­թյու­նում գտ­նել իս­կա­կան քա­ղա­քա­կան դեմ­քե­րի, ո­րոնց շուրջ կա­րե­լի է ձևա­վո­րել հան­րու­թյան վս­տա­հու­թյու­նը վա­յե­լող ընդ­դի­մա­դիր բևեռ։


Ինչ վե­րա­բե­րում է Փա­շի­նյա­նի վար­կանի­շի անկ­մա­նը և նրա տա­պալ­մա­նը, սա ան­խու­սա­փե­լի է։ Մենք, ցա­վոք, է­լի կանգ­նե­լու ենք վա­տի ու վատ­թա­րա­գույ­նի ընտ­րու­թյան առջև։ Ինչ­պես տա­րիու­կես ա­ռաջ, մարդ­կանց կր­կին չի հե­տաք­րք­րի, թե ով­քեր են հար­թա­կում կանգ­նած­նե­րը, կարևո­րը գոր­ծող իշ­խա­նու­թյու­նից ա­զատ­վելն է։ ՈՒ հա­սա­րա­կու­թյու­նը նո­րից նույն շր­ջապ­տույ­տի մեջ է հայ­տն­վե­լու։ Նա­խորդ վա­տին մեր­ժե­լով, ա­վե­լի վա­տին է բե­րե­լու։


Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

Դիտվել է՝ 2952

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ