Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ուժեղ աջակցություն է ցուցաբերում Իրանի իշխանություններին, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին՝ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թեհրանում Ազգային բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ։ Իրանի նախագահը Իսրայելի վրա հարձակումը համարել է սահմանափակ գործողություն՝ շեշտելով. «Եթե Թեհրանը ցանկանա լայնածավալ գործողություն իրականացնել Իսրայելի դեմ, այս ռեժիմից ոչինչ չի մնա»։                
 

ՔՊ նոր պատգամավորը՝ Նարեկ Ղահրամանյան

ՔՊ նոր պատգամավորը՝ Նարեկ Ղահրամանյան
23.09.2020 | 21:05

ԿԸՀ-ն այսօր հերթական նիստում, հիմք ընդունելով «Աժ պատգամվոր Արսեն Ջուլֆալակյանի` պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին» ԱԺ նախագահի արձանագրությունը, կազմել է արձանագրություն՝ «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը դաշինքի համապետական ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Նարեկ Սամվելի Ղահրամանյանին տալու վերաբերյալ: ԿԸՀ նիստում քննարկվել է նաև 2021-ի տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների քվեարկության օրեր սահմանելու հարցը։ ԿԸՀ-ի որոշմամբ՝ 2021-ի ՏԻՄ հերթական ընտրությունների քվեարկության օրեր են սահմանվել` 2021-ի մարտի 14-ը, 2021-ի սեպտեմբերի 26-ը և 2021-ի հոկտեմբերի 17-ը:

Դիտվել է՝ 1488

Մեկնաբանություններ