Աղոթարան
25.02.2020 | 00:08
Երկինքն իջնում է,
Բայց մեր ոտները`
դեռևս կավից,
Ցեխոտում են լուրթ
կապույտը երկնի։
Ինչու՞ է այդպես:
Վկաների մեծ բազմությունը լուռ,
Հպվում մեր սրտին, սպասում է, որ
Բաժին ունենանք` երկնի հետ կռվում...
Կավը չի ջարդվում։
Ինչու՞ է այդպես.
Ինչու՞ չենք հաղթում մեր հողե կերպին։
Ի՞նչ անենք, ասա, Աստված սիրասուն:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ