-
02.04.2016|
17:33
«Նախագահ Պուտինը ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակն ու զսպվածություն հանդես բերել»՝ ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
-
02.04.2016|
17:31
ՀՀ պաշտպանության նախարարության մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է՝ «Ադրբեջանական բանակը մարտերի ընթացքում ուղղաթիռից բացի կորցրել է նաև ԱԹՍ և տանկ»:
-
02.04.2016|
17:31
«Լեռնային Ղարաբաղը կոչ է անում միջազգային հանրությանը ավելի կոշտ դիրքորոշում ցուցաբերել Ադրբեջանի պահվածքի վերաբերյալ»,- «Ազատության» հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը:
-
02.04.2016|
17:30
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն առաջարկել է ԵՄ-ի և Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) համատեղ կոնֆերանս անցկացնել:
-
02.04.2016|
17:29
Հակառակորդը սահմանի ամբողջ երկայնքով գիշերվանից սկսել է հրադադարի ռեժիմի աննախադեպ խախտումներ՝ կիրառելով ծանր տեխնիկա և փորձելով մի ներթափանցել Արցախի տարածք:
-
02.04.2016|
17:28
ԼՂՀ ՊԲ-ից ստացված տեղեկատվության համաձայն` Լևոնարխ բնակավայրի մատույցներում ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանումը հայտնաբերել և ոչնչացրել է հակառակորդի դիվերսիոն հետախուզական խումբ, որը թողնելով դիակներ` նահանջել է:
-
02.04.2016|
17:27
ԱՄՆ-ից Հայաստան վերադառնալու ճանապարհին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին զեկուցվել է Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գծում իրավիճակի լարման մասին:
-
02.04.2016|
17:26
Ադրբեջանը պնդում է, որ հայկական կողմն է խախտել հրադադարը ռազմաճակատի գծի ողջ երկայնքով` օգտագործելով 82 և 120մմ տրամաչափի ականանետներ և խոշոր տրամաչափի գնդացիրներ:
-
02.04.2016|
17:25
ՌԴ արտգործնախարարությունն ուշադրությամբ ուսումնասիրում է ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծված իրավիճակի վերաբերյալ տեղեկատվությունը՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
-
02.04.2016|
17:25
«Բաքուն ուժգնացնում է լարվածությունը՝ Ադրբեջանի նկատմամբ միջազգային հանրության սաստկացող քննադատության ֆոնին՝ կապված այդ երկրում մարդու իրավունքների խախտումների և ԼՂ հարցում որդեգրած ապակառուցողական դիրքորոշման հետ»: