Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Մար­դը պա­տիվ ու­ներ և չհաս­կա­ցավ. հա­վա­սար­վեց ան­բան ա­նա­սուն­նե­րին ու նման­վեց նրանց

Մար­դը պա­տիվ ու­ներ և չհաս­կա­ցավ. հա­վա­սար­վեց ան­բան ա­նա­սուն­նե­րին ու նման­վեց նրանց
14.01.2020 | 00:15
Մար­դը շուտ մո­ռա­ցավ այն փառ­քը, որ ու­ներ դրախ­տում, և փու­թաց ա­նար­գե­լու այն պա­տի­վը, որ ստա­ցել էր իր հո­գում Աստ­ծո պատ­կե­րի դրոշ­մով:
Վսեմ նպա­տակ­ներ էր հե­տամ­տում, նվաստ նկր­տում­նե­րից հա­լա­ծա­կան` գլոր­վեց, ըն­կավ ան­բան ա­նա­սուն­նե­րի ոտ­քե­րի տակ: Իր և նրանց միջև նմա­նու­թյուն տե­սավ, նրանց պատ­կե­րը դրոշ­մեց իր հո­գում և սկ­սեց պաշ­տել ու մե­ծա­րել, աստ­վա­ծաց­նել ու եր­կր­պա­գել: Մո­լոր­ված մար­դուն իր ու­նայ­նա­միտ ըն­թաց­քից դարձ­նե­լու և իր նվաստ ու ստոր վի­ճա­կից վեր հա­նե­լու հա­մար Աստ­ված մեզ այ­ցե­լեց Հի­սուս Քրիս­տո­սով «Ով Աստ­ծու կեր­պա­րան­քով էր, բայց Աստ­ծուն հա­վա­սար լի­նե­լը հափշ­տա­կու­թյուն չհա­մա­րեց, այլ իր ան­ձը ու­նայ­նաց­րեց՝ ծա­ռա­յի կեր­պա­րանք առ­նե­լով, մարդ­կանց նման լի­նե­լով և մար­դու կեր­պա­րան­քով խո­նար­հեց­րեց ինքն ի­րեն՝ հնա­զանդ լի­նե­լով մինչև մահ և այն էլ մահ­վան՝ խա­չի վրա: Դրա հա­մար էլ Աստ­ված նրան ա­ռա­վել բարձ­րաց­րեց և նրան շնոր­հեց մի ա­նուն, որ վեր է, քան ա­մեն ա­նուն, որ­պես­զի Հի­սուս Քրիս­տո­սի ա­նու­նով խո­նարհ­վի ա­մեն ծունկ՝ լի­նի թե՛ երկ­նա­վոր­նե­րի, թե՛ երկ­րա­վոր­նե­րի և թե՛ սան­դա­րա­մե­տա­կան­նե­րի. և ա­մեն լե­զու խոս­տո­վա­նի, թե Հի­սուս Քրիս­տոս Տե՛ր է՝ ի փառս Հայր Աստ­ծու» (Փիլ. 2;6-11): Քրիս­տոս խո­նարհ­վե­լով փառք ձեռք բե­րեց: Նա, մարդ դառ­նա­լով, չս­տո­րա­ցավ, չն­վաս­տա­ցավ, այլ խո­նարհ­վեց մինչև խա­չի մահ և խո­նարհ­վե­լով ա­ռա­վել բարձ­րաց­վեց: Իսկ մար­դը, ան­բան ա­նա­սուն­նե­րին հա­վա­սար­վե­լով, չխո­նարհ­վեց և չփա­ռա­վոր­վեց, այլ նսե­մա­ցավ ու ան­պատվ­վեց, ո­րով­հետև մար­դը ստեղծ­վել էր Աստ­ծո պատ­կե­րով: Այ­նինչ ա­նա­սու­նը մար­դու պատ­կե­րով չէր ստեղծ­վել: Եվ որ­պես­զի մար­դը, կարևո­րե­լով խո­նար­հու­թյու­նը, իր մեջ վե­րա­կանգ­նի նա­խա­տիպ պատ­կե­րը, ա­ռա­քյա­լը հոր­դո­րում է. «Մի՛ ա­րեք որևէ բան հա­կա­ռա­կու­թյան ո­գով, ոչ էլ որևէ բան՝ սնա­պար­ծու­թյամբ, այլ խո­նար­հու­թյամբ մեկդ մյու­սին ա­վե­լի լա՛վ հա­մա­րե­ցեք, քան ինք­ներդ ձեզ: Միայն ձեր շա­հը մի՛ փնտ­րեք, այլ յու­րա­քան­չյուր ոք՝ ըն­կե­րոջ շահն էլ: Ձե­զա­նից յու­րա­քան­չյու­րը թող խոր­հի այն, ինչ որ կա Քրիս­տոս Հի­սու­սի մեջ» (Փիլ. 2;3-5):
Սա­կայն մար­դը մեր­ժեց նաև հի­շո­ղու­թյան թար­մա­ցու­մը, ո­րով­հետև ոչ թե ի­րե­րի բե­րու­մով կամ ստի­պո­ղա­բար, այլ կա­մո­վին էր թաղ­վել ան­հու­շու­թյան խա­վա­րի մեջ: Դար­վի­նի նեո­հե­թա­նո­սա­կան թե­զով է՛լ ա­ռա­վել սփոփ­վեց ու խրա­խուս­վեց, սր­տապ­նդ­վեց ու ոգևոր­վեց ու ի­րեն հռ­չա­կեց ան­բան ա­նա­սուն­նե­րի մեծ եղ­բայր: Նա ոչ միայն սոսկ ևս մեկ ան­գամ հրա­ժար­վեց իր աստ­վա­ծա­տուր պատ­վից, այլև ի բաց մեր­ժեց իր լի­նե­լիու­թյունն ընդ­հան­րա­պես, ո­րով­հետև մար­դը ու­նի գո­յու­թյան մեկ կերպ: Շան մեծ եղ­բայ­րը կա­րող է լի­նել մեկ այլ մեծ շուն, բայց ոչ մար­դը: Ոչ այս ի­րա­կան կյան­քում, ոչ ա­ռա­վել ևս պատ­րան­քա­յին հա­ջորդ կյան­քե­րում մար­դը չի կա­րող գո­յատևել այլ` ոչ մարդ­կա­յին կեր­պի մեջ, նա կամ մարդ է, կամ մարդ չէ: Ան­կյալ վի­ճա­կի փո­փո­խու­մը կամ կեր­պի մեջ վե­րա­կանգ­նու­մը կա­տար­վում է միայն մեկ ան­գամ` մկր­տու­թյամբ ստաց­ված շնորհ­նե­րով, և նախ­կին ան­կա­տար վի­ճա­կին վե­րա­դար­ձը` ըն­դա­մե­նը այդ շնորհ­նե­րից հրա­ժա­րու­մով:
Լի­լիթ ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱՆ
Գո­րիս
Դիտվել է՝ 1310

Մեկնաբանություններ