Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ինչ հիմ­նա­վոր­մամբ են վար­ձավ­ճար­նե­րը բարձ­րաց­նում

Ինչ հիմ­նա­վոր­մամբ են վար­ձավ­ճար­նե­րը բարձ­րաց­նում
09.09.2020 | 10:37

Հա­մա­վա­րա­կի ստեղ­ծած խն­դիր­նե­րը շա­րու­նա­կում են լար­ված պա­հել մեր տն­տե­սու­թյու­նը։ Չնա­յած մար­դիկ զրկ­վել են աշ­խա­տան­քից, բիզ­նես­ներ են փակ­վում, քա­ղա­քա­ցի­նե­րի սո­ցիալ-տն­տե­սա­կան վի­ճա­կը նա­խան­ձե­լի չէ, նոր հար­ված­նե­րը, սա­կայն, կար­ծես առջևում են։ Այս ի­րա­վի­ճա­կում, երբ մար­դիկ մի կերպ են կա­րո­ղա­նում ի­րենց բիզ­նես­նե­րը պա­հել, ո­րոշ առևտրի կենտ­րոն­ներ ո­րո­շել են, որ տա­ղա­վար­նե­րի վար­ձավ­ճար­նե­րի գի­նը պի­տի բարձ­րաց­նել։


Մեր տե­ղե­կու­թյուն­նե­րով, «Սուր­մա­լու» առևտրի կենտ­րո­նը մտա­դիր է շուրջ 20 տո­կո­սով բարձ­րաց­նել տա­ղա­վար­նե­րի վար­ձավ­ճար­նե­րը, ին­չը, բնա­կա­նա­բար, հա­րու­ցել է առևտրա­կան­նե­րի զայ­րույ­թը։ Թե ինչ հիմ­նա­վոր­մամբ և ին­չու է այս պա­հին նման ո­րո­շում կա­յաց­վել, առևտրա­կան­նե­րին հս­տակ բա­ցատ­րու­թյուն չեն տվել։ Սա­կայն ակն­հայտ է, որ նման ո­րո­շու­մը բա­վա­կան տհաճ ա­նակն­կալ է ա­ռանց այն էլ առևտրից դժ­գոհ տա­ղա­վար­նե­րի տե­րե­րի հա­մար։


Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

Դիտվել է՝ 8886

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ