Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Թրամփը մտադիր է խստացնել վիզայի տրամադրման կանոնները

Թրամփը մտադիր է խստացնել վիզայի տրամադրման կանոնները
20.01.2020 | 14:05

Սպիտակ տունը մտադիր է ինքնաբերաբար ամերիկյան քաղաքացիություն ստանալու նպատակով ԱՄՆ տեղափոխվող և այնտեղ ծննդաբերող օտարերկրացի կանանց համար խստացնել վիզայի տրամադրման կանոնները, հայտնում է Axios պորտալը` հղում տալով նախագահական վարչակազմի ներկայացուցիչների հայտարարություններին: Ծնվելու իրավունքով քաղաքացիության տրամադրումը երաշխավորվում է ԱՄՆ Սահմանադրության 14-րդ լրացումով: Այս դրույթը նախագահ Դոնալդ Թրամփը «բացահայտ ծիծաղելի» է համարել: «Փոփոխությունները կօգնեն լուծել ազգային անվտանգության հետ կապված հարցերը և «ծննդային զբոսաշրջության» հետ կապված իրավունքի կիրառման ռիսկերը, ինչպես, օրինակ, այդ ոլորտում քրեական գործունեությունը»,- լրատվամիջոցին հայտնել են Սպիտակ տնից: Կփոխվեն զբոսաշրջային և գործնական նպատակներով կարճաժամկետ մեկնման համար դիմած անձանց В տեսակի վիզաների տրամադրման կանոնները:

Պետդեպարտամենտի աշխատակիցները կկարողանան մերժել փաստաթղթի տրամադրումը, եթե կարծեն, որ դիմողը երեխայի համար քաղաքացիություն ստանալու նպատակով է ծրագրում մուտք գործել երկիր: Թրամփի վարչակազմը կարծում է, որ վիզա տրամադրող մասնագետները համապատասխան որակավորում ունեն` դիմողների նման մտադրությունները կռահելու համար: Ներգաղթի հետազոտությունների կենտրոնի համաձայն` ԱՄՆ-ում տարեկան մոտ 33 հազար օտարերկրացի երեխա է ծնվում:

Դիտվել է՝ 426

Մեկնաբանություններ