Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Կեր­պար­վեստ կենտ­րո­նի» գու­նա­գեղ հայ­տը

«Կեր­պար­վեստ կենտ­րո­նի» գու­նա­գեղ հայ­տը
13.12.2019 | 00:34
Ձեռ­քիս տակ է «Կեր­պար­վեստ կենտ­րոն» ամ­սագ­րի ազ­դօ­րի­նա­կը։ Այն լույս կըն­ծայ­վի ա­ռա­ջի­կա օ­րե­րին։ Հիմ­նա­դիր և խմ­բա­գիր Վրեժ Ա­ռա­քե­լյանն ան­ծա­նոթ չէ կեր­պար­վես­տա­սեր հան­րու­թյա­նը, քա­նի որ եր­կար տա­րի­ներ խմ­բագ­րել է Հաաս­տա­նի նկա­րիչ­նե­րի միու­թյան «Կեր­պար­վեստ» պար­բե­րա­կա­նը, ո­րի հրա­տա­րա­կու­մը` ֆի­նանս­նե­րի բա­ցա­կա­յու­թյամբ պայ­մա­նա­վոր­ված, ա­վարտ­վեց 2014-ի աշ­նա­նը։
«Կեր­պար­վեստ կենտ­րո­նի» տնօ­րենն է Ար­տակ Ա­վա­գյա­նը, ո­րը հրա­տա­րակ­չա­կան գոր­ծի մեծ փորձ ու­նի, պա­տաս­խա­նա­տու քար­տու­ղարն է ար­վես­տա­բան Սիլ­վիա Մա­նու­չա­րյա­նը։ Խմ­բագ­րա­կան խոր­հր­դում ճա­նաչ­ված ա­նուն­ներ են` մշա­կու­թա­բան Գա­գիկ Մա­նա­սյան, ար­վես­տա­բան­ներ Մար­տին Մի­քա­յե­լյան և Զա­ռա Մա­լո­յան։
Թեր­թում ենք ամ­սա­գի­րը, ո­րը կազմ­ված է խո­րագ­րե­րից։ «Վրձ­նա­հար­ված գր­չով» խո­րագ­րում խմ­բա­գի­րը զու­գա­հեռ­ներ է քա­շում հայ կեր­պար­վես­տի խոր­հր­դա­յին և նո­րան­կա­խա­կան շր­ջա­փու­լե­րի միջև, ինչն ար­տա­հայտ­ված է նյու­թի վեր­նագ­րում` «Հայ կեր­պար­վես­տը մուր­ճի և ման­գա­ղի միջև»։ «Գեղ­խոր­հուրդ» խո­րագ­րում հե­տաքր­քիր ա­ռա­ջարկ է ներ­կա­յաց­վում հան­րա­յին քն­նարկ­ման հա­մար. վե­րաի­մաս­տա­վո­րել օ­պե­րա­յա­մերձ Ֆրան­սիա­յի հրա­պա­րա­կը, օ­տա­րել «նկար­չի», մի­ջա­վայ­րին իր չա­փե­րով ան­հա­րիր քան­դա­կը և դրա տե­ղում ստեղ­ծել Ֆրան­սիա­յի Հան­րա­պե­տու­թյան ե­ռա­գույն, գրա­նի­տյա դրո­շը։ Երկ­րորդ ա­ռա­ջար­կը ոչ պա­կաս ու­շագ­րավ է. վերս­տեղ­ծել գե­ղար­վես­տա­կան մա­տե­նա­նի­շի (գրա­պի­տակ, էքս­լիբ­րիս) մշա­կույ­թը, հաշ­վի առ­նե­լով, որ հան­րա­պե­տու­թյու­նում գր­քի տպագ­րու­թյունն աս­տի­ճա­նա­բար աշ­խու­ժա­նում է։ «Հայ դա­սա­կան­ներ» է­ջում ներ­կա­յաց­վել է վաս­տա­կա­վոր նկա­րիչ Ար­շամ Շա­հի­նյա­նի «Տիգ­րան Չու­խա­ճյան» ար­ձա­նը։ «Մե­կե­նա­սյան վե­րած­նունդ» նյու­թով ամ­սա­գի­րը փոր­ձում է 3-րդ հան­րա­պե­տու­թյու­նում վե­րա­կանգ­նել ար­վես­տի մե­կե­նա­սու­թյան ա­վան­դույ­թը` հղում կա­տա­րե­լով նշա­նա­վոր մե­կե­նաս­ներ Ա­լեք­սանդր Ման­թա­շյա­նի, Մի­քա­յել Ա­րա­մյան­ցի, Գա­լուստ Գյուլ­բեն­կյա­նի և Տիգ­րան Խան-Քե­լե­կյա­նի գոր­ծու­նեու­թյա­նը, ստեղ­ծե­լով «Հայ կեր­պար­վես­տի մե­կե­նաս» պատ­վո ա­տյա­նը, սպա­սե­լով մեր օ­րե­րի կեր­պար­վես­տի մե­կե­նաս­նե­րի արթ­նաց­մա­նը։ «Մշա­կու­թա­յին տա­րածք` ի հի­շա­տակ Դե­րե­նիկ Դե­միր­ճյա­նի» հոդ­վա­ծում Դե­րե­նիկ Դե­միր­ճյանն տուն-թան­գա­րա­նի վա­րիչ Կա­րի­նե Ռա­ֆա­յե­լյա­նը ա­ռա­ջար­կում է գրո­ղի` թան­գա­րա­նում գտն­վող ար­ձա­նը (հե­ղի­նակ` Սամ­վել Ղա­զա­րյան) թան­գա­րա­նից դուրս բե­րել և տե­ղա­կա­յել հան­դի­պա­կաց հատ­վա­ծում, այն վե­րա­ծե­լով պու­րա­կի, այն­տեղ տե­ղադ­րե­լով նշա­նա­վոր դա­սա­կա­նի հան­րա­հայտ հե­րոս­նե­րի ար­ձան­ներն ու քան­դակ­նե­րը։
«Պան­նո» խո­րագ­րում կեր­պար­վես­տի հայ վար­պետ­ներն են արժևոր­վել` Հա­կոբ Կո­ջո­յա­նը, Ժան Իհ­մա­լյա­նը, Արևշատ Ա­վա­գյա­նը, Փա­րա­վոն Միր­զո­յա­նը, Ա­րամ Դով­լա­թյա­նը և Մի­քա­յել Հա­րու­թյու­նյա­նը։
«Տե­սու­թյուն և այլն...» խո­րագ­րում «Չէ՞ որ դու` ես եմ» հոդ­վածն է ներ­կա­յաց­նում Գա­գիկ Մա­նա­սյա­նը, Սիլ­վիա Մա­նու­չա­րյա­նը հե­ղի­նակն է «Ան­թի­լիա­սում պահ­վող հայ­կա­կան ար­ծա­թա­գոր­ծու­թյան նմուշ­նե­րը» հոդ­վա­ծի։ «Ե­րեք սե­րունդ» խո­րագ­րում ներ­կա­յաց­ված է «Գաս­պա­րյան­ներ» նյու­թը։ Ի­րենց հա­վա­քա­ծու­նե­րից նմուշ­ներ են ներ­կա­յաց­րել բարձր ար­վես­տի «Շեդևր» կենտ­րո­նը և «Գրի­գո­րյան» ցու­ցաս­րա­հը։
Այլ գրա­վիչ և ար­դիա­կան հրա­պա­րա­կում­ներ էլ կան «Կեր­պար­վեստ կենտ­րո­նում», ո­րոնց հետ ծա­նո­թա­նա­լու նպա­տա­կով ուղ­ղա­կի պետք է ձեռք բե­րել ամ­սա­գի­րը։
Ար­մի­նե ՍԱՐԳ­ՍՅԱՆ
Դիտվել է՝ 5674

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ