«Մենք խրախուսում ենք կողմերի միջև խաղաղության գործընթացը և հուսով ենք հասնել կայուն խաղաղության Ադրբեջանի և Հայաստանի միջև: Հարավային Կովկասում խաղաղությունը կարևոր է տարածաշրջանի բնակիչների, սևծովյան տարածաշրջանի և ընդհանրապես անդրատլանտյան անվտանգության համար»,- Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մամուլի ասուլիսում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը:                
 

Զոհրաբ Մնացականյան. Հայաստանն ու Հունաստանը վճռական են արձագանքելու այնպիսի գործողություններին, որոնք վտանգ են ներկայացնում իրենց շահերի և իրենց ինքնիշխան իրավունքների համար

Զոհրաբ Մնացականյան. Հայաստանն ու Հունաստանը վճռական են արձագանքելու այնպիսի գործողություններին, որոնք վտանգ են ներկայացնում իրենց շահերի և իրենց ինքնիշխան իրավունքների համար
31.07.2020 | 22:39

ԱԳ Նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույց է տվել հունական MEGA TV լրատվականին՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրմանը, Թուրքիայի արձագանքին, Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթ դարձնելուն, Հունաստանի և Կիպրոսի հետ Հայաստանի բարեկամական հարաբերություններին։


-Ինչպե՞ս է Հայաստանն արձագանքում փաստին, որ Թուրքիան Ադրբեջանին գործնականում տրամադրում է զենք, անձնակազմ և գումար:

- Միակ երկիրը, որ այս երկու շաբաթում խոսում էր սպառնալիքի լեզվով՝ Թուրքիան է: Մենք պաշտպանելու ենք մեզ, մենք ուժեղացնելու ենք մեր պաշտպանությունը և աշխատելու ենք մեր միջազգային գործընկերների հետ:
-Որոշ վերլուծաբաններ պնդում են, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը իրականում Ռուսաստան-Թուրքիա աճող մրցակցության շղարշն է:
- Մենք ինքնիշխան պետություն ենք, միջազգային հանրության անդամ: Մեզ այս տարածաշրջանում հարկավոր է խաղաղություն և անվտանգություն: Մենք կարիք չունենք այս տարածաշրջանը դարձնել միջազգային մրցակցության առարկա:
- Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոսում է Հայաստանի սահմաններից դուրս հարձակման մասին:
- Սա հենց այն լեզուն է, որը մենք մերժում ենք, սա սպառնալիքի լեզուն է, որը բխում է ժխտման և անպատժելիության մեջ ապրող պետության վարած քաղաքականությունից: Վերջերս մենք ականատես եղանք նաև ցեղասպանության հանցագործության արդարացմանը: Սա չէ այն ճանապարհը, որով մի ժողովուրդ ցանկանում է նպաստել տարածաշրջանում խաղաղությանը:
-Թուրքիան իրականում փորձում է վերստեղծել նեոօսմանիզմի վրա հիմնված պետությունը՝ ավելի լայն տարածքով։
- Հունաստանն իր կողմից ակտիվ քայլեր է ձեռնարկում այս տարածաշրջանում խաղաղության և կայունության ուղղությամբ: Հայաստանը նույնանման նպատակներ է հետապնդում:
-Ստամբուլում Սուրբ Սոֆիայի տաճարում կրկին լսվեց իսլամական աղոթք:
- Սուրբ Սոֆիայի վերափոխումը մզկիթի իրապես սպառնալիք է՝ ուղղված ներդաշնակության, երկխոսության և փոխադարձ հարգանքի այդ խորհրդանիշին։
-Ինչպե՞ս եք գնահատում Հունաստանի նկատմամբ Թուրքիայի սադրանքները:
-Ես ցանկանում եմ վերահաստատել մեր ամուր աջակցությունը և համերաշխությունը Հունաստանին և Կիպրոսին: Դա Արևելյան Միջերկրականում ապակայունացմանն ուղղված գործողություն է, որը կրկին ապացուցում է հենց այն ագրեսիվ քաղաքականությունը, որ Թուրքիան հետևողականորեն վարում է վերջին ժամանակաշրջանում:
-Եթե Թուրքիան և Հունաստանը ներքաշվեն զինված հակամարտության մեջ, արդյո՞ք Հայաստանը համերաշխություն կհայտնի Հունաստանին:
- Չեմ տեսնում որևէ հանգամանք, որ կարող է խախտել կամ հարցականի տակ դնել Հայաստանի և Հունաստանի շատ ամուր համերաշխությունը, շատ ամուր հարաբերությունները և նույնքան ամուր բարեկամությունը: Մենք վճռական ենք արձագանքելու այսպիսի գործողություններին, որոնք վտանգ են ներկայացնում մեր շահերի և մեր ինքնիշխան իրավունքների համար:

Դիտվել է՝ 23171

Մեկնաբանություններ