«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Վլադիմիր Զելենսկի. Ես հրեական արյուն ունեմ, և ես նախագահ եմ

Վլադիմիր Զելենսկի. Ես հրեական արյուն ունեմ, և ես նախագահ եմ
20.01.2020 | 14:04

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Իսրայել այցից առաջ հարցազրույց է տվել The Times of Israel-ին: Լրագրողը հարցրել է, թե մտավախություն չունի, որ ուկրաինացի ազգայնականները կբողոքեն երկրում Հոլոքոստի հիշատակման դեմ և նշել է, որ Սիմոն Վիզենտալի անվան կենտրոնի իսրայելական գրասենյակի ղեկավար Էֆրաիմ Զուրոֆի խոսքով` «հազարավոր ուկրաինացիներ մասնակցել են Հոլոքոստի հանցագործություններին»: Զելենսկին ի պատասխան նշել է, որ Ուկրաինան, ըստ Pew Research Center-ի հարցման, հակասեմականության ամենցածր ցուցանիշն ունի Եվրոպայում: «Ես հրեական արյուն ունեմ: Եվ ես նախագահ եմ: Եվ դա ոչ ոքի չի հուզում, այնպես չէ՞: Ոչ ոքի գործը չէ: Ոչ ոք ինձ այդ մասին չի հարցնում: Իհարկե, Ուկրաինայում, ինչպես և ամբողջ աշխարհում, ներկայում և անցյալում կան որոշակի տոկոսի մարդիկ, որ իրենց ազգից բացի ոչ ոքի չեն տեսնում: Նույնը տեղի ունեցավ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ ֆաշիստական Գերմանիան օկուպացրել էր Ուկրաինան: Նման բարդ վերաբերմունք ցուցաբերվել էր նաև խորհրդային ժամանակ: Մենք բոլորս գիտենք: Բայց հիմա մենք նաև շատ լավ գիտենք, որ հակասեմականության ամենացածր մակարդակն Ուկրաինայում է: Իհարկե, մենք ունենք ծայրահեղ տրամադրված մարդկանց քանակ, բայց դա շատ քիչ է: Այդ իսկ պատճառով ես չեմ վախենում Բաբի Յառում հուշահամալիրի կառուցման դեմ բողոքից»,- նշել է Զելենսկին:


Լրագրողի հարցին, թե ինչպիսի ավանդույթներ են եղել Ուկրաինայի նախագահի ընտանիքում` հրեական, թե ուղղափառ, Զելենսկին պատասխանել է, որ իրենց ընտանիքը եղել է սովորական խորհրդային հրեական ընտանիք` շեշտելով, որ խորհրդային հրեաները մեծ մասամբ հավատացյալ չէին, քանի որ Խորհրդային Միությունում կրոն որպես այդպիսին չի եղել:

Դիտվել է՝ 1441

Մեկնաբանություններ