Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«ՍԴ-ն կա­րող էր ա­ռա­վել խիստ դիր­քո­րո­շում­նե­րով անդ­րա­դառ­նալ Լան­զա­րո­տի կոն­վեն­ցիա­յի խնդ­րա­հա­րույց դրույթ­նե­րին»

«ՍԴ-ն կա­րող էր ա­ռա­վել խիստ դիր­քո­րո­շում­նե­րով անդ­րա­դառ­նալ Լան­զա­րո­տի կոն­վեն­ցիա­յի խնդ­րա­հա­րույց դրույթ­նե­րին»
08.05.2020 | 00:30
Լան­զա­րո­տի կոն­վեն­ցիա­յով, ո­րի պաշ­տո­նա­կան ան­վա­նումն է՝ «Սե­ռա­կան շա­հա­գոր­ծու­մից և սե­ռա­կան բնույ­թի բռ­նու­թյուն­նե­րից ե­րե­խա­նե­րի պաշտ­պա­նու­թյան մա­սին», ամ­րագր­ված պար­տա­վո­րու­թյուն­նե­րը ՀՀ Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նի 2020 թ. մար­տի 31-ի ո­րոշ­մամբ ճա­նաչ­վե­ցին Սահ­մա­նադ­րու­թյա­նը հա­մա­պա­տաս­խա­նող։ Թվում էր, թե դրա­նով վեր­ջա­կետ է դր­վել այդ կոն­վեն­ցիա­յի ի­րա­վա­չա­փու­թյան վե­րա­բե­րյալ խիստ ի­րա­րա­մերժ բա­նա­վե­ճին։ Սա­կայն ի­րա­վա­կան հար­ցադ­րում­նե­րը բնավ սպառ­ված չեն, ինչն էլ կարևո­րե­լով, ո­րոշ հար­ցեր ենք ուղ­ղել ի­րա­վա­գի­տու­թյան դոկ­տոր, պրո­ֆե­սոր ԳԵ­ՎՈՐԳ ԴԱ­ՆԻԵ­ԼՅԱ­ՆԻՆ, ո­րը ևս մշ­տա­պես իր մտա­հո­գու­թյունն է ար­տա­հայ­տել հի­շյալ կոն­վեն­ցիա­յի վա­վե­րաց­ման առն­չու­թյամբ։
-Պա­րոն Դա­նիե­լյան, ո­մանց մոտ այն տպա­վո­րու­թյունն է, թե ինչ ի­մաստ ու­նի խո­սել Լան­զա­րո­տի կոն­վեն­ցիա­յի ի­րա­վա­չա­փու­թյան մա­սին, երբ Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րանն իր 2020 թ. մար­տի 31-ի ո­րոշ­մամբ ար­դեն իսկ Սահ­մա­նադ­րու­թյա­նը հա­մա­պա­տաս­խա­նող է ճա­նա­չել կոն­վեն­ցիա­յով ամ­րագր­ված Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան պար­տա­վո­րու­թյուն­նե­րը։
-Դա գրե­թե նույնն է, ե­թե ա­սեինք` ի՞նչ ի­մաստ ու­ներ խո­սել հայ-թուր­քա­կան ար­ձա­նագ­րու­թյուն­նե­րի մա­սին (ի դեպ, դրանք չվա­վե­րաց­վե­ցին ոչ միայն ա­ռան­ձին քա­ղա­քա­կան ու­ժե­րի մեծ ջան­քե­րի, այլև ՍԴ եզ­րա­կա­ցու­թյան շնոր­հիվ), երբ դար­ձյալ կար հա­մա­պա­տաս­խա­նու­թյան մա­սին ՍԴ եզ­րա­կա­ցու­թյու­նը։ Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նը հայ-թուր­քա­կան ար­ձա­նագ­րու­թյուն­նե­րի առն­չու­թյամբ մի քա­նի ան­չափ կարևոր ի­րա­վա­կան դիր­քո­րո­շում­ներ էր ամ­րագ­րել, ո­րոնք թուր­քա­կան կող­մին միան­շա­նակ հաս­կա­նալ տվե­ցին, որ որևէ հույս չի կա­րե­լի փայ­փա­յել Հայ դա­տի, այս­պես կոչ­ված, հաշ­տեց­ման հանձ­նա­ժո­ղո­վի, ինչ­պես նաև Ար­ցա­խի մի­ջազ­գա­յին ի­րա­վա­կան կար­գա­վի­ճա­կի կան­խո­րոշ­ման հար­ցե­րում։ Այս մա­սին «ափ­սո­սան­քով» բազ­միցս խո­սել են թուր­քա­կան բարձ­րաս­տի­ճան պաշ­տո­նյա­նե­րը, սա­կայն ներ­պե­տա­կան քա­ղա­քա­կան մթ­նո­լոր­տը «թույլ չէր տա­լիս» նաև Հա­յաս­տա­նում ա­նա­չառ ար­տա­հայտ­վել և հա­վուր պատ­շա­ճի գնա­հա­տել Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նի դե­րա­կա­տա­րու­մը։
Այս­պի­սով, Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նի ո­րո­շու­մը հարկ է ըն­կա­լել իր ամ­բող­ջու­թյան մեջ՝ դրա­նում ամ­րագր­ված ի­րա­վա­կան դիր­քո­րո­շում­նե­րով հան­դերձ։ Ա­յո, Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նը դրա­կան ո­րո­շում է կա­յաց­րել, սա­կայն դրա­նից բնավ չի բխում, որ Լան­զա­րո­տի կոն­վեն­ցիան ան­վե­րա­պա­հո­րեն են­թա­կա է վա­վե­րաց­ման կամ դրա հի­ման վրա ա­նար­գել կա­րող են ըն­դուն­վել ներ­կա­յումս գոր­ծա­դիր իշ­խա­նու­թյու­նում ձևա­վոր­ված պատ­կե­րա­ցում­նե­րին ­հա­մա­պա­տաս­խան, կա­մա­յա­կան մեկ­նա­բա­նու­թյուն­նե­րի տե­ղիք տվող օ­րենք­ներ։
-Կա­րո՞ղ եք հա­կիրճ անդ­րա­դառ­նալ Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նի այն ի­րա­վա­կան դիր­քո­րո­շում­նե­րին, ո­րոնք բա­վա­րար հիմք են՝ նշ­ված կոն­վեն­ցիա­յի խնդ­րա­հա­րույց դրույթ­նե­րի էու­թյունն ա­ռա­վել հա­մար­ժեք ըն­կա­լե­լու և ա­պա­գա օ­րի­նաս­տեղծ գոր­ծու­նեու­թյու­նը վե­րա­նա­յե­լու անհ­րա­ժեշ­տու­թյան տե­սան­կյու­նից։
-Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նի հի­շյալ ո­րոշ­մամբ ամ­րագր­ված են մի շարք ա­ռանց­քա­յին դիր­քո­րո­շում­ներ, ո­րոնք հա­մար­ժեք ըն­կա­լե­լու պա­րա­գա­յում առն­վազն հարկ կլի­նի ոչ միայն ող­ջա­միտ ժամ­կե­տով հե­տաձ­գել նշ­ված կոն­վեն­ցիա­յի վա­վե­րա­ցու­մը (սա անհ­րա­ժեշտ է, որ­պես­զի գոր­ծա­դիր իշ­խա­նու­թյու­նը առն­վազն սպա­ռիչ ու հս­տակ հա­յե­ցա­կարգ պատ­րաս­տի և ներ­կա­յաց­նի վե­րը նշ­ված դիր­քո­րո­շում­նե­րի առն­չու­թյամբ իր հե­տա­գա քայ­լե­րի կտր­ված­քով), այլև խիստ հետևո­ղա­կան լի­նել, որ­պես­զի երբևէ խոր­հր­դա­րան չներ­կա­յաց­վեն այդ դիր­քո­րո­շում­նե­րին հա­կա­սող օ­րի­նագ­ծեր։ Այս­պես, օ­րի­նակ, Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նի ո­րոշ­մամբ իմ­պե­րա­տիվ ար­ձա­նագր­ված է. «...Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րանն անհ­րա­ժեշտ է հա­մա­րում ըն­դգ­ծել, որ Կոն­վեն­ցիա­յով նա­խա­տես­ված ե­րե­խա­նե­րի տար­րա­կան և միջ­նա­կարգ կր­թու­թյան ըն­թաց­քում սե­ռա­կան շա­հա­գործ­ման ու սե­ռա­կան բնույ­թի բռ­նու­թյուն­նե­րի հետ կապ­ված վտանգ­նե­րի, ինք­նա­պաշտ­պա­նու­թյան մի­ջոց­նե­րի մա­սին տե­ղե­կու­թյուն­նե­րը տրա­մադր­վեն՝ պար­տա­դիր հաշ­վի առ­նե­լով ե­րե­խա­նե­րի հա­սու­նու­թյան մա­կար­դա­կը և նրանց զար­գա­ցող կա­րո­ղու­թյուն­նե­րը»։
Ման­կա­կան ճա­նաչ­ված հո­գե­բան­նե­րին հե­տաք­րք­րում է, թե հան­րա­կրթա­կան դպ­րո­ցում ո՞ր տա­րի­քից են ե­րե­խա­նե­րին ներգ­րա­վե­լու հի­շյալ դա­սըն­թաց­նե­րին, որ­պես­զի նրանց մոտ չձևա­վոր­վի ան­հար­կի և ա­նա­ռողջ հե­տաք­րք­րա­սի­րու­թյուն, ո­րի դեպ­քում ոչ թե խն­դիր կլու­ծենք, այլ նոր վտանգ­ներ կներ­մու­ծենք։ Ար­դեն շա­տերն են ծա­նոթ այս կր­թա­կան նո­րա­մու­ծու­թյան դեմ նույն կոն­վեն­ցիան վա­վե­րաց­րած եր­կր­նե­րում սկիզբ ա­ռած զանգ­վա­ծա­յին վր­դով­մուն­քի դրսևո­րում­նե­րին։ Ծնող­նե­րը հաս­կա­ցել են, որ գե­ղե­ցիկ ու խոս­տում­նա­լից բա­ռե­րի տակ թաքն­ված էին ի­րենց հա­մար ան­կան­խա­տե­սե­լի վտանգ­ներ, և հի­մա մեծ դժ­վա­րու­թյամբ, բայց հետևո­ղա­կա­նո­րեն հաս­նում են նրան, որ բա­զում տար­րա­կան դպ­րոց­նե­րում դա­դա­րեց­վի այդ­պի­սի կր­թա­կան ծրագ­րե­րի կի­րա­ռու­մը։
Ի­հար­կե, կա­րե­լի էր ՍԴ ո­րոշ­մամբ ա­ռա­վել խիստ ու կան­խա­տե­սե­լի դիր­քո­րո­շում­նե­րով անդ­րա­դառ­նալ Լան­զա­րո­տի կոն­վեն­ցիա­յի ո­րոշ խնդ­րա­հա­րույց դրույթ­նե­րին, հատ­կա­պես կապ­ված տար­րա­կան կր­թու­թյան ըն­թաց­քում սե­ռա­կան շա­հա­գործ­ման և նմա­նաբ­նույթ այլ հար­ցե­րի լու­սա­բան­ման, սե­ռա­կան կողմ­նո­րոշ­ման հաս­կա­ցու­թյուն­նե­րը բա­ցա­ռա­պես Սահ­մա­նադ­րու­թյան ո­գուն հա­մա­հունչ ըն­կա­լե­լու և կի­րա­ռե­լու հար­ցադ­րում­նե­րին, սա­կայն անհ­րա­ժեշտ կամ­քի առ­կա­յու­թյան դեպ­քում հի­շյալ ի­րա­վա­կան դիր­քո­րո­շում­ներն էլ են բա­վա­րար։
Հար­ցազ­րույ­ցը`
Ար­թուր ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱ­ՆԻ
Դիտվել է՝ 10316

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ