Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Ե­րա­ժիշ­տը հան­դի­սա­տե­սին տե­ղա­փո­խում է մի ու­րիշ աշ­խարհ»

«Ե­րա­ժիշ­տը հան­դի­սա­տե­սին տե­ղա­փո­խում է մի ու­րիշ աշ­խարհ»
23.06.2020 | 01:48

Ջու­թա­կա­հա­րու­հի, բազ­մա­թիվ մի­ջազ­գա­յին մր­ցույթ­նե­րի դափ­նե­կիր ԴԻԱ­ՆԱ Ա­ԴԱ­ՄՅԱ­ՆԸ (Հա­յաս­տան) Ա­րամ Խա­չատ­րյա­նի ան­վան 16-րդ մի­ջազ­գա­յին մր­ցույ­թի ա­ռա­ջին մր­ցա­նա­կա­կիրն է։ Երկ­րորդ մր­ցա­նա­կի է ար­ժա­նա­ցել Մայքլ Գեր­մե­րը (Դա­նիա)‚ Լո­րենց Կառլ­սը (Շվե­դիա) և Բելլ Թին­գը (Թայ­վան), կի­սել են եր­րորդ մր­ցա­նա­կը։ Դափ­նեկ­րի դիպ­լո­մը բա­ժին է հա­սել Ֆե­լիքս Հա­րու­թյու­նյա­նին։ Խա­չատ­րյա­նի ան­վան 16-րդ մի­ջազ­գա­յին մր­ցույթն այս տա­րի անց­կաց­վում էր առ­ցանց՝ բարձր տեխ­նո­լո­գիա­նե­րի և ար­հես­տա­կան բա­նա­կա­նու­թյան շնոր­հիվ։ Մր­ցույ­թի փակ­ման գա­լա­հա­մեր­գի ըն­թաց­քում Դիա­նա Ա­դա­մյա­նը, Հա­յաս­տա­նի պե­տա­կան սիմ­ֆո­նիկ նվա­գախմ­բի հետ, հե­ռա­վար կա­տա­րեց Խա­չատ­րյա­նի Ջու­թա­կի կոն­ցեր­տը։ Խա­չատ­րյա­նա­կան մր­ցույթն այս տա­րի անց­կաց­վեց ջու­թակ մաս­նա­գի­տու­թյամբ։ Մր­ցույ­թի կազ­մա­կեր­պիչն էր «Ա­րամ Խա­չատ­րյան-մր­ցույթ» մշա­կու­թա­յին հիմ­նադ­րա­մը։

-Դիա­նա, սա Ձեր ա­ռա­ջի՞ն մաս­նակ­ցու­թյունն էր խա­չատ­րյա­նա­կան մր­ցույ­թին։
-Ա­րամ Խա­չատ­րյա­նի ան­վան մր­ցույ­թին մաս­նակ­ցում էի ա­ռա­ջին ան­գամ։ Ե­րաժշ­տա­կան գոր­ծու­նեու­թյանս ըն­թաց­քում սա այն հա­տու­կենտ մր­ցույթ­նե­րից է, ո­րին շատ եմ ցան­կա­ցել մաս­նակ­ցել։ Այս տա­րի անց­կաց­վող մր­ցույ­թին ի սկզ­բա­նե մտա­դիր էի հայտ ներ­կա­յաց­նե­լու, բայց այն­պես ստաց­վեց, որ նույն ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում պետք է հա­մերգ ու­նե­նա­յի Բեռ­լի­նում։ Հա­մա­վա­րա­կի հետևան­քով հե­տաձգ­վե­ցին բո­լոր հա­մերգ­նե­րը, այդ թվում՝ բեռ­լի­նյա­նը։ ՈՒ քա­նի որ խա­չատ­րյա­նա­կան մր­ցույ­թի կազ­մա­կեր­պիչ­նե­րը այս­պի­սի հրա­շա­լի հնա­րա­վո­րու­թյուն ըն­ձե­ռե­ցին ե­րա­ժիշտ­նե­րին՝ մաս­նակ­ցե­լու առ­ցանց մր­ցույ­թի, բնա­կա­նա­բար, ես ա­ռի­թը բաց չթո­ղե­ցի։ Կա­րե­լի է ա­սել՝ ե­րա­զանքս ի­րա­կա­նա­ցավ։
-Ին­չո՞վ է ա­ռանձ­նա­նում խա­չատ­րյա­նա­կան մր­ցույ­թը բո­լոր այն հե­ղի­նա­կա­վոր մի­ջազ­գա­յին մր­ցույթ­նե­րից, ո­րոնց մաս­նակ­ցել եք։
-Ա­ռա­ջին հեր­թին, ինձ հա­մար մեծ հպար­տու­թյուն և պա­տիվ է մաս­նակ­ցել հա­րա­զատ երկ­րում անց­կաց­վող ստու­գա­տե­սին։ Բա­ցի այդ, Խա­չատ­րյա­նի Ջու­թա­կի կոն­ցեր­տը յու­րա­հա­տուկ տեղ է զբա­ղեց­նում իմ հա­մեր­գա­ցան­կում։ Ա­մեն ան­գամ այն նո­րո­վի եմ կա­տա­րում։ Ինձ թվում է՝ այս կոն­ցեր­տը լա­վա­գույնս ա­րտա­հայ­տում է նե­րաշ­խար­հիս բո­լոր կող­մե­րը՝ և՛ տխ­րու­թյու­նը, և՛ ու­րա­խու­թյու­նը։ Այն յու­րա­հա­տուկ է ինձ հա­մար։ Նույ­նը կա­րող եմ ա­սել մր­ցույ­թի պա­րա­գա­յում։
-Իսկ ի՞նչ կա­սեք Խա­չատ­րյա­նի Ջու­թա­կի կոն­ցեր­տի կա­տար­ման բար­դու­թյուն­նե­րի մա­սին։
-Կան կոն­ցերտ­ներ, որ տեխ­նի­կա­պես է դժ­վար կա­տա­րել, կան, որ դժ­վար են ե­րաժշ­տա­կա­նու­թյու­նը հաս­կա­նա­լու և հան­դի­սա­տե­սին ճիշտ ներ­կա­յաց­նե­լու ա­ռու­մով։ Խա­չատ­րա­նի Կոն­ցեր­տը բարդ է և՛ կա­տար­ման, և՛ ե­րաժշ­տա­կան բո­վան­դա­կու­թյու­նը ար­տա­հայ­տե­լու ա­ռու­մով։ Այս կոն­ցերտն իր մեջ ամ­փո­փում է հայ­կա­կան ո­գին, հա­յե­րի ապ­րած տա­ռա­պան­քը, ու­րա­խու­թյու­նը... Այն ինձ հա­մար նաև ազ­գա­յին կոն­ցերտ է։ Ի դեպ, նե­րառ­ված է աշ­խար­հի ա­մե­նա­շատ կա­տար­վող կոն­ցերտ­նե­րի ցան­կում։ Սա ար­դեն ինչ-որ բան ա­սում է։
-Խա­չատ­րյա­նա­կան մր­ցույթն այս տա­րի ան­նա­խա­դեպ ձևա­չափ ստա­ցավ։ Անց­կաց­վեց առ­ցանց, նաև փորձ ար­վեց քայլ ա­նե­լու ար­վես­տի ու նո­րա­րա­րա­կան տեխ­նո­լո­գիա­նե­րի երկ­խո­սու­թյան ա­ռու­մով։ Ինչ­պե՞ս ըն­դու­նե­ցիք այդ մար­տահ­րա­վե­րը։
-Ար­հես­տա­կան բա­նա­կա­նու­թյան մա­սին մի փոքր ուշ ի­մա­ցանք։ Մինչև վեր­ջին պա­հը չգի­տեինք՝ մր­ցույ­թը լի­նե­լու՞ է, թե՞ ոչ։ Երբ գոր­ծե­րը հանձ­նե­լու վերջ­նա­ժամ­կե­տը հե­տաձգ­վեց, ա­սա­ցին, որ կոն­ցեր­տը կհն­չի ար­հես­տա­կան բա­նա­կա­նու­թյան օգ­նու­թյամբ։ Շատ հե­տաքր­քիր էր, միա­ժա­մա­նակ մտա­ծում էինք՝ ինչ­պե՞ս է այդ ա­մե­նը լի­նե­լու, ո­րով­հետև այս­պի­սի ձևա­չա­փով մր­ցույթ ա­ռա­ջին ան­գամ էր անց­կաց­վում։ Այն նո­րու­թյուն էր բո­լոր մաս­նա­կից­նե­րի հա­մար։ Երբ հա­սա եր­րորդ փու­լին, շատ էի հուզ­վում։ Մտա­ծում էի, որ կա­րող է ինչ-որ բան այն­պես չս­տաց­վել, ինչ­պես կա­րող էր լի­նել ի­րա­կան նվա­գախմ­բի նվա­գակ­ցու­թյան դեպ­քում, երբ ա­մեն ե­րա­ժիշտ զգում է ե­րաժշ­տու­թյունն այն­պես, ինչ­պես դու։ Ինչևէ, ե­լույ­թը ձայ­նագ­րե­լու հա­մար ու­նեինք ըն­դա­մե­նը մեկ օր։ Ո­րոշ ան­հար­մա­րու­թյուն­ներ գու­ցե կա­յին սկզբ­նա­կան շր­ջա­նում, բայց նվա­գե­լուց հե­տո, երբ լսե­ցի ար­դեն պատ­րաս­տի տար­բե­րա­կը, շատ հա­վա­նե­ցի։ Է­լի եմ ա­սում՝ հե­տաքր­քիր էր ըն­թաց­քը, թե ինչ­պես էր այդ ա­մենն ար­վում։ Եվս մի փոր­ձա­ռու­թյուն էր, որ գու­ցե հե­տա­գա­յում կկա­րո­ղա­նամ կի­րա­ռել։ Ան­չափ շնոր­հա­կալ եմ կազ­մա­կեր­պիչ­նե­րին, որ այս դժ­վա­րին պայ­ման­նե­րում կա­րո­ղա­ցան ինչ-որ ձևով հնա­րա­վո­րու­թյուն տալ հան­դի­սա­տե­սին ու մաս­նա­կից­նե­րին խն­դիր­նե­րից մի փոքր կտր­վե­լու և վա­յե­լե­լու խա­չատ­րյա­նա­կան այս գե­ղե­ցիկ ստու­գա­տե­սը։
-Ե­թե ե­րաժշ­տա­կան առ­ցանց մր­ցույթ­ներն ամ­րագր­վեն մեր ի­րա­կա­նու­թյան մեջ ու անց­կաց­վեն կեն­դա­նի ստու­գա­տես­նե­րին զու­գա­հեռ, ո՞ր հար­թա­կը կնա­խընտ­րեք։
-Կար­ծում եմ՝ կեն­դա­նի հա­մերգն ան­հա­մե­մա­տե­լի է, երբ դուրս ես գա­լիս բեմ, նվա­գում ես ի­րա­կան ե­րա­ժիշտ­նե­րի հետ, տե­սա­նե­լի հան­դի­սա­տե­սի հա­մար։ Երբ ե­րա­ժիշ­տը բեմ է դուրս գա­լիս, կա­տա­րու­մը ա­մեն ան­գամ տար­բեր է լի­նում՝ տեմ­պի ա­ռու­մով, գույ­նե­րի։ Այ­սինքն՝ մե­նա­կա­տարն ու նվա­գա­խում­բը բե­մի վրա փոր­ձում են վերս­տեղ­ծել ե­րաժշ­տու­թյու­նը։ Ար­հես­տա­կան բա­նա­կա­նու­թյան պա­րա­գա­յում չկա այդ փոխ­հա­մա­ձայ­նե­ցու­մը, մե­նա­կա­տա­րը հար­մար­վում է «նվա­գախմ­բին», պետք է կա­տա­րի նույն գույ­նե­րով, նույն տեմ­պով։ Բայց մենք ապ­րում ենք 21-րդ դա­րում, տեխ­նո­լո­գիա­ներն այն­պես ա­րագ են զար­գա­նում, որ ոչ ոք չի կա­րող ա­սել՝ ինչ կլի­նի վա­ղը։ Հնա­րա­վոր է՝ այս­պի­սի հա­մերգ­ներն էլ պար­բե­րա­կան բնույթ ստա­նան։
-Մեր նա­խորդ զրույ­ցի ժա­մա­նակ, հա­յաս­տա­նյան և ար­տա­սահ­մա­նյան բե­մե­րի մա­սին խո­սե­լիս, ա­սա­ցիք, որ այս­տեղ պա­տաս­խա­նատ­վու­թյունն ա­վե­լի բարձր է, բայց նաև հան­գիստ եք զգում, քա­նի որ հա­րա­զատ մի­ջա­վայ­րում եք։ Առ­ցանց ե­լույ­թը են­թադ­րում է ան­սահ­մա­նա­փակ թվով հան­դի­սա­տես՝ աշ­խար­հի տար­բեր կե­տե­րից։ Ի՞նչ զգա­ցո­ղու­թյուն ու­նեք այս դեպ­քում։
-Երբ ե­րա­ժիշ­տը նվա­գում է բե­մի վրա, նվա­գա­խում­բը նվա­գակ­ցում է, դահ­լի­ճում կա հան­դի­սա­տես, այն­պի­սի մթ­նո­լորտ է ստեղծ­վում, որ անհ­նար է բա­ռե­րով բա­ցատ­րել։ Ո­րոշ ժա­մա­նակ ա­ռաջ լսում էի Թեո­դոր Կու­րեն­տի­սի հար­ցազ­րույ­ցը, նա ա­սում էր՝ երբ բեմ ես դուրս գա­լիս ու զգում հան­դի­սա­տե­սից ե­կող դրա­կան է­ներ­գիան, այն­պի­սի տպա­վո­րու­թյուն է, որ դահ­լի­ճում հրեշ­տակ­ներ են եր­գում։ Այ­սինքն՝ ե­րա­ժիշ­տը հան­դի­սա­տե­սին տե­ղա­փո­խում է մի ու­րիշ աշ­խարհ։ Լու­սա­վոր, ան­բա­ցատ­րե­լի զգա­ցո­ղու­թյուն է սա։ Ես հա­մեր­գի մի­ջո­ցով փոր­ձում եմ այդ զգա­ցո­ղու­թյու­նը փո­խան­ցել, իսկ էկ­րա­նը խան­գա­րում է, որ զգաս մարդ­կանց։ Բե­մում ե­րաժշ­տի ու հան­դի­սա­տե­սի հո­գու երկ­խո­սու­թյուն է, այս­պես մի քիչ մե­նա­խո­սու­թյուն է ստաց­վում։
-Պար­տա­դիր ար­ձա­կուրդ, փակ հա­մեր­գաս­րահ­ներ, չե­ղարկ­ված հյու­րա­խա­ղեր... ինչ­պե՞ս եք անց­կաց­րել կամ հաղ­թա­հա­րել այս ըն­թաց­քը։
-Մե­կու­սաց­ման սկզբ­նա­կան շր­ջա­նում հա­մերգ­նե­րը վերջ­նա­կա­նա­պես չէին հե­տաձգ­վել, դեռ կա­րո­ղա­նում էի պա­րա­պել։ Հենց բո­լոր հա­մերգ­նե­րը հե­տաձգ­վե­ցին, շար­ժա­ռի­թը կո­րավ։ Ես Գեր­մա­նիա­յում եմ սո­վո­րում, ար­ձա­կուրդ­նե­րիս Երևան ե­կա ու մնա­ցի այս­տեղ։ Ցան­կու­թյուն կար, ա­ռի­թից օգտ­վե­լով, ըն­տա­նի­քիս հետ ա­վե­լի շատ ժա­մա­նակ անց­կաց­նե­լու։ Պա­րա­պում էի, բայց ոչ այդ­քան շատ։ Երբ զգա­ցի, որ դա­դա­րը եր­կա­րում է, այս պա­րա­պուր­դը կա­րող վնա­սել ե­րաժշ­տա­կան պատ­րաստ­վա­ծու­թյանս, վեր­սկ­սե­ցի պա­րա­պունք­ներս։ Խա­չատ­րյա­նա­կան մր­ցույթն էլ նպաս­տեց հու­նի մեջ ընկ­նե­լուն։ Մր­ցույ­թից հե­տո կան առ­ցանց հա­մերգ­նե­րի մի շարք ծրագ­րեր։
-Շա՞տ ծրագ­րեր են հե­տաձգ­վել հա­մա­վա­րա­կի պատ­ճա­ռով։
-Հա­մերգ­ներ ու­նեի Բոս­տո­նում, Սեր­բիա­յում, Բեռ­լի­նում, Պրա­հա­յում, բո­լորն էլ հե­տաձգ­վել են։
-Ի՞նչ կա­սեք մեր ըն­թեր­ցո­ղին։
-Ան­հաս­կա­նա­լի, վտան­գա­վոր ի­րա­վի­ճակ է մեր մո­լո­րա­կում, փա­կու­ղի է, ա­մեն ին­չի վրա ազ­դում է այս հա­մա­վա­րա­կը։ ՈՒ­զում եմ մաղ­թել բո­լո­րին՝ լի­նել ա­ռողջ, չկորց­նել լա­վա­տե­սու­թյունն ու ցան­կա­ցած ի­րա­վի­ճա­կում շարժ­վել ա­ռաջ։

Զրույցը՝ Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 10396

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ