Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Նյու Վա­ս­յու­կի Հռո­մը»

«Նյու Վա­ս­յու­կի Հռո­մը»
25.02.2020 | 01:08
Ո՞րն է այ­սօր­վա մեր տն­տե­սա­կան զար­գաց­ման ցու­ցա­նի­շը՝ ըստ Նի­կոլ Փա­շի­նյա­նի։ Մար­դիկ 50 եվ­րո­յով կա­րող են գնալ Հռոմ։ Բայց վար­չա­պե­տը տն­տե­սա­կան ա­ռա­ջըն­թա­ցի «փայ­լուն» օ­րի­նա­կի մա­սին իր միտ­քը կի­սատ է թող­նում։ Իսկ որ ՀՀ քա­ղա­քա­ցին 50 եվ­րո­յով հաս­նի Հռոմ, կկա­րո­ղա­նա՞ գո­նե օ­դա­նա­վա­կա­յա­նից դուրս գալ, թե՞ գնում է Հռո­մի օ­դը շն­չի ու հետ գա։ Ա­սենք՝ ա­մի­սը 3 ան­գամ կգ­նա Հռոմ, ինք­նա­թի­ռից կիջ­նի, Հռո­մի օ­դը կշն­չի, աշ­խար­­հա­յաց­քը կընդ­լայ­նի, Եվ­րո­պա կտես­նի ու ան­մի­ջա­պես կվե­րա­դառ­նա։
Իսկ ի­րա­կա­նում ի՞նչ էր ակն­կալ­վում իշ­խա­նա­փո­խու­թյուն ի­րա­կա­նաց­րած իշ­խա­նու­թյու­նից ու Նի­կոլ Փա­շի­նյա­նից։ 2 տա­րի հե­տո ոչ թե կի­սատ-պռատ մի թռիչ­քի մա­սին խո­սի, այլ մարդ­կանց կեն­սա­մա­կար­դա­կի բա­րե­լավ­ման վե­րա­բե­րյալ կոնկ­րետ տվյալ­ներ ներ­կա­յաց­նի։ Մինչ­դեռ այ­սօր տն­տե­սա­կան ա­ճի մա­սին ինչ թիվ նշում է, տն­տե­սա­գետ­նե­րի քն­նա­դա­տու­թյա­նը չի դի­մա­նում, էլ չենք խո­սում, որ հա­ճախ սխալ վի­ճա­կագ­րա­կան ցու­ցա­նիշ­ներ է ներ­կա­յաց­նում։ Մո­ռաց­վել են նախ­կին խոս­տում­ներն ու հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը։ Զո­րօ­րի­նակ, մի դր­վագ. երբ Նի­կոլ Փա­շի­նյա­նը ստանձ­նեց վար­չա­պե­տի պաշ­տո­նը, հայ­տա­րա­րեց. «Ե­թե մեր տն­տե­սու­թյու­նում շա­հու­մով խա­ղե­րը սկ­սել են դեր խա­ղալ և նկա­տե­լի դեր խա­ղալ մեր տն­տե­սա­կան ա­ճի, տն­տե­սա­կան ակ­տի­վու­թյան ցու­ցա­նիշ­նե­րի մեջ, դա ար­դեն շատ լուրջ խն­դիր է մի երկ­րում, որ­տեղ շուրջ 30 տո­կոս աղ­քա­տու­թյուն կա: Մեր քա­ղա­քա­կա­նու­թյու­նը պետք է լի­նի մեր տրա­մա­բա­նու­թյու­նը փո­խե­լը.՝ մի կող­մից աղ­քա­տու­թյունն է խրա­խուս­վում, մյուս կող­մից, կնե­րեք բա­ռիս հա­մար՝ ղու­մար­բա­զու­թյու­նը: Մենք պետք է այն­պի­սի քա­ղա­քա­կա­նու­թյուն վա­րենք, որ ո՛չ մե­կը խրա­խու­սենք, ո՛չ էլ մյու­սը»։ Սա­կայն 2 տա­րի հե­տո ի՞նչ ու­նենք։ Ըստ վի­ճա­կագ­րա­կան տվյալ­նե­րի, ծա­ռա­յու­թյուն­նե­րի ո­լոր­տում ա­մե­նա­մեծ բա­ժինն ու­նի գոր­ծու­նեու­թյան այն տե­սա­կը, ո­րը կրում է «Վի­ճա­կա­խա­ղե­րի, տե­սա­խա­ղա­յին տեր­մի­նալ­նե­րի, վիր­տուալ մո­լե­խա­ղե­րի և բուք­մեյ­քե­րա­կան գոր­ծու­նեու­թյան կազ­մա­կեր­պում» ա­նու­նը՝ 23 տո­կոս: Գե­րա­զան­ցում է բան­կե­րի, տե­ղե­կատ­վա­կան տեխ­նո­լո­գիա­նե­րի, հի­վան­դա­նոց­նե­րի գոր­ծու­նեու­թյա­նը։ Հի­մա սա «ղու­մար­բա­զու­թյու՞ն» է, թե՞ ոչ։ Փա­շի­նյա­նը հայ­տա­րա­րում էր, թե մեր ըն­դեր­քը չենք թա­լա­նի, հան­քե­րի տե­րե­րին պի­տի բա­ցա­հայ­տենք։ Մինչ օրս ոչ մե­կը դեռ չգի­տի, թե ով­քեր են հան­քե­րի ի­րա­կան տե­րե­րը, իսկ այդ ո­լոր­տի ար­տա­հան­ման ցու­ցա­նիշ­ներն էլ շա­րու­նա­կում են բարձր մնալ։
Տն­տե­սա­կան բազ­մա­թիվ այլ խն­դիր­նե­րից տն­տե­սա­գետ­ներն ա­մեն օր բարձ­րա­ձայ­նում են, սա­կայն տն­տե­սա­կան «հե­ղա­փո­խու­թյան» կող­քով են դրանք անց­նում, ո­րով­հետև կա­ռա­վա­րու­թյունն ա­մեն ին­չում ու նաև այս հար­ցում «սե­փա­կան կե­տից» է սկ­սում, իսկ թե որն է դա, ոչ մեկն այդ­պես էլ չի­մա­ցավ։ Չկա մշակ­ված հս­տակ ռազ­մա­վա­րու­թյուն, ար­մա­տա­կան փո­փո­խու­թյուն­ներ ևս, փո­խա­րե­նը կան առ­կախ­ված հար­ցեր, ո­րոն­ցից մեկն էլ Ա­մուլ­սա­րի խն­դիրն է, ո­րը տն­տե­սա­կան ի­րա­վի­ճա­կի գնա­հատ­ման, ներդ­րում­նե­րի ներգ­րավ­ման տե­սան­կյու­նից ան­կյու­նա­քա­րա­յին հարց է դար­ձել։ Կա­ռա­վա­րու­թյու­նը 2 տա­րի է չի կա­րո­ղա­նում ո­րո­շում ըն­դու­նել, իսկ օ­տա­րերկ­րյա ներդ­րող­նե­րի հա­մար խնդ­րա­հա­րույց է գործ ու­նե­նալ այս­պի­սի երկ­րի հետ։
Այն­պես որ, տն­տե­սա­կան հա­զար ու մի խն­դիր­նե­րը թո­ղած խո­սել 50 եվ­րո­յով Հռոմ գնա­լու մա­սին նույնն է, թե` մեր ձեռ­քից գնա­ցած տն­տե­սու­թյուն, ձեր` Հռո­մի օ­դը։
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ
Դիտվել է՝ 4842

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ