Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

ՈՒմ ինչ էր ու­զում հաս­կաց­նել

ՈՒմ ինչ էր ու­զում հաս­կաց­նել
22.11.2019 | 00:12

Գյում­րու նախ­կին քա­ղա­քա­պետ, ԲՀԿ խմ­բակ­ցու­թյան ան­դամ Վար­դան Ղու­կա­սյա­նը վեր­ջին օ­րե­րին մա­մու­լի ու­շադ­րու­թյան կենտ­րո­նում է։ Նի­կոլ Փա­շի­նյանն ան­գամ նրան սպառ­նաց պա­տե­րին ծե­փել, «պառ­կը­ցը­նել» աս­ֆալ­տին, սա­կայն բո­լո­րի ու­շադ­րու­թյու­նից վրի­պեց Ղու­կա­սյա­նի հայ­տա­րա­րու­թյու­նից մի հե­տաքր­քիր դր­վագ։ Միա­սե­ռա­կա­նու­թյան դեմ խո­սող Ղու­կա­սյանն այս ան­գամ ա­սաց. «Իսկ Դուք գի­տե՞ք, որ Պապ թա­գա­վո­րը գեյ է ե­ղել»։ Ա­ռա­ջին հա­յաց­քից թվում է` ար­տա­ռոց ո­չինչ չկար գյում­րե­ցի պատ­գա­մա­վո­րի պատ­մա­կան վեր­հու­շի մեջ մինչ այն պա­հը, երբ հի­շում ենք, որ Նի­կոլ Փա­շի­նյանն է ա­նընդ­հատ ի­րեն հա­մե­մա­տում Պապ թա­գա­վո­րի հետ։ Փա­շի­նյա­նը նույ­նիսկ իր իշ­խա­նու­թյան շր­ջա­նը հա­մե­մա­տել է Պապ թա­գա­վո­րի կա­ռա­վար­ման տա­րի­նե­րի հետ։ Հի­մա հարց՝ ի՞նչ նկա­տի ու­ներ Ղու­կա­սյա­նը, երբ հա­յոց թա­գա­վոր­նե­րից հենց Պա­պին ա­ռանձ­նաց­րեց ու նրան հա­մա­րեց գեյ։ Տես­նես ու՞մ, ի՞նչ էր ու­զում հաս­կաց­նել։

Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

Դիտվել է՝ 3069

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ