Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Պատերազմում առաջին և երկրորդ կարգի հաշմանդամություն ստացածների թիվը չի գերազանցում 1000-ը

Պատերազմում առաջին և երկրորդ կարգի հաշմանդամություն ստացածների թիվը չի գերազանցում 1000-ը
27.01.2021 | 13:50

Արցախի պատերազմի հետևանքով առաջին և երկրորդ կարգի հաշմանդամություն ստացած անձանց թիվը, ըստ կատարված ուսումնասիրությունների, չի գերազանցում 1000-ը՝ կառավարության այսօրվա նիստում ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը։

Ըստ նրա՝ այսօրվա դրությամբ նրանցից արդեն 200 քաղաքացի անցել է բժշկասոցիալական փորձաքննություն և ստացել է հաշմանդամության խումբ։ «Գործընթացը շարունակվում է ամեն օր՝ մեր նախանշած տարբերակով՝ այցելելով բուժհաստատություններ և իրականացնելով տնայցեր։ Միաժամանակ, կարող եմ ընդգծել, որ այդ ծանր դեպքերի մասով ամպուտացված անձանց քանակը չի գերազանցում 120-ը, որոնք անհրաժեշտություն են ունենալու պրոթեզավորման իրականացման։ Մենք նաև վերհանել ենք այն անձանց շրջանակը, ովքեր ունեն ծանր վիրավորում։ Մեր աշխատակիցներն այդ անձանց տվյալների հիման վրա իրականացնում են կապ, որպեսզի հաշմանդամության խմբի գործընթացն ավելի արագ տեմպերով իրականացվի»,- ասաց նախարարը։

Դիտվել է՝ 2221

Մեկնաբանություններ