Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 166427

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 166427
27.01.2021 | 13:11

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 195-ով՝ հասնելով 166427-ի, գրանցվել է մահվան 7 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Բուժվածների թիվն ավելացել է 649-ով և հասել 15653-ի, իրականացվել է 2144 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 641626-ի: Մահերի ընդհանուր թիվը հասավ 3817-ի: Բուժվում է 6 557 մարդ։

Դիտվել է՝ 4100

Մեկնաբանություններ