Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Իրանը մտադիր չէ որևէ մեկին փոխանցել խոցված Boeing-ի սև արկղերը

Իրանը մտադիր չէ որևէ մեկին փոխանցել խոցված Boeing-ի սև արկղերը
20.01.2020 | 13:34

Իրանը մտադիր չէ որևէ մեկին փոխանցել սխալմամբ խոցված օդանավի սև արկղերը՝ հայտարարել է Իրանի հետաքննիչ Հասար Ռեզաեֆարը իրանական հեռուստատեսությամբ։ Հունվարի 8-ին «Ուկրաինայի միջազգային ավիաուղիների» օդանավի կործանման հետևանքով 176 մարդ է զոհվել։ Մի քանի օր շարունակված հերքումներից հետո Իրանն ընդունել է, որ իր զինված ուժերն են «ոչ միտումնավոր» խոցել Boeing-737-ը։ Երեկ Ուկրաինա են տեղափոխել ավիաաղետի հետևանքով զոհված 11 ուկրաինացիների դիերը։ Կանադան հերթական անգամ խնդրել է հնարավորինս արագ փոխանցել սև արկղերը Ֆրանսիային կամ Ուկրաինային։ Կանադայի ԱԳ նախարար Ֆրանսուա Ֆիլիպ Շամպայնի պնդմամբ՝ դրանք պետք է ուսումնասիրվեն այնտեղ, որտեղ մասնագետներ կան և որտեղ կկատարվի թափանցիկ աշխատանք։

Դիտվել է՝ 454

Մեկնաբանություններ