Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ինչո՞ւ է Ռուսաստանը հետաքրքրվում պաղեստինյան ասպարեզով

Ինչո՞ւ է Ռուսաստանը հետաքրքրվում պաղեստինյան ասպարեզով
26.05.2020 | 11:02

Ստեղծվում է տպավորություն, որ Ռուսաստանը հետաքրքրվում է իսրայելա-պաղեստինյան կոնֆլիկտով ոչ այնքան այն պատճառով, որ շահագրգռված է լուծմամբ, որքան այն պատճառով, որ դա ևս մեկ ասպարեզ է, որտեղ ամերիկացիները հանձնում են դիրքերը, իսկ պաղեստինցիները որոնում են նոր ազդեցիկ գործընկեր՝՝ գրում է Ցվի Բարելը Haaretz-ում:
«Դա բացարձակ ցնդաբանություն է»՝ հայտարարեց ՌԴԱԳ փոխնախարար Միխայիլ Բոգդանովը ռուսական ТАСС գործակալությանը ի պատասխան ամերիկապաղեստինյան խաղաղության սմիթ անդկացնելու ռուսական առաջարկի մասին լուրերի: Պաղեստինցիները մի քիչ այլ վարկած ունեն: Արևմտյան ափում պաղեստինցի բիզնեսմեն ու հասարակական գործիչ Մունիբա ալ Մասրիի խոսքով՝ պաղեստինցիներն ուսումնասիրում են Մոսկվայում միջազգային սամիթի հարցը, և իրենց ներկայացուցիչները «շփման մեջ են գտնվում աշխարհի բոլոր երկրների հեը ու հույս ունեն, որ Մոսկվամ իրոք սամիթը հնարավոր կդարձնի: Դա կարևոր հարց է, որովհետև ԱՄՆ-ը դադարել է բարեխիղճ միջնորդ լինել»: Երկար տարիներ Ռուսաստանը ձեռնպահ էր մնում պաղեստինյան հարցից, չնայած «Մերձավորարևելյան քառյակին» անդամությանը: Դա ակնհայտ ամերիկյան ասպարեզ էր, որտեղ Մոսկվան ակտիվ դեր չէր խաղում: Մարտին ռուս բարձրաստիճան պաշտոնյաները հանդիպել են ՀԱՄԱՍ-ի քաղաքական թևի ղեկավար Իսմայիլ Հանի հետ, որ որոնում էր Ռուսաստանի օգնությունը ներքին պաղեստինյան հաշտեցմանը ՀԱՄԱՍ-ի, որ վերահսկում է Գազայի հատվածը, ու Պաղեստինի վարչակարգի հետ, որտեղ գերիշխում է ՖԱՏԽ-ը Արևմտյան ափին: Բայց պաղեստինյան հարցում ռուսական հետք չէր երևում: Հիմա, երբ Իսրայելում ստեղծվել է միասնության կառավարություն, և վարչապետ Բենյամին Նետանյահուն որոշել է շարունակել Արևմտյան ափի հատվածների անեքսիան հուլիսին, Մոսկվայի մասնակցության նոր հնարավորություն է հայտնվել: Եթե մինչև հիմա Իսրայելի կառավարությունը միաձայն դեմ էր անեքսիային, Ռուսաստանը, ակնհայտորեն, գտել է որոշակի զուգահեռ ալիք՝ ի դեմս Իսրայելի ԱԳ նախարար Գաբի Աշկենազիի և «Կախոլ-Լավան» կուսակցությունից նրա գործընկեր փոխվարչապետ Բենիամին Գանցի, որ նաև ՊՆ նախարարն է: Գանցն ուԱշկենազին բազմիցս հայտարարել են, որ աջակցում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղության ծրագիրը, բայց н (այս պահին) նրանց դեմ եմ միակողմանի քայլերին, որ կարող են պաղեստինցիների բուռն արձագանքը հարուցել և անդառնալի վնաս հասցնել Իսրայելի ու Հորդանանին հարաբերություններին՝ ի հավելումն հարաբերությունների, որ Իսրայելը հաստատել է արաբական այլ երկրների հետ:


Ռուսաստանը արտահայտել է իր վճռական դեմ լինելը անեքսիային մի քանի օր առաջ ԱԳՆ-ի հայտարարությամբ: Թեպետ ի տարբերություն ԵՄ-ի՝ Ռուսաստանը չի սպառնացել և չի մանրամասնել պատժամիջոցները, որ կարող են սահմանվել Իսրայելի դեմ Մոսկվայի կողմից անեքսիայի դեպքում: Բուն փաստը, որ Ռուսաստանն այդքան կոշտ հրապարակային դիրքորոշում է արտահայտել, պահանջում է, որ Իսրայելը քննարկի անեքսիայի հետևանքները Մոսկվայի հետ իր կապերի համար, հատկապես հիմա, երբ Մոսկվան որոշարկող դեր ունի Սիրիայում Իսրայելի ռազմական գործունեության թույլտվության հարցում: Իսրայելի աշխատանքային հիպոթեզն է, որ Մոսկվան կապ չի հաստատի սիրիական ու պաղեստինյան ասպարեզների միջև, որովհետև Սիրիայում Իսրայելի ռազմական գործողությունները ծառայում են Ռուսաստանի շահերին, որպեզի դուրս մղեն Իրանին և ապահովեն Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակարգի բարեկեցությունը: Մերձավոր Արևելքի կոնֆլիկտներում Ռուսաստանը միշտ նախընտրել է, որ իր մասնակցությունը իրականացվի այլ երկրների հետ համագործակցությամբ՝ աջակցության կոալիցիայով, ոչ թե միակողմանի: Լիբիայում Ռուսաստանը համագործակցում էր Եգիպտոսի ու ԱՄԷ-ի հետ, իսկ Սիրիայում հաստատել է գործընկերային հարաբերությոններ Թուրքիայի և որոշ չափով Իրանի հետ: Կոնֆլիկտի երկու գոտիներում էլ Ռուսաստանը օգտվել է ԱՄՆ-ի բացակայությունից: Միևնույն ժամանակ՝ Մոսկվան Մերձավոր Արևելքում ճեղքումի նոր վայրեր է գտնում, նույնիսկ այն երկրներում, որ բացահայտ համարվոմ են Վաշինգտոնի գործընկերներ: Օրինակ՝ Եգիպտոսն ու Սաուդյան Արաբիան:
Ցանկացածը, որ համառորեն նպաստելու է Արևմտյան ափի հատվածների անեքսիային, պետք է հաշվի առնի փաստը, որ բացի Իսրայելի վրա գործադրվող ճնշումից, այդ քայլը կարող է հանգեցնել հիմնական ուժերի՝ Ռուսաստանի ու Եվրոպայի, միջև պայքարի՝ մի կողմից և մյուս կողմից՝ ԱՄՆ-ի ու Իսրայելի: Դա այնքան էլ այն տաքուկ ու հարմարավետ վայրը չէ, որտեղ ուզում է լինել Իսրայելը:
Ցվի Բարել, Haaretz


Հ.Գ. Իսրայելը ընդհանրապես տաքուկ ու հարմարավետ վայր չէ, քանի շրջապատված է իրեն չճանաչող արաբական երկրներով, ենթակա է Թուրքիայի «բարեկամությանը», միջամտում է Սիրիայի պատերազմին, կրակում է Լիբանանի «Հեզբոլահի» վրա ու ամեն առիթով Իրանից լսում է, որ պետք է աշխարհից վերանա: Նետանյահուին արևմտյան ափի կառուցապատումը պետք էր հերթական արտահերթ ընտրություններում Գանցի «Կախոլ-Լավանից» առաջ անցնելու համար՝ խաղը դնելով ազգայնական-հայրենասիրական զգացումների վրա: Հազիվ թե Նետանյահուն հրաժարվի իր ծրագրերից՝ նույնիսկ եթե Ռուսաստանը վերադառնում է ԽՍՀՄ-ի վարած քաղաքականությանը՝ բացարձակ ի պաշտպանություն Պաղեստինի ու Իսրայելի դեմ: Հիմա դա չի աշխատելու: Մերձավոր Արևելքի չափազանց շատ երկրներում է Մոսկվան ուռկաններ նետել, որ Իսրայելի «որսը» անտեսի: Իսկ ԱԳՆ-ի հայտարարությունը սոսկ ուշադրություն գրավելու նպատակ ունի, պատմական փորձը ցույց է տալիս, որ ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությունները ոչ միշտ են արտացոլում ՌԴ քաղաքականությունը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 8512

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ