21.06.2013|
17:23
Արտագաղթի հիմնական պատճառներն արդարության դեֆիցիտն ու հոգևոր նահանջն է։ Խնդիրը ոչ այնքան տնտեսական է, որքան բարոյական։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում այսպիսի կարծիք հայտնեց ՀՀԿ պատգամավոր Խոսրով Հարությունյանը:
Անդրադառնալով գազի սակագնի բարձրացմանը` նկատեց. «Գազի սակագնի բարձրացումը, անկախ մեր կամքից, պահանջելու է տնտեսական քաղաքականության մեջ որոշակի փոփոխություններ, ընդ որում, դրանք պետք է ուղղված լինեն սոցիալական լարվածությունը թուլացնելուն»: