Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«3-րդ բա­նա­կա­յին կոր­պու­սի հրա­մա­նա­տա­րի առջև դիր­քե­րի բա­րե­լավ­ման խն­դիր է դր­ված ե­ղել»

«3-րդ բա­նա­կա­յին կոր­պու­սի հրա­մա­նա­տա­րի առջև դիր­քե­րի բա­րե­լավ­ման խն­դիր է դր­ված ե­ղել»
14.07.2020 | 12:40

Տա­վու­շի մար­զի ուղ­ղու­թյամբ հա­կա­ռա­կոր­դը, կա­րե­լի է ա­սել, ան­նա­խա­դեպ ակ­տի­վու­թյուն է ցու­ցա­բե­րում՝ օգ­տա­գոր­ծե­լով հրե­տա­նա­յին մի­ջոց­ներ, տան­կեր և այլն: «Ի­րա­տե­սի» հետ զրույ­ցում ա­սում է ռազ­մա­կան փոր­ձա­գետ ՎԻ­ՏԱ­ԼԻ ՄԱՆ­ԳԱ­ՍԱ­ՐՅԱՆՆ ու ա­վե­լաց­նում՝ թշ­նա­մու նման պահ­ված­քը, բնա­կա­նա­բար, ա­նակն­կալ չէ, ա­վե­լին, հաշ­վի առ­նե­լով Ադր­բե­ջա­նի ռազ­մա­քա­ղա­քա­կան ղե­կա­վա­րու­թյան ռազ­մա­տենչ հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը, կան­խա­տե­սե­լի էր, որ ինչ-որ փու­լում դի­մե­լու էին նմա­նօ­րի­նակ սադ­րան­քի։ Ման­գա­սա­րյա­նը բա­ցատ­րում է. երբ հա­կա­ռա­կոր­դը նման տրա­մա­չա­փի զի­նա­տե­սակ­ներ է օգ­տա­գոր­ծում, դա ինք­նին լար­վա­ծու­թյան աճ է են­թադ­րում, իսկ ի­րադ­րու­թյու­նը ցան­կա­ցած պա­հի կա­րող է ա­վե­լի սր­վել։


«Պաշտ­պա­նա­կան գե­րա­տես­չու­թյան ղե­կա­վար կազ­մը բազ­միցս հայ­տա­րա­րել է, որ ե­թե հա­կա­ռա­կոր­դը փոր­ձի ու­ժի լեզ­վով խո­սել, ա­պա զին­ված ու­ժերն ա­մեն ինչ ա­նե­լու են դիր­քա­յին բա­րե­լա­վում­ներ ու­նե­նա­լու հա­մար: Են­թադ­րում եմ, որ 3-րդ բա­նա­կա­յին կոր­պու­սի հրա­մա­նա­տա­րի առջև նման խն­դիր դր­ված ե­ղել է, ինչն էլ, ըստ շր­ջա­նառ­վող տե­ղե­կու­թյուն­նե­րի, ի կա­տար է ած­վել։ Բայց այս­տեղ պետք է մի շատ կարևոր հան­գա­մանք հաշ­վի առ­նել. դիրք հետ բե­րե­լը մի խն­դիր է, դիրք պա­հե­լը՝ մեկ այլ: Վեր­ջի­նը, ըստ իս, շատ ա­վե­լի ծանր է, քա­նի որ տվյալ դիր­քի պաշտ­պա­նու­թյու­նը պետք է հա­կա­ռա­կոր­դի ին­տեն­սիվ կրա­կի տակ կազ­մա­կեր­պել, հա­կա­ռա­կոր­դը փոր­ձե­լու է հա­կա­հար­ձակ­ման անց­նել, ին­չը, բնա­կա­նա­բար, դժ­վա­րու­թյուն­ներ է ա­ռա­ջաց­նե­լու՝ կապ­ված տվյալ դիր­քի հա­ղոր­դակ­ցու­թյան, մա­տա­կա­րար­ման և այլ հար­ցե­րի հետ։ Մեր տղա­նե­րը, վս­տահ եմ, այս ան­գամ նույն­պես կա­րո­ղա­նա­լու են լու­ծել ի­րենց առջև դր­ված բարդ ու դժ­վա­րին բո­լոր խն­դիր­նե­րը, նրանք դա բազ­միցս ա­պա­ցու­ցել են»,- ընգ­ծում է մեր զրու­ցա­կի­ցը։


Ադր­բե­ջա­նա­կան կող­մի «ի­րար խառն­վե­լը», ըստ նրա, վկա­յումն է այն մա­սին, որ հայ­կա­կան զի­նու­ժի կող­մից հա­կա­ռա­կոր­դին հասց­ված հար­ված­նե­րը, թե՛ մարդ­կա­յին, թե՛ զին­տեխ­նի­կա­յի, թե՛ դիր­քա­յին կո­րուս­տի ա­ռու­մով, շատ կոշտ և թի­րա­խա­յին են ե­ղել: Հի­շեց­նում է՝ եր­բեք չպետք է մո­ռա­նալ, որ երբ մեր հարևան եր­կի­րը ա­ռաջ­նագ­ծում լուրջ ձա­խո­ղում­ներ է ու­նե­նում, սկ­սում է էլ ա­վե­լի վտան­գա­վոր քայ­լե­րի դի­մել. «Այս դեպ­քում այդ վտան­գը կա­րող է խա­ղաղ բնակ­չու­թյան ուղ­ղու­թյամբ կրակ բա­ցե­լով ար­տա­հայտ­վել: Հա­մոզ­ված եմ՝ մեր զին­ված ու­ժե­րը հնա­րա­վոր բո­լոր զար­գա­ցում­նե­րի պա­տաս­խանն ու կան­խար­գե­լիչ գոր­ծո­ղու­թյուն­նե­րի պլանն ու­նեն, և հա­կա­ռա­կոր­դի հա­մար պա­տաս­խան հար­վածն էլ ա­վե­լի ծանր է լի­նե­լու»։
Ռազ­մա­կան փոր­ձա­գե­տը պա­կաս կարևոր չի հա­մա­րում հա­մա­ցան­ցա­յին տի­րույ­թում հա­մա­կարգ­ված աշ­խա­տանքն ընդ­դեմ ադր­բե­ջա­նա­կան կեղծ քա­րոզ­չու­թյան: Ադր­բե­ջա­նի հա­տուկ ծա­ռա­յու­թյուն­ներն ի­րենց ձեռ­քի տակ սո­ցիա­լա­կան ցան­ցե­րի հայ օգ­տա­տեր­ե­րի գո­ղաց­ված հա­շիվ­ներ ու­նեն, ին­չը նման լար­ված ի­րա­վի­ճա­կում փոր­ձե­լու են ա­վե­լի ակ­տի­վո­րեն օգ­տա­գոր­ծել:

Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ

Դիտվել է՝ 10276

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ