Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Իրանը փոխհատուցում է պահանջում ԱՄՆ-ից՝ միջուկային համաձայնագիրը միակողմանի լքելու համար

Իրանը փոխհատուցում է պահանջում ԱՄՆ-ից՝ միջուկային համաձայնագիրը միակողմանի լքելու համար
24.02.2021 | 22:14

Թեհրանը պնդում է, որ 2015-ին կնքված միջուկային համաձայնագիրը կարող է վերագործարկվել միայն Վաշինգտոնի կողմից սահմանված պատժամիջոցների վերացումից հետո։

«Մեղավոր կողմը պետք է վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ, վերսկսի գործընթացը և փոխհատուցի հասցված վնասը», - ՄԱԿ-ի հովանու ներքո Վիեննայում ընթացող Զինաթափման համաժողովի ընթացքում հայտարարել է Իրանի դեսպան Իսմայիլ Բաղեի Համանեն։ Նրա խոսքով` Վաշինգտոնը պետք է պարտավորվի, որ հետագայում այլևս միակողմանիորեն չի լքի Իրանի հետ կնքված միջազգային համաձայնագրերը։

Դիտվել է՝ 140578

Մեկնաբանություններ