Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Իշխա­նու­թ­յան հա­մար ան­ցան­կա­լի «Ոչ»-ը

Իշխա­նու­թ­յան հա­մար ան­ցան­կա­լի «Ոչ»-ը
14.02.2020 | 01:23
Երևում է՝ իշ­խա­նու­թյան հա­մար հան­րաք­վեն իս­կա­կան գլ­խա­ցա­վանք է դառ­նա­լու։ Որ­քան էլ փոր­ձեն հեր­քել, թե դա իշ­խա­նու­թյան վս­տա­հու­թյան հան­րաք­վե չէ, միևնույն է, այն իշ­խա­նու­թյան հա­մար յու­րա­հա­տուկ ին­դի­կա­տոր է լի­նե­լու։ Սա­կայն մինչ այդ երկ­րում քա­ղա­քա­կան ու­ժե­րի դա­սա­վո­րու­թյու­նը «տպա­վո­րիչ» է։ Հս­տակ կա «Ա­յո»-ի քա­ղա­քա­կան թի­մը, ի դեմս իշ­խա­նու­թյան, իս­պառ բա­ցա­կա­յում է «Ոչ»-ի քա­ղա­քա­կան թի­մը։ Խոր­հր­դա­րա­նա­կան և ար­տա­խոր­հր­դա­րա­նա­կան ընդ­դի­մու­թյու­նը կամ հայ­տա­րա­րել է բոյ­կո­տի մա­սին, կամ ընդ­հան­րա­պես չի ցան­կա­նում որևէ ձևով հան­դես գալ այս գոր­ծըն­թաց­նե­րում։ Ստաց­վում է՝ ընդ­դի­մու­թյու­նը չի ցան­կա­նում օ­րի­նա­կա­նաց­նել մի գոր­ծըն­թաց, որն ի սկզ­բա­նե հա­կաօ­րի­նա­կան ու հա­կա­սահ­մա­նադ­րա­կան է ո­րա­կել։ ՈՒ սա խիստ տրա­մա­բա­նա­կան է, հա­կա­ռա­կը` կա­րող էր զար­մա­նա­լի թվալ։
Սա­կայն այս ա­մե­նին զու­գա­հեռ ե­րեկ մի ու­շագ­րավ հայ­տա­րա­րու­թյուն ե­ղավ։ Ի­րա­վա­պաշտ­պան Ռու­բեն Մե­լի­քյա­նը ի­րա­վա­բան­նե­րից կազմ­ված «ՈՉ»-ի շտաբ է ստեղ­ծում, ո­րի նպա­տակն է «ՀՀ քա­ղա­քա­ցի­նե­րին հնա­րա­վո­րու­թյուն տալ հա­վա­սա­րու­թյան հի­մունք­նե­րով հա­սու լի­նե­լու ինչ­պես «Ա­յո», այն­պես էլ «Ա­յո»-ն բա­ցա­ռող մյուս տար­բե­րակ­նե­րը հիմ­նա­վո­րող փաս­տարկ­նե­րին, ՀՀ քա­ղա­քա­ցի­նե­րին և մի­ջազ­գա­յին հան­րու­թյա­նը հնա­րա­վո­րու­թյուն տալ ու­նե­նա­լու վս­տա­հու­թյուն, որ քվեար­կու­թյան ար­դյունք­նե­րը ե­ղել են վե­րահս­կե­լի և բո­ղո­քար­կե­լի»։ Ե­թե մեծ թվով ի­րա­վա­պաշտ­պան­ներ և ի­րա­վա­բան­ներ միա­նան այս նա­խա­ձեռ­նու­թյա­նը, իշ­խա­նու­թյուն­նե­րի հա­մար սա ա­վե­լի վտան­գա­վոր «Ոչ»-ի շտաբ է լի­նե­լու, քան ե­թե բո­լոր ընդ­դի­մա­դիր­նե­րը միա­սին այդ բևե­ռը ձևա­վո­րեին։
Ին­չո՞վ են ի­րա­վա­պաշտ­պա­ներն ա­վե­լի «վտան­գա­վոր»։ Նրանք քա­ղա­քա­կան մար­դիկ չեն, քա­րոզ­չու­թյու­նը տա­նե­լու են զուտ մաս­նա­գի­տա­կան դաշտ, որ­տեղ իշ­խա­նու­թյունն ա­մե­նա­խո­ցե­լին է։ Նրանք նախ­կին իշ­խա­նու­թյուն չեն, որ Նի­կոլ Փա­շի­նյանն ա­մեն ե­լույ­թի ժա­մա­նակ փռի աս­ֆալ­տին, սպառ­նա, հա­կա­պե­տա­կան ուժ ճա­նա­չի։ Սա­կայն ի­րա­վա­բան­ներն էլ մեկ այլ ա­ռու­մով են զի­ջում «Ա­յո»-յին. նրանք չու­նեն իշ­խա­նա­կան լծակ­ներ, վար­չա­կան ռե­սուրս­ներ։ Մեկ այլ ա­ռու­մով էլ «ոչ»-ա­կան­նե­րը խն­դիր ու­նեն. մարդ­կանց սո­վո­րեց­րել ու ըն­տե­լաց­րել են քա­ղա­քա­կան «հեշտ սնն­դին», այն է՝ ա­վե­լի հա­ճույ­քով լսել շրի­շա­կի մա­կար­դա­կից ցածր բա­ռամ­թեր­քով վի­րա­վո­րանք­ներ ընդ­դի­մա­խոս­նե­րի հաս­ցեին, քան լուրջ մաս­նա­գի­տա­կան խոսք, ո­րը պա­հան­ջում է մտ­քի աշ­խա­տանք։
Ան­կախ հան­գա­ման­քից, թե որ­քան քիչ հնա­րա­վո­րու­թյուն­ներ ու­նի ի­րա­վա­պաշտ­պան­նե­րի ու ի­րա­վա­բան­նե­րի ձևա­վո­րած «Ոչ»-ի շտա­բը, ակն­հայտ է, որ նրանք ի­րա­կան քա­րո­զար­շա­վով են զբաղ­վե­լու՝ ներ­կա­յաց­նե­լով հան­րաք­վեի դր­ված հարցն ըստ էու­թյան, ին­չը իշ­խա­նու­թյան պա­րա­գա­յում խիստ կաս­կա­ծե­լի է։
Այս ա­ռու­մով բա­վա­կան հե­տաքր­քիր է լի­նե­լու, թե «Ոչ»-ը որ­քան քվե կս­տա­նա, այ­սինքն՝ հար­ցի մաս­նա­գի­տա­կան, ի­րա­վա­կան լու­ծում­նե­րը Հա­յաս­տա­նի քա­նի քա­ղա­քա­ցու են հու­զում։
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ
Դիտվել է՝ 9805

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ