Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Վահան Կոստանյան. Ընտանիքի անդամների թիրախավորումը և նման կեղտոտ գործիքակազմը չի կարող մեզնում տեղ ունենալ

Վահան Կոստանյան. Ընտանիքի անդամների թիրախավորումը և նման կեղտոտ գործիքակազմը չի կարող մեզնում տեղ ունենալ
27.01.2020 | 13:07

Երբ ասում ենք` ատելության խոսքը տեղ չունի մեզնում, դա հավասարապես և անգամ առաջին հերթին վերաբերում է ՔՊ անդամներին, Facebook- ում գրել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի օգնական Վահան Կոստանյանը: «Վստահ եմ` կուսակցության ղեկավար մարմինը տեղի ունեցածին կտա անհրաժեշտ գնահատական: Ընտանիքի անդամների թիրախավորումը, ատելության խոսքն ու նման կեղտոտ գործիքակազմը չի կարող մեզնում տեղ ունենալ:
#մենքձեզպեսչենք», - գրել է նա:

Դիտվել է՝ 632

Մեկնաբանություններ