Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Ալիևը գիշերը չի քնել

Ալիևը գիշերը չի քնել
16.01.2021 | 12:24

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ այցելել է Շուշի ու նշել՝ քաղաքը տեսնելն ու այնտեղ վերադառնալն իր համար եզակի զգացողություն է՝ հայտնում է minval.az-ը: «Անցած գիշեր մենք որոշեցինք մնալ Շուշիում, չնայած պետք է վերադառնայինք Բաքու: Բայց ես մտածեցի, որ մենք անպայման պետք է մնանք Շուշիում: Մեր անկախությունը մոտ 30 տարեկան է: Սակայն այս 30 տարում առաջին անգամ Ադրբեջանի Հանրապետության նախագահը, գերագույն գլխավոր հրամանատարը ժամանել է Շուշի, մնացել է այստեղ և, անկեղծ ասած, չի ցանկանում հեռանալ Շուշիից», - ասել է Ալիևը:

Նա նշել է՝ քաղաքի եզակի ճարտարապետությունը, ռելիեֆը, բնությունը, կլիման, աուրան ուղղակի անկրկնելի են: «Գիշերը ես միայն հինգ ժամ եմ քնել: Արթնացա առավոտյան 5-ին, չգիտեմ ինչու: Գուցե երեկ շատ հուզիչ էր, քանի որ Շուշին տեսնելը, Շուշի վերադառնալը յուրահատուկ զգացողություն է: Գուցե Շուշիի գեղատեսիլ բնությունն ու կլիման բավական են, որ մարդը երկար չցանկանա քնել: Մենք երջանիկ ժողովուրդ ենք, քանի որ հաստատվել ենք որպես անկախ պետություն: Շուշին մերն է», - ասել է Ալիևը:

Դիտվել է՝ 2466

Մեկնաբանություններ