Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

«Ար­դեն եր­գում ա»

«Ար­դեն եր­գում ա»
13.12.2019 | 00:05
Մինչ օր­վա իշ­խո­ղը` աս­ֆալ­տփ­ռիչ, պատ­ծե­փիչ, վզբռ­նիչ, թա­թի­կակ­տրիչ գոր­ծու­նեու­թյան ա­րանք­նե­րում կսկ­սի գրել իր և «ժո­ղովր­դի» «նյու-ջին­գլ­զը», ո­րի ներ­քո էլ (կան­խա­տե­սենք չեր­չի­լա­բար) կար­ծում ենք` ըն­տա­նյոք կպա­րեն 700-հա­զա­րա­նոց տո­նա­ծա­ռի տակ` Ա­մա­նո­րի գի­շե­րը, մենք շատ ա­րագ անդ­րա­դառ­նանք աշ­խար­հա­քա­ղա­քա­կան թրենդ­նե­րին, ամ­րագ­րե­լու` խա­ղը մա­սամբ փոխ­վում է կամ, ե­թե կու­զեք, հաս­կա­նա­լի դառ­նում ու «զու­լալ­վում»:
Նկա­տի ու­նենք Լավ­րո­վի ա­մե­րի­կյան այ­ցը: Ընդ ո­րում, գո­նե մեզ հա­մար բա­վա­կա­նին դի­տար­ժան փու­լում, երբ ա­վարտ­վել էր բրա­տիս­լա­վյան հան­դի­պու­մը հա­կա­մար­տող եր­կր­նե­րի նա­խա­գահ­նե­րի միջև և ըն­դուն­վել նույն Լավ­րո­վի ար­ձա­նագ­րած` հն­գա­կողմ հայ­տա­րա­րու­թյու­նը: Բայց` հեր­թով:
Եր­կու տար­վա ընդ­հա­տու­մով ԱՄՆ մեկ­նած Լավ­րո­վի այ­ցը հա­մա­րենք ե­թե ոչ պատ­մա­կան, ա­պա` հաս­տա­տա­պես նշա­նա­յին: Փոմ­փեո­յի հետ նրա ա­սու­լի­սը տվեց շատ հար­ցե­րի պա­տաս­խան­ներ, ընդ ո­րում ա­սու­լի­սի լր­ջու­թյու­նը, թի­րա­խա­վո­րում­նե­րը ե­կան ա­սե­լու, որ Մեր­ձա­վոր Արևել­քում Բժե­զինս­կու մար­շալ-պլա­նի կեն­սա­գոր­ծու­մից հե­տո քի­սին­ջե­րյան փոխլ­րաց­ման քա­ղա­քա­կա­նու­թյան ժամն է կար­ծես գա­լիս: Հի­շեց­նենք` Պու­տի­նի «մտե­րիմ ըն­կեր» Քի­սին­ջե­րի աշ­խար­հի միաս­նա­կա­նու­թյան մո­դե­լը` ա­ռա­վել մաս­նակ­ցու­թյան գա­ղա­փա­րի, այս­պես ա­սած` «երկ­խո­սե­լու» նյու-գլո­բա­լիս­տա­կան մո­տե­ցում­նե­րի վրա է հիմն­ված: Այլ կերպ ա­սած, նրա տես­լա­կա­նում է ԱՄՆ-Ռու­սաս­տան-Չի­նաս­տան ե­ռյա­կի «կա­ռու­ցու­մը», ին­չի շուրջ էլ բա­նակ­ցել են ոչ միայն Լավ­րովն ու Փոմ­փեոն, այլև, կար­ծում ենք, իմ­պիչ­մեն­տի տակ հայտ­նված Թրամփն ու Լավ­րո­վը: Հաս­կա­նա­լի է` Թրամ­փի հա­մար ձեռք­բե­րում կլի­նի, ե­թե կա­րո­ղա­նա, այս­պես ա­սած, «մի­ջու­կա­յին» նոր պայ­մա­նագ­րի «հայ­րը» դառ­նալ այդ ե­րեք եր­կր­նե­րի միջև, ինչն էլ նրան կփր­կի իմ­պիչ­մեն­տի ճի­րան­նե­րից (չնա­յած ա­սում են` ա­ռաձ­նա­պես վտանգ էլ չկա), և նա կմտ­նի պատ­մու­թյան դա­սագր­քե­րի մեջ: Ե­թե...
Ի­հար­կե, այս ա­մե­նը կա­րե­լի էր և դի­տար­կել գլո­բա­լիստ­ներ-պահ­պա­նո­ղա­կան­ներ հա­մաշ­խար­հա­յին թրեն­դի «ա­կունք­նե­րում», սա­կայն բո­լո­րը հա­վա­քենք մեկ ծրա­րում և ար­ձա­նագ­րենք` ար­տիս­տիզ­մի, հա­մաշ­խար­հա­յին վե­րա­բաշ­խում­նե­րի այս խա­ղում Հա­յաս­տա­նը, մեծ հաշ­վով, ոչ մի դեր, ան­գամ բեք-վո­կա­լում, չու­նի:
Ինչ վե­րա­բե­րում է այս մեծ «աղ­մու­կի» մեջ Ղա­րա­բա­ղյան խնդ­րին, այն կախ­ված է Ի­րա­նի նկատ­մամբ նույն գլո­բալ խա­ղա­ցող­նե­րի մո­տե­ցում­նե­րից: Ընդ ո­րում, մեծ աշ­խար­հը կար­ծես դեռ չի կողմ­նո­րոշ­վել կամ չի բա­ցում իր խա­ղա­քար­տե­րը Ի­րա­նի հաշ­վով:
Բո­լոր դեպ­քե­րում, ինչ է կա­տար­վում այս պա­հին Հա­յաս­տա­նի և Ար­ցա­խի շուրջ, Ղա­րա­բա­ղյան բա­նակ­ցա­յին «գետ­նին» վրա: Կա­րե­լի էր շատ դա­ժան լի­նել և մեկ ար­ձա­նագր­մամբ ա­վար­տել հար­ցադ­րու­մը. եր­կի­րը, ո­րի իշ­խո­ղը զբաղ­ված է «երգ գրե­լով»` հա­մաշ­խար­հա­յին այս ա­մե­հի շար­ժե­րի մեջ, որևէ հա­վակ­նու­թյուն, որևէ «փայ» աշ­խար­հի «ճոխ սե­ղա­նից» չի կա­րող ու­նե­նալ, բա­ցի ին­ֆան­տիլ, չտե­սա­յին` ըն­տա­նե­կան բարձ­րա­ձայ­նում­նե­րից, երկ­րի ու Ղա­րա­բա­ղի շուրջ կեղծ օ­րա­կար­գեր ձևա­վո­րե­լուց:
Հի­մա ի­մաստ ու­նի՞ անդ­րա­դառ­նալ այս մեծ խա­ղում հա­կա­ռա­կորդ Ադր­բե­ջա­նի (իսկ Թուր­քիա­յի ու նրա` Հա­յաս­տա­նը, ինչ­պես Սի­րիան, օ­դա­յին հար­ված­նե­րի են­թար­կե­լու 2016 թ. պլա­նին անդ­րա­դառ­նա­լու անհ­րա­ժեշ­տու­թյուն ընդ­հան­րա­պես չկա) այն մո­րա­տո­րիու­մին, ո­րով վեր­ջինս գծեց իր տես­լա­կա­նը` հան­դեպ եր­գող, պա­րող, մու­ղա­մի հրա­վեր­ներ ա­նող Հա­յաս­տա­նի, ո­րը բա­ցա­ռա­պես բարձ­րա­ձայ­նում է «խա­ղա­ղա­սի­րու­թյան», ա­զե­րի բլո­գե­րին հա­յոց ե­կե­ղե­ցում «տեղ տա­լու», բա­նա­կը թու­լաց­նե­լու, Ղա­րա­բա­ղը ցայս կան­գուն պա­հած նախ­կին նա­խա­գահ­նե­րին բան­տե­լու, գե­նե­րա­լի­տե­տը իզ­գո­յաց­նե­լու, կա­յա­ցած կու­սակ­ցու­թյուն­նե­րը հո­ղան­ցե­լու մա­սին:
Ինչ է վեր­ջա­պես հա­յոց իշ­խո­ղի ու­զա­ծը, և ին­չի է պատ­րաս­տում նա եր­կու հայ­կա­կան պե­տու­թյուն­նե­րը: Դժ­վար է ա­սել: Շատ դժ­վար, ո­րով­հետև այդ ա­մե­նից բխող ա­ռա­ջին եզ­րա­կա­ցու­թյունն ան­չափ դա­ժան կա­րող է լի­նել:
Եվ այ­նու­հան­դերձ, քթի տակ է արտ­գործ­նա­խա­րար­նե­րի նոր հան­դի­պու­մը` գա­լիք տար­վա սկզ­բին: Նկա­տենք` այդ հան­դի­պու­մը տե­ղի կու­նե­նա վե­րը շա­րադր­ված` Թրամփ-Լավ­րով նոր «աս­քից» հե­տո, և շեշ­տադ­րում­ներն այս ան­գամ բո­լո­րո­վին այլ և շատ ա­վե­լի կոնկ­րետ կա­րող են լի­նել: Պար­տադ­րան­քը` նույն­պես:
Կեն­թարկ­վի՞ այդ պար­տադ­րան­քին հայ­կա­կան կող­մը (ադր­բե­ջա­նա­կան կող­մը չի են­թարկ­վի, դրա հա­մար էլ չենք հարց­նում` ել­նե­լով իր ա­հա­վոր կոշ­տաց­րած դիր­քո­րո­շու­մից):
Ոչ, Հա­յաս­տա­նը նույն­պես չի գնա դրան:
Ե՞վ: Ե­թե պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րը մեծ աշ­խար­հում պինդ ու կա­յա­ցած են: Տես` Աբ­խա­զիան և Օ­սիան: Տես` Ղրի­մը՝ այդ եր­կր­նե­րում կա­յա­ցած գու­նա­վոր հե­ղա­փո­խու­թյուն­նե­րից հե­տո:
Կար­մեն ԴԱՎ­ԹՅԱՆ
Դիտվել է՝ 4398

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ