ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Վոլքեր Թյուրքը չորեքշաբթի կոչ է արել Սիրիայում և Լիբանանում առնվազն 12 մարդու կյանք խլած փեյջերի պայթյունների առնչությամբ անկախ հետաքննություն անցկացնել։ «Պետք է անկախ, մանրակրկիտ և թափանցիկ հետաքննություն անցկացել այս զանգվածային պայթյունների հանգամանքների վերաբերյալ, և նրանք, ովքեր պատվիրել և իրականացրել են նման հարձակումը, պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- ընդգծել է նա։               
 

Մահացել է Ռոտշիլդների խմբի ղեկավարը

Մահացել է Ռոտշիլդների խմբի ղեկավարը
17.01.2021 | 13:43

58 տարեկանում մահացել է Edmond de Rothschild Holding SA-ի տնօրենների խորհրդի նախագահ բարոն Բենջամին դե Ռոտշիլդը՝ գրում է Le Parisien-ը:


«Արիան դե Ռոտշիլդը և նրա դուստրերը ցավով տեղեկացնում են իրենց ամուսնու և հոր կյանքից հեռանալու մասին: Նա մահացել է սրտի կաթվածից, Պրենյայի ընտանեկան տանը»,- ասված է ընտանիքի հաղորդագրությունում: Բանկիրը 1997 թվականից ղեկավարում է Edmond de Rothschild Holding-ի տնօրենների խորհուրդը:

Դիտվել է՝ 2781

Մեկնաբանություններ